Սերժ Սարգսյանի ապագան՝ «գենսե՞կ», թե՞ թոշակ

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետայնի անունների բացակայությունն ապագա ներքաղաքական զարգացումների բավականին հետաքրքիր «էսքիզներ» է ուրվագծում: Այն, որ Կարեն Կարապետյանը չէր լինելու ցուցակում, նորություն չէր: ՀՀԿ-ից հայտնել էին, որ վարչապետը պատգամավոր ընտրվելու համար Սահմանադրությամբ նախատեսված անհրաժեշտ օրերի քանակը չի ապրել Հայաստանում, ուստի համապատասխան տեղեկանք չի ստանա:

Անսպասելի էր, սակայն, ցուցակում Սերժ Սարսգայնի անվան բացակայությունը: Արդյոք սա նշանակում է, որ Սարգսյանը ցանկանում է զիջել պետության կառավարման լծակները, անցնել թոշակի եւ ՀՀԿ նախագահի գրասենյակից ուղղորդել կամ կառավարել գործընթացները: Սա ընտրական գործընթացների հարցերի հարցն է եւ գլխավոր ինտրիգը: Սագսյանի քաղաքական ճակատագրի վերաբերյալ քննարկումները հայրենի լրատվադաշտի թոփ թեմաներից է: «Մեղավորն» այս հարցում ինչ-որ առումով նույն ինքը՝ Սարգսյանն է: Թեպետ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո ինքը չի հավակնելու վարչապետի եւ ԱԺ նախագահի պաշտոններին, սակայն յուրաքանչյուր հարմար առիթի ժամանակ լրագրողները մոտավորապես նույն հարցն ուղղում են նրան՝ «2018 թ-ից հետո ստանձնելո՞ւ եք վարչապետի պաշտոնը, թե՞ ոչ»: Ինքն էլ քաղաքական գործչի վարքագծին հավատարիմ, մեկ ասում է՝ ոչ, մեկ էլ պահում է ինտրիգը՝ կոչ անելով այդ հարցին անդրադառնալ ընտրություններից հետո: Ընտրություններից հետո արդեն պարզ է, որ ՀՀԿ-ի հաղթանակի պարագայում, վարչապետի պաշտոնում վերանշանակվելու է Կարեն Կարապետյանը:

Ամեն դեպքում ՀՀԿ-ի ցուցակից եւ քաղաքական դաշտի մակերեսից օդիոզ եւ սկանդալային դեմքերի մի մասին հեռացնելուց հետո, ըստ փորձագետների, այժմ ամեն ինչ հուշում է, որ հանգստի է ցանկանում գնալ նաեւ Սերժ Սարգսյանը: Նրա խնդիրն է մինչեւ 2018 թվականը ՀՀԿ քաղաքական շարքերը մաքրել այնպես, որ կուսակցությունն իր համար լինի կանխատեսելի: «Իհարկե, այս պահին դեռ դժվար է խոսել այն մասին, թե ինչ կլինի 2018 թ-ից հետո, սակայն պարզ է, որ Սերժ Սարգսյանն ի պաշտոնե կդադարի լինել երկրի առաջին դեմքը», - մեզ հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ այն ինչ այս պահին նկատում ենք իշխող կուսակցության ներսում, վկայում է հենց այդ մասին: «Խոսքը, այսպես կոչված, ռեբրենդինգի մասին է, որի արդյունքում որոշ քաղաքական ֆիգուրներ խաղից դուրս վիճակում հայտնեցին: Իհարկե, ինչ-որ իքս պահի որոշումները տարբեր գործոնների ազդեցության տակ կարող են փոխվել, սակայն այժմ գործընթացների տրամաբանությունը հենց այդ մասին է հուշում», - պարզաբանեց քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով, Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվելը, բացի սահմանադրական արգելքից ունի եւս մեկ քաղաքական պատճառ: «Հանրության շրջանում ՀՀԿ-ի, ինչպես եւ ողջ քաղաքական համակարգի նկատմամբ վստահությունը բավականին ցածր է, իսկ Կարեն Կարապետյանի անձի նկատմամբ հանրային ընկալումները դրական երանգներով համեմված: Քաղաքական տրամաբանության տեսանկյունից ընտրություններին խառնել այս երկուսը, հավանաբար, նպատակահարմար չէր: Մյուս կողմից մեծ դեր է խաղացել հենց այսպես կոչված սահմանադրական արգելքը: ՀՀԿ-ում հաստատապես չեն կամեցել ավելորդ աղմուկ բարձրացնել այս հարցի շուրջ ընտրություններից առաջ: Նրանց դա պետք չէ», - ասաց փորձագետը:

ՀՀԿ նախընտրական ցուցակում Սարգսյանի անվան բացակայությունը դեռ չի նշանակում, որ նա «թոշակի է գնում», նշում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: «Եթե նա չի ընդգրկվում ՀՀԿ ցուցակում, ապա նշանակում է, որ պատգամավոր կամ Ազգային ժողովի նախագահ չի կարող լինել: Իսկ վարչապետի պաշտոնը, ինչպես ինքն է հայտարարել, չի ցանկանում զբաղեցնել: Ուստի մնում է մեկ բան՝ խորհրդային ժամանակների «գենսեկի» կարգավիճակը», - մեզ հետ զրույցում նշեց փորձագետը՝ հավելելով, որ սա էլ լինելու է Հայաստանի հերթական «քաղաքական դժբախտությունը»: «Գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ Սարգսյանը փաստացի մաքրում է ՀՀԿ-ն այնպիսի մարդկանցից, որ այն լինի ամբողջությամբ կառավարելի ու կանխատեսելի իր համար, իսկ առաջին տեղում է դիրքավորում իր տեղապահին՝ Վիգեն Սարգսյանին: Սերժ Սարգսյանը, իրականում կառվարելու է երկիրը կուլիսներից՝ ՀՀԿ գրասենյակից, գորշ կարդինալի կարգավիճակում, ինչը եւ սիրում է անել», - եզրափակեց Արմեն Բաղդասարյանը:

Ամեն դեպքում, ըստ գործընթացներին հետեւող վերլուծաբանների՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի մասին մեկնաբանությունները զգուշավոր են, որովհետեւ մեկ անգամ չէ, որ նա տարբեր գործոնների ազդեցության տակ, գոնե մեզ համար, անկանխատեսելի վարք է դրսեւորել: Սակայն եթե Սարգսյանը, ինչպես ակնարկում են քաղաքագետները, որոշել է անցնել «գենսեկի» կարգավիճակի, ապա ապագա Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը, գոնե սկզբնական շրջանում, հավանաբար, գործելու է «ուժեղ կուսակցության լիդեր-թույլ վարչապետ» բանաձեւով:

Տպել
4833 դիտում

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից

Տորոնտոյի հայկական եկեղեցին կարող է օտարվել, շինությունը վտանգի տակ է. դրամահավաք է մեկնարկել

Լիխտենշտեյնի միակ հայկական ընտանիքը՝ Հայաստանի հավաքականի մարզմանը

«Թումո»-ի եւ ֆրանսիական INCO-ի միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)

Հարեւանները Սամվել Բալասանյանին թարս ու շիտակ են նայել

2 տղամարդ «Հաղթանակ» կամրջի եզրագիծն անցել են և սպառնում են ինքնասպան լինել, պահանջում են Ն. Փաշինյանին

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած