ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 19-ին ընդունել է Աբխազիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ժողովրդական Ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիային և պատգամավորներ՝ Ախրա Պաչուլիային ու Լևոն Գալստյանին, ովքեր Ստեփանակերտ են ժամանել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի հանրաքվեին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: 

Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այս տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները բավականին դրական տեղաշարժ են արձանագրել:

«Մենք անընդհատ նոր տարբերակներ ենք որոնում՝ հետագա մեր համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, և այդ առումով լավ հեռանկար ունենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Աբխազիայի Ժողովրդական ժողովի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան՝ պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով արցախցիների ջերմ ընդունելության համար՝ խորհրդարանի ղեկավարին է փոխանցել Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի ու խորհրդարանի նախագահ Վալերի Բգանբայի ողջույններն ու հանձնել Աբխազիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հրավերը:

«Ես կարծում եմ, որ դուք լուրջ ժողովրդավարական քայլ եք կատարել: Ձեր երկրում բարձր քաղաքական մշակույթ է ձևավորվել, որը ևս մեկ անգամ փաստում է, որ դուք քայլ առ քայլ լուծում եք Ձեր պետական կարևորության հարցերը: Այն ինստիտուտները, որոնք մենք և դուք ստեղծում ենք՝ ուղղված են մեր ժողովրդի և մեր երկրների զարգացմանը»,- կարևորել է Էմմա Գամիսոնիան:

Աբխազիայի ԱԺ պատգամավոր Լևոն Գալստյանը, անդրադառնալով Արցախում սահմանադրական բարեփոխումների գործընթացին, դրական է գնահատել այն:

«Մեծ ուշադրությամբ հետևել ենք այստեղ տեղի ունեցող սահմանադրական գործընթացին և պետք է ասեմ, որ բավականին դրական ենք գնահատում այն՝ հաշվի առնելով, որ այդ ողջ ընթացքում ներգրավել եք հասարակության լայն շրջանակներ»,-հավելել է Լևոն Գալստյանը:

«Վստահ ենք, որ Ձեր հանրապետությունը մեծ հաջողությունների է հասնելու, քանի որ ժողովրդավարական արժեքների մեծ զարգացում ու աճ ենք նկատում: Կարծում եմ՝ Ձեր փորձը օգտակար կլինի նաև մեզ համար»,- նշել է Աբխազիայի ԱԺ պատգամավոր Ախրա Պաչուլիան:

Այնուհետև, խորհրդարանականների խնդրանքանքով, Աշոտ Ղուլյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի առանձին դրույթներին և Աբխազիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Բարսեղյանը:

Տպել
5483 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին