Երևան
16 °C
Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզը, որտեղից 4-ամյա երեխան ինքնուրույն դուրս էր եկել եւ Դեբեդ գետն ընկնելով՝ խեղդվել, վաղվանից կրկին սաներին կընդունի իր հարկի տակ: armtimes.com-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ալավերդու քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանը՝ հավելելով, որ այսօր քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցն ու իրավաբանը կայցելեն կրթօջախ՝ հանձնման-ընդունման վերջին ստուգումներն իրականացնելու:
«Արդեն իսկ նոր դաստիարակ ունենք, ում վրա ժամանակավորապես նաեւ տնօրենի պարտականություններն են դրված: Նա մանկավարժական երկար տարիների փորձ ունեցող, քաղաքում հարգանք վայելող, միջին տարիքի կին է՝ Աննա Սաքանյանը: Սաքանյանը նախկինում էլ 10 տարուց ավելի դաստիարակ է աշխատել, այնուհետ տեղափոխվելէ Ռուսաստան: Այժմ հետ է վերադարձել եւ մեր առաջարկով անցել աշխատանքի»,- նշեց Արթուր Վարոսյանը:
Ալավերդու փոխքաղաքապետը, սակայն ընդգծեց, որ Աննա Սաքանյանը չի ցանկանում վերջնականապես ստանձնել տնօրենի պարտականությունները՝ զգուշանալով վարչական աշխատանքի հնարավոր բարդություններից: «Բայց համաձայն է շարունակել դաստիարակի աշխատանքը, երբ նոր տնօրեն նշանակվի: Նա հոգով-սրտով դաստիարակ է, երեւի ուզում է իր մանկավարժական գործունեությունը շարունակել: Ինչ վերաբերում է նոր տնօրեն, ապա վերջինս պետք է նշանակվի ավագանու նիստից հետո: Չնայած որ ավագանու հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 27-ին, օրակարգում այդ հարցն ընդգրկված չէ: Բացի այդ, այս պահի դրությամբ հարմար թեկնածու, որպես այդպիսին, չկա: Իսկ մենք դժբախտ դեպքից հետո ուզում ենք լավագույնից լավագույնին գտնել»,- նշեց մեր զրուցակիցը:
Արթուր Վարոսյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի սաների ծնողները դիմում են ներկայացրել Ալավերդու քաղաքապետարան՝ խնդրելով աշխատանքից չազատել նախկին տնօրենին եւ դաստիարակին, սակայն քաղաքապետը մերժել է վերջիններիս դիմումը:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Առավոտյան 10:00-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանն ինքնուրույն դուրս էր եկել Սանահին կայարան թաղամասում գտնվող թիվ 3 մանկապարտեզից:
Ավելի ուշ, երեխայի մարմինը հայտնաբերել էին Դեբեդ գետում եւ մահացած վիճակում տեղափոխել Ալավերդի բժշկական կենտրոն: Դժբախտ դեպքի հաջորդ օրն իսկ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Կրթօջախի տնօրենն ազատման դիմում էր գրել, դաստիարակը՝ հեռացվել աշխատանքից:
Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել
Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
© 2024 Հայկական ժամանակ