Ուեյն Ռունին մոտ օրերս պայմանագիր կկնքի չինական թիմի հետ. բրիտանական լրատվամիջոցներ

22/02/2017 schedule13:59

«Մանչեստեր Յունայթեդի» ավագ եւ պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին հնարավոր է՝ արդեն խաղացել է իր վերջին խաղը թիմի կազմում: Նա վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 29-ին Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Ուիգանի» դեմ խաղում: Դրանից հետո մի քանի շաբաթ բացակայում էր վնասվածքի պատճառով: Սկսել է մարզվել 2 օր առաջ, սակայն չի մասնակցելու այսօր կայանալիք Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Սենտ Էտյենի» դեմ խաղին:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ մինչեւ փետրվարի 28-ը հարձակվողը կարող է Չինաստանի առաջնությունը ներկայացնող որեւէ թիմի հետ պայմանագիր կնքել: Հենց այդ օրն է փակվում Չինաստանի տրանսֆերային պատուհանը:

Նշվում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը հավանություն է տվել տեղափոխությանը, եւ ֆուտբոլիստի գործակալն արդեն զբաղվում է այդ հարցերով: Իսկ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն լրատվամիջոցների հետ զրույցում չի խոստացել, որ հաջորդ մրցաշրջանում Ռունին «Յունայթեդում» կլինի:

«Ես նույնիսկ չեմ կարող երաշխավորել, որ ես այստեղ կլինեմ հաջորդ շաբաթ: Ինչպե՞ս կարող եմ երաշխավորել, որ խաղացողն այստեղ կլինի հաջորդ մրցաշրջանում: Միակ բանը, որ կարող եմ երաշխավորել, այն է, որ եթե մի օր Ռունին որոշի հեռանալ, դա իմ պատճառով չի լինի. ես երբեք չեմ կարող այնպես անել, որ թիմի լեգենդը հեռանա»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Նշվում է, որ Ռունիի դիմաց «Յունայթեդին» կարող են վճարել մոտ 30 մլն ֆունտ ստեռլինգ: Չինաստանում նա շաբաթական մոտ 1 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա՝ դառնալով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ռունին «Մանչեստեր Յունայթեդ» է տեղափոխվել 2004 թվականին «Էվերթոնից»: Այն ժամանակ «մանկունյանցիները» նրա տրանսֆերի համար վճարել են 27 մլն ֆունտ ստեռլինգ: «Յունայթեդի» կազմում նա նվաճել է ակումբային բոլոր հնարավոր տիտղոսները. դարձել է Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի գավաթի, աշխարհի ակումբային առաջնության, Անգլիայի առաջնության, Անգլիայի գավաթի, Անգլիայի լիգայի գավաթի, Սուպերգավաթի խաղարկության հաղթող: Թիմի կազմում անցկացրել է 549 հանդիպում եւ դարձել 250 գոլի հեղինակ՝ այդ ցուցանիշով շրջանցելով լեգենդար Բոբի Չարլթնին:

Տպել
986 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում