Պատգամավորության թեկնածուն պարզել է՝ իր հասցեում 3 անծանոթ անձ է գրանցված (տեսանյութ)

Համախմբում կուսակցության անդամ Լեւոն Իգիթյանը, որը նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու է, պարզել է, որ իր բնակության հասցեում գրանցված են անծանոթ մարդիկ: Armtimes.com-ի հետ զրույցում նա ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից փորձել է տեղեկանալ, թե որ ընտրատեղամասում պետք է քվեարկություն կատարի եւ ստուգելով իր անձնական տվյալները, հայտնաբերել է անծանոթ անձանց անուններ:

«Յուրաքանչյուր ընտրությանը կամ լինում ենք մանկապարտեզում, կամ դպրոցում, որովհետեւ երկու ընտրատեղամասերը մոտ են: Ուզեցի ճշտեմ, նայեցի պետռեգիստրում, որպեսզի տեսնեմ, թե ովքեր կան մեր տան վրա, ովքեր են դուրս եկել ու պատահաբար նկատեցի, որ մեր հասցեում բացի մեր տան 5 անդամից 3 անծանոթ անուն ազգանուններով, տարբեր հայրանուններով մարդիկ կան գրանցված: Զարմացրեց ինձ այդ փաստը, որոշեցի հրապարակեմ»,- պատմեց  Լեւոն Իգիթյանը՝ նշելով, որ համացանցում գտել է ՀՀ ոստիկանության եւ անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանին եւ պատրաստվում է նամակով դիմել՝ խնդիրը կարգավորելու ակնկալիքով:

«Ընտրություններից առաջ նման խնդիրը հաստատ այլ նպատակներ ունի»,- նկատեց Լեւոն Իգիթյանը: Նրա խոսքով՝ հնարավոր է այդ 3 անձը լինեն Ախուրյան համայնքի բնակիչներ, բայց իր հետ ազգակցական կապ չի կարող լինել, քանի որ իր բարեկամներին ճանաչում է:

Հարցին՝ ձեր կարծիքով ինչո՞վ կարող է պայմանավորված լինեն առաջացած խնդիրը, նա այսպես պատասխանեց. «Ճիշտն ասած, որակումներ տալ չեմ շտապի, քանի որ ամեն ինչ հնարավոր է: Կարող է վրիպակ լինել, կարող է ոստիկանության անձնագրային բաժնի աշխատակիցների կողմից թերություն, վրիպակ լինի: Չեմ բացառի նաեւ դիտավորության փաստ, քանի որ դիմացը շատ լուրջ ու մեծ պայքար է լինելու»:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը նույն խդրի հետ կապված պարզաբանմամբ է հանդես եկել, որում ասված է. «Ստուգմամբ պարզվել է հետևյալը: Խոսքը վերաբերում է Արթուր Ջոնսիկի Հովհաննիսյանին, Աննա Սերյոժայի Գրիգորյանին և Արփինե Սիմավոնի Մաթևոսյանին:

Արթուր Հովհաննիսյանը Շիրակի մարզ, Գ. Ախուրյան, Կառնուտի խճղ., տ 3 հասցեում հաշվառված է 28.04.1991 թ.-ից, Աննա Գրիգորյանը` 18.10.1990 թ.-ից, Արփինե Մաթևոսյանը` 10.03.2009 թ.-ից:  Անձնագրային ծառայության հարցմանն ի պատասխան Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալի կողմից 22.02.2017 թ. տրվել է գրավոր պատասխան, համաձայն որի Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2008 թ. հասցեավորման ժամանակ Սուրեն Շավարշի Իգիթյանի ընտանիքին պատկանող բնակարանը հասցեավորվել է Կառնուտի խճղ., տ 33 հասցեով, սակայն բնակչության պետական ռեգիստրին տեղեկատվություն տրամադրելու ժամանակ տեղի է ունեցել մեխանիկական սխալ՝ հասցեն գրանցվել է Կառնուտի խճղ. տուն 3:

Արթուր Ջոնսիկի Հովհաննիսյանի և Աննա Սերյոժայի Գրիգորյանի իրական հասցեն Կառնուտի խճղ., տ 3-ն է, իսկ Արփինե Սիմավոնի Մաթևոսյանինը՝ Կառնուտի խճղ., տ 35:

Այսինքն, բնակչության պետական ռեգիստրում և դրա հիման վրա ընտրողների ցուցակներում Կառնուտի խճղ., տ 3 հասցեում իրականացված հաշվառումները դեռևս 2008 թ. համայնքի կողմից տեխնիկական վրիպման արդյունքում ստացված տեղեկատվության արդյունք է, որը ընդհանրապես չի կարող կապ ունենալ ընտրական գործընթացների հետ:

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ բնակչության պետական ռեգիստրում հաշվառումներն իրականացվում են բացառապես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իսկ ընտրական գործընթացը ևս մեկ հարմար առիթ է, որպեսզի քաղաքացիները ստուգեն իրենց հասցեները:

Հաշվի առնելով համայնքի ղեկավարի կողմից տրված վերը նշված գրությունը` Լևոն Իգիթյանի ընտանիքի անդամների հաշվառման հասցեն բազայում կուղղվի Կառնուտի խճղ., տ 33, այլ ոչ Կառնուտի խճղ., տ 3, Արթուր Ջոնսիկի Հովհաննիսյանի և Աննա Սերյոժայի Գրիգորյանի հասցեները կմնան անփոփոխ, իսկ Արփինե Սիմավոնի Մաթևոսյանի հասցեն կուղղվի՝ Կառնուտի խճղ., տ 35»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
22038 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված