Ընտրություններ. կա արդյոք արտաքին քաղաքական այլընտրանք

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը դեռ շատ կխոսեն ներքին կյանքում իրենց անելիքների մասին, սակայն նրանցից շատերն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումները կփորձեն բավական ամորֆ կերպով ձեւակերպել: Խնդիրների այս բլոկը գուցե աղքատության ճիրաններում տառապող ՀՀ քաղաքացիների 30-40 տոկոսի համար այդքան էլ էական նշանակություն չունի, սակայն իրական կյանքում դրա դերը դժվար է գերագնահատել:

Դժվար է, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովման հարցերը սերտորեն փոխկապակցված են երկրի արտաքին քաղաքական դիրքորոշման հետ: Նույն խնդրով են մեծապես պայմանավորված նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները: Տարբեր ժամանակներում Հայաստանի արտաքին քաղաքական այս կամ այն ուղղվածությունը, լինի համագործակցություն ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի հետ, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցությունը, բացատրվել է հենց տնտեսական եւ ռազմաքաղաքական գործոններով: Այս հարցերում Հայաստան պետությունը գերեթե ամբողջովին աուտսորսինգի վրա է նստած: Ուստի, կարեւոր է հասկանալ, թե ինչ են առաջարկում արտաքին քաղաքական ասպարեզում խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերն ու դաշինքները:

Մասնակից քաղաքական միավորների ցուցակը դիտարկելիս նրանց անգամ կարելի է միավորել բլոկների մեջ: Իշխող Հանրապետական, «Դաշնակցություն», ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները գրեթե նույն արտաքին քաղաքական գծի մեջ են: Իրականացման եւ շեշտադրումների տեսանկյունից գուցե նրանք ունենան որոշակի տարբերություններ, սակայն հիմնական մոտեցումները չեն անցնի «հակապլագիատի» թեստը: ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության խորացում, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդում, Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնում, ԼՂ հակամարտության փոխզիջումային տարբերակով լուծում եւ այլն: Սա է այդ քաղաքական միավորների ընդհանրացված կրեդոն արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Շեշտադրումների տեսանկյունից կան, իհարկե, որոշակի տարբերություններ: Օրինակ՝ ՀԱԿ-ը խոսում է ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորման մասին, չնայած, որ Թուրքիան Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների մասին չի էլ հիշում, իսկ Ադրբեջանն ամեն պատեհ պահի պատերազմի սուրն է ճոճում: Սակայն ՀԱԿ-ը ուզում է, իսկ ցանկանալ ոչ մեկին չես արգելի: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «մեյնսթրիմից» հասկանալի պատճառներով շեղվում է Հայ հեղափոխական Դաշնակցությունը, բայց մյուս բոլոր հարցերում նրա մոտեցումները ՀՀԿ-ի հետ գրեթե նույնական են:

«Հայկական վերածնունդը» երբ ժամանակին «Օրինաց երկիր» կուսակցության տեսքով էր հանդես գալիս, մինչեւ 2013 թ-ը, եվրոպական ինտեգրացիայի ուղղության ջատագովներից էր: Ավելին, նույն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը շուրջ տասը տարի առաջ՝ 2006 թ., երբ զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը եւ եվրոպամետ գործչի համբավ ուներ, գերմանական Frankfurter Allgemaine թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «ՀՀ ապագան Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն են», իսկ Ռուսաստանը չպետք է խանգարի կամ խոչընդոտի այդ գործընթացին: Նույն մարդն այժմ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի ինտեգրացիայի կարկառուն կողմնակիցն է: Ավելին՝ ՀԱՊԿ-ի ակադեմիա է հիմնում Երևանում:

Արտաքին վեկտորների տեսանկյունից ամենամեծ «շիլաշփոթը» «Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան» դաշինքում է: Նույն դիրքերից են հանդես գալիս արտաքին քաղաքականության մասին տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեցող քաղաքական ուժեր կամ անձինք: Նրանց մոտեցումները տարբերվում են անգամ ԼՂ հակամարտության եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում: Վարդան Օսկանյանը որքան էլ հոգով-սրտով արեւմտյան արժեքների կրող լինի, «քոմփլեմենթար» քաղաքական կուրսի ջատագովն է: Սեյրան Օհանյանի արտաքին քաղաքական պատկերացումների մասին շատ բան չգիտենք: Սակայն հաշվի առնելով նրա անցած ուղին՝ դժվար է թե այս հարցում անակնկալներ լինեն: Նա լրիվ տեղավորվում է տարածաշրջանում ՌԴ-ի աշխարհաքաղաքական մոտեցումների դաշտում: Հենց այդ պատճառով էր նաեւ, որ նրան առաջարկվել էր դառնալ ՀԱՊԿ քարտուղար:

Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումներն ընդհանրապես անտագոնիստական են: Նա դեմ է հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տարբերակին, լոբբինգ է անում Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար եւ կտրականապես դեմ արտահայտվում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ուստի, գոնե արտաքին քաղաքականության հարցերում նախկին նախարարների դաշինքում փնտրել գաղափարական կամ մոտեցումների ընդհանրություն անհեռանրկարային գործ է: Չի կարելի գտնել մի բան, որն ուղղակի չկա:

Կոմունիստների հետ ամեն ինչ պարզ է:

«Մեյնսթրիմից» շեղվում են երկու ուժ՝ «ԵԼՔ» դաշինքը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Եթե երկրորդը կտրականապես դնում է Հայաստանի ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում մնալու անհեռատեսության մասին հարցը եւ կողմ արտահայտվում եվրաատլանտյան կառույցներում երկրի ինտեգրացիային, ապա «ԵԼՔ»-ի մոտեցումներն ավելի չափավոր են: Այն խոսում է անվտանգության առումով Հայաստանի համար այլընտրանքների փնտրման անհրաժեշտության մասին, որից հետո միայն առաջարկում վերանայել Հայաստանի արտաքին ռազմաքաղաքական հարաբերությունների կառուցվածքը: Մեծ հաշվով այս քաղաքական միավորն էլ ավելի հեռանկարային է դիտարկում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների զարգացումը եւ շեշտադրումների հստակեցումը, քան ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը: Դաշինքի անդամները Հայաստանի համար որպես ռազմաքաղաքական ուղղվածության այլընտրանք դիտարկում են ՆԱՏՕ-ն, Իրանը եւ Չինաստանը:    

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դժվար է, բայց հնարավոր է փոխել, կարծում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ հավելելով, որ դժվարությունները կապված են հնարավոր բացասական հետեւանքների հետ: «Տեսեք, հետխորհրդային երկրներից Ուկրինան, Վրաստանը եւ Մոլդովան հարաբերականորեն վերջերս փորձեցին փոխել այդ վեկտորը, նրանց անգամ առաջարկված էր քիչ թե շատ հստակ այլընտրանք, սակայն կրեցին կորուստներ տարածքների տեսքով: Կոպիտ ասած, նրանք իրենց Ղարաբաղը կորցրել են արդեն: Հայաստանին անվտանգության ապահովման տեսանկյունից այլընտրանք կամ Ռուսաստանից զատ այլ գործարք չի առաջարկվել», - պարզաբանեց փորձագետը:

Թե ինչով է պայմավորված արտաքին քաղաքական մոտեցումներում ընտրապայքարին մասնակից ուժերից մի քանիսի տարբերությունը, փորձագետը բացատրեց հետեւյալ կերպ: «Նրանք քաղաքական ուժեր են եւ պրագմատիկ հաշվարկներ են անում: Իշխանության գալուց հետո կփոխե՞ն, թե` չէ այդ վեկտորը, դեռ վաղ է ասել, սակայն մեկ բան պարզ է, որ վերջին տարիներին ՀՀ-ում  որոշ չափով ընդլայնվել է հասարակության եվրոպամետ հատվածի շրջանակը: Մյուս կողմից այն չի ընդլայնվել այնքան, որ այդ դաշտում միանգամից հաջողեն երեք ուժ՝ մասամբ «ՕՐՕ» դաշինքը, «Ազատ դեմոկրատները» եւ «ԵԼՔ»-ը: Ժամանակին այդ դաշտի հիմնական խաղացողը «Ժառանգությունն» էր, այժմ երեք կամ երկուս ու կես ուժ են: Պարզ է, որ նրանցից մեկը կամ երկուսը չի հաջողելու», - եզրափակեց մեր զրուցակիցը:

Տպել
2066 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին