ԵՊՀ-ն սոցիալական ապահովության հիմնարկ չէ. ռեկտորը` գերազանցության զեղչը կրճատվելու մասին

Երեւանի պետական համալսարանի ուսանողները դժգոհում են, որ գերազանց առաջադիմության զեղչի իրավունք այսուհետ տրվելու է շատ ավելի փոքր թվով սովորողների:

Այսինքն` եթե նախկինում այդ հնարավորությունից օգտվել են 18-ից ավելի ՄՈԳ (միջին որակական գնահատական) ունեցողները եւ ուսման վարձը վճարել մինչեւ 20 տոկոսով պակաս, այժմ արդեն յուրաքանչյուր ֆակուլտետի համար սահմանվել են քվոտաներ:

ԵՊՀ բակում ուսանողները երեկ բողոքի ակցիա էին անցկացնում: Փոփոխության մասին նրանք իմացել են մոտ մեկ շաբաթ առաջ: Դրանից հետո հարցն առաջ են քաշել բուհ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս խնդիրն ուսումնասիրելու եւ դիրքորոշում հայտնելու համար հինգ օր ժամանակ էր խնդրել: ԵՊՀ ուսանողներն armtimes.com-ի հետ զրույցում ասում էին, որ այդ ժամկետը լրացել է, բայց իրենք պատասխան չունեն, ինչի համար էլ հավաքվել են:

Հայտարարում էին, թե իրենց նպատակն է նաեւ հասնել այն բանին, որ առաջադիմության զեղչը շեշտվի բուհի կանոնադրության մեջ: Ու թերեւս դա ամրագրված չլինելու հանգամանքից օգտվելով էր, որ երբ սրանից մեկ շաբաթ առաջ ԵՊՀ լրատվական ծառայությունից փորձում էինք ճշտել մեր տեղեկությունը եւ հետաքրքրվում էինք, թե զեղչերի հետ կապված ինչ փոփոխություն է տեղի ունեցել, վճռական պատասխանում էին, որ ոչ մի: Ընդգծում էին, թե զեղչերը սահմանվում են կանոնադրությամբ, իսկ կանոնադրության մեջ ամեն ինչ նույնն է:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Շուշան Սարդարյանը, պատասխանելով ուսանողների առաջ քաշած խնդրի վերաբերյալ մեր հարցին, ասաց. «Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ կրթության եւ գիտության նախարարությունը խնդիրն ուսումնասիրել է եւ պատասխանն ուղարկել ռեկտորատ: Հիմա համալսարանի ռեկտորատի հետ որոշ հարցեր են ուսումնասիրվում, որից հետո ես կարծում եմ, իրենք այդ մասին կներկայացնեն ուսանողությանը: Բովանդակային առումով տեղյակ չեմ, չեմ կարող ասել, քանի որ դա ուսումնասիրվում եւ առանձին կետեր քննարկվում են»:

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը մեր զրույցում ասաց, թե նախարարի խնդրանքով հանդիպել է նրա հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ վարչապետի խորհրդականը: Քննարկման արդյունքում որոշվել են, թե ինչ աղբյուրներից, ինչ չափով այդ գումարները պետք է հայթայթվեն: «Առաջիկա երկու օրը հաշվարկները կվերջացնենք, պատասխանը հստակ կտրվի: Որ պատասխանը լինելու է, միանշանակ է»,- ասաց նա: Աղբյուրներն, ըստ ռեկտորի՝ տարբեր են, հիմնականում համալսարանն ու կառավարությունը:

Գերազանցության զեղչը կրճատվել է այս կիսամյակից: Այսինքն` փետրվարից: ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ վճարովի ուսուցման համակարգում սովորողներից բարձր առաջադիմություն ունեն    1 446-ը: Նշված տողով զեղչ կիրառելու համար բուհը հատկացրել է տարեկան մոտ 126 միլիոն դրամ: Կրճատումն այդ գումարի կեսի չափով է, այսինքն` 63 միլիոն:

Արամ Սիմոնյանը, սակայն, նկատում է, որ գերազանցության զեղչի կիրառումը չի մտնում բուհի պարտավորությունների մեջ, ու դա ընդամենը բարի կամքի դրսեւորում է:

«Դա մեր բարի կամքն է եղել, բայց հիմա այդ գումարներն ահռելի են, որովհետեւ ավելացել են նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցների, մարտական հերթապահության եւ այլնի համար կիրառվող զեղչերը: Մենք տարեկան կես միլիարդ դրամի միայն զեղչ ենք անում: Ես դրան պետք է ավելացնեմ այն, որ Երեւանի պետական համալսարանն իր երիտասարդ աշխատակիցների կուտակային հիմնադրամի սոցիալական վճարներն է իր վրա վերցրել: Հունվարի 1-ից նաեւ աշխատակիցների առողջության ապահովագրության համար է վճարում: Մոտավորապես 900 միլիոն դրամի սոցիալական ծրագրեր են իրականացվում: Դա մեր տարեկան բյուջեի մեկ տասներորդ մասն է: Դուք աշխարհում որեւէ համալսարան չեք գտնի, ես համոզված եմ, որ իր բյուջեի տասը տոկոսը սոցիալական ծրագրերին մղի: Դուք մոռանո՞ւմ եք, որ մենք բուհ ենք, ոչ թե սոցիալական ապահովության հիմնարկ: Բայց մենք անում ենք դա: Ավելին անելն անմիջապես կազդի մեր կրթական եւ գիտական գործունեության վրա: Արդեն իսկ ես կարող եմ ասել, որ ազդում է»,- ասաց ԵՊՀ ռեկտորը:

Դիտարկմանը, թե օրինակ ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման զեղչերը փաստորեն իրականացվում են գերազանցիկ ուսանողների հաշվին, Արամ Սիմոնյանն արձագանքեց. «Համալսարանը, այո, կարեւոր է համարում մարտական հերթապահությունը, ապրիլյան պատերազմի մասնակիցներին զեղչ անելը, հետո մյուս կատեգորիաները»:

ԵՊՀ ռեկտորը չի կարծում, թե զեղչերի հնարավորության նվազեցումը կարող է բացասաբար անդրադառնալ սովորողների ուսման առաջադիմության վրա: «Վերջին հաշվով ուսանողը ինչո՞ւ է սովորում լավ եւ գերազանց, որ զեղչ ստանա՞, թե՞ սովորում է, որ լավ գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերի»,- ասաց նա:

Այդուհանդերձ, գերազանցության զեղչից օգտվողների թիվը կարող է նորից մեծանալ: Այդ նպատակին կուղղվի ամենայն հավանականությամբ եւս 80 միլիոն դրամ: «Մենք դեռ հաշվարկներ ենք կատարում: Երկու օրից կավարտենք, կներկայացնենք կառավարություն, կառավարությունն ինքը որոշում կընդունի»,- տեղեկացրեց ռեկտորը:

Տպել
7519 դիտում

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում