Արա Օսկանյանը գումարային վեճ չունի. Տիգրան Աթանեսյանը՝ Օսկանյանի որդու մասին

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդուն եւ իր ազգականին մեղադրանք է առաջադրվել եւ նրանք ստորագրությամբ ազատ են արձակվել:

ՀՀ Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Ն. Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հրանտ Սիրադարյանը, եւ նրա հորաքրոջ որդին` Արա Օսկանյանն առեւանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ եւ պահանջել են վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։ Ըստ ՔԿ-ի՝ մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել եւ զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության՝ դեպքի օրվա տեսագրությունները։

Արդյունքում՝ պարզվել է տուժողի եւ քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաեւ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության իր խաղային հաշվեհամարին գտնվող Հրանտ Սիրադարյանի եւ Արա Օսկանյանի գումարներով (մոտ 1 .650 հազար դրամ) եւ պարտվել։

Նշենք, որ փետրվարի 17-ին Արա Օսկանյանը և Հրանտ Սիրադարյանը ձերբակալվել էին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել էին ցուցմունք տալ:

Արա Օսկանյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր պաշտպանյալի ազատ արձակվելու որոշմանը ծանոթանալուց հետո պատասխանեց Armtimes.com-ի հարցերին:

-Պարոն Աթանեսյան, սպասելի՞ էր այս որոշումը ձեզ համար:

-Միանշանակ սպասելի էր, որովհետեւ այն դեպքերում, երբ ապացույցները թույլ են լինում, նախաքննության մարմինն այսպիսի վարքագիծ է դրսեւորում: Իմ կարիքով, այսպիսի վարքագիծ պետք է հաճախ դրսեւորվի՝ անկախ ապացույցների քանակից: Հիմա ստորագրությամբ ազատ է արձակվել, մեղադրանք է առաջադրվել, բայց գործի քննությունը նոր է սկսվել: Ամենասկզբից արդեն պարզ դարձավ, որ սկզբի օրերին ներկայացված պատկերն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում:

-Քննչական կոմիտեն հայտարարել է, որ առերես հարցաքննություն է եղել, դուք մասնակցե՞լ եք:

-Իհարկե:

-Քանի՞ անգամ է եղել առերեսում:

-Մեկ անգամ: Իմ պաշտպանյալի հետ մեկ անգամ:

-Հաղորդում ներկայացրած անձն ու ձեր պաշտպանյալը՝ Արա Օսկանյանը, ծանոթնե՞ր են եղել:

-Չէ, Արայի հետ ծանոթ չի եղել, ծանոթ է եղել Արայի եղբոր հետ՝ Հրանտ Սիրադարյանի: Կարծեմ դասընկերներ են եղել:

-Դուք ծանոթացե՞լ եք բուքմեյքերական գրասենյակից առգրավված տեսագրությանը:

-Ճիշտն ասած չեմ նայել: Գործը քննվում է, եթե անհրաժեշտություն կլինի, իմ պաշտպանյալը կցանկանա, հանդես կգա նաեւ հրապարակայնորեն: Կտեղեկացնենք, մեր դիրքորոշումը կհայտնենք, որքանով թույլ են տալիս նախաքննության գաղտնիքի շրջանակները:

-Արա Օսկանյանը պատրա՞ստ է հրապարակայնորեն հանդես գալ:

-Չէ, ես նման բան չասացի, եթե ցանկություն ունենա, իր գործն է:

-Արա Օսկանյանն ու հաղորդում ներկայացրած անձը գումարային վեճ ունե՞ն:

-Արա Օսկանյանը գումարային վեճ չունի, ինձ նման բան հայտնի չէ:

-Եթե նախաքննությամբ չապացուցվի ձեր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, արդյո՞ք հաղորդում ներկայացրած անձը սուտ մատնության հատկանիշով պատասխանատվության չի ենթարկվի:

-Մենք արդեն շատ ենք առաջ գնում, երբ որ կկարճվի գործը, ցանկացած ձեւով այդ ժամանակ էլ վարույթ իրականացնող մարմինն ինքը կորոշի՝ նման հարց կա, թե չկա: Ավելացնելու բան այս պահին չունեմ, ուրախ եմ, որ իմ պաշտպանյալն ազատության մեջ է:

Նույն քրական գործով մյուս մեղադրյալի՝ Հրանտ Սիրադարյանի պաշտպան Արմեն Սողոմոնյանի հետ խոսել չհաջողվեց, քանի որ նա մեր զանգերն անպատասխան թողեց:

Քննչական կոմիտեի նախորդ հաղորդագրությունը, ի դեպ, էապես տարբերվում էր վերջինից: Առաջին հաղորդագրության համաձայն՝  Հրանտ Սիրադարյանն ու Արա Օսկանյանը ձրբակալվել էին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, իսկ այսօր պարզ դարձավ, որ նրանց մեղադրանք առաջադրվեց միայն Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասով (խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը):

Հիշեցնենք, որ Արա Օսկանյանն առաջին անգամ չէ, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվում: Ոչ վաղ անցյալում՝ 2013 թվականին, Արա Օսկանյանն ու իր ընկերը՝ Վահագն Մարկոսյանը ոստիկանություն էին հրավիրվել թմրանյութ օգտագորելու կասկածանքով, որից հետո հետազոտվել էին. նրանց արյան մեջ թմրանյութի առայություն էր հայտնաբերվել: Արա Օսկանյանն ու Վահագն Մարկոսյանը վարչական պատասխանատվության էին ենթարկվել՝ յուրաքնչյուրը 200 հազար դարամի չափով:

Նույն Արա Օսկանյանն ավելի վաղ՝ 2005 թվականին, վարելով հոր՝ Վարդան Օսկանյանի ծառայողական ավտոմքենան, վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու: Այդ ժամանակ Վարդան Օսկանյանն արտաքին գործերի նախարարն էր:

Տպել
5963 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ