Ինչ կտա կառավարման նոր համակարգը. Արցախը կմտնի՞ մեծ խաղի մեջ

23/02/2017 schedule21:00

 

Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեն, որի արդյունքում ԼՂՀ-ն անցավ կառավարման սուպերնախագահական համակարգի, հայկական մեդիադաշտում մեկնաբանվեց հիմնականում նախագահ Բակո Սահակյանի իշխանության վերարտադրության ապահովման համատեքստում: Սակայն, երբ հայացք ենք գցում այդ գործընթացին ոչ զուտ հայկական իրականության պրիզմայից, այլ արտերկրից, ստացվում է այլ պատկեր:

Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը  դիմազրկում է իշխանությունը, տեղափոխում այն կոլեկտիվ պատասխանատվության դաշտ,  Արցախում էլ նախագահական համակարգին անցնելը, ընդհակառակը, ուժեղացնում է այն: Արդյունքում հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատող միջնորդները, անգամ Բաքուն, պետք է խոսեն այն սուբյեկտի հետ, որը տիրապետում է միանձնյա իշխանության եւ կարողանում է որոշումներ կայացնել: Խոսքն, իհարկե, Արցախի մասին է: Այս կարծիքն է կիսում գործընթացին հետեւող ռուսաստանցի քաղաքագետ, Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը: «Հայաստանում իշխանության, ուստի եւ քաղաքական պատասխանատվության դիմազրկման եւ կոլեկտիվ պատասխանատվության հաստատման ֆոնին, Արցախն այս փոփոխություններով ընդգծում է իր անկախ եւ առանձին խաղացող լինելու հանգամանքը»,- մեզ հետ զրույցում նշեց Մարտինովը:

Ընդհանրապես, երբ Հայաստանում խորհրդարանական կառավարման անցման համատեքստում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին, արտաքին խաղացողներին, հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանին մեկ հարց էր հուզում՝ «ով է Հայաստանի անունից այսուհետ լուծելու ԼՂ հիմնախնդիրը»: «Շատերի մեջ անհանգստություն կար այս հարցում, քանի որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում դժվար է պայմանավորվածությունների հասնել: Չկա մեկ մարդ, որը պատասխանատու է համակարգի համար, եւ նրա հետ կարելի է համաձայնության հասնել: Այս հարցն, ինչ խոսք, առաջացել էր նաեւ Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում», - հիշեցրեց Մարտինովը՝ հավելելով, որ Արցախում տեղի ունեցած հանրաքվեն ցույց է տալիս, թե ում հետ պետք է խոսել:

«Արցախն, այսպես թե այնպես, հակամարտության կողմ է, եթե չասենք, որ գլխավոր կողմն է: Այլ հարց է, որ հաստատելով կոշտ նախագահական համակարգ, Արցախն ընդգծում է երկրորդ հայկական պետության իր առանձնահատկությունն ու սուբյեկտ լինելը»,- ասաց փորձագետը: Նա վստահ է, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, Արցախի իշխանությունները չեն կարող իրենց թույլ տալ թուլացնել իշխանության ուղղաձիգը, այն, ինչ տեղի է ունենում հարեւան մյուս հայկական պետությունում՝ Հայաստանում: «Նման պայմաններում Արցախի պետականությունն ուժեղացման կարիք ունի, որտեղից էլ, ըստ իս, բխում է սահմանադրական փոփոխությունների տրամաբանությունը»,- նշեց Ալեքսեյ Մարտինովը:

Ժամանակին, երբ Արցախը Հայաստանի հետքերով սկսեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, շատերը շտապեցին մեկնաբանել այն որպես օրինաչափ գործընթաց. «Իբր, թե Արցախի իշխանությունները գնում են Երեւանի ճանապարհով»: «Սակայն ապրիլյան պատերազմական իրադարձություններից հետո շատ բան փոխվեց: Հակամարտությունը սառեցված չէ, այն մերթընդմերթ տեղափոխվում է պատերազմական դաշտ: Ուստի նման պայմաններում Արցախում չեն կարող թուլացնել իշխանությունը եւ պետությունը: Տեղի ունեցած հանրաքվեն հենց դրա մասին է խոսում: Այսպիսով, երկու հայկական պետություններ ապրելու են սկզբունքորեն տարբեր կառավարման համակարգերում: Մեկը՝ խորհրդարանական, մյուսը՝ կոշտ նախագահական, ինչն օրինաչափ է ըստ իս, քանի որ նրանց առջեւ ծառացած են տարբեր մարտահրավերներ եւ խնդիրներ», - պարզաբանեց մեր զրուցակիցը:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում պաշտոնապես նախագահական համակարգին անցումը պետք է ընկալել որպես պատասխան անցյալ տարի ապրիլին Ադրբեջանի ագրեսիային: «Դա պատերազմի հետեւանք էր եւ Ադրբեջանի ագրեսիային յուրօրինակ պատասխան: Տարբեր կարծիքներ կան, սակայն երբ պետությունը ուղղակի պատերազմի մեջ է, ապա իշխանության կենտրոնացումը՝ օպերատիվ կառավարման եւ որոշումների կայացման տեսանկյունից, կարեւոր է: Նաեւ կարեւոր է այն հանգամանքը, որ Արցախում պառլամենտը չեն թուլացնում, այլ վարչապետի ինստիտուտն են վերացնում, քանի որ փորձը ցույց է տալիս՝ նախագահի եւ վարչապետի ինստիտուտները տարբեր ժամանակներում այնքան էլ սինքրոն չեն աշխատում: Մեկ-մեկ անգամ մրցակցության մեջ են մտնում, ինչը պատերազմող պետության համար մեծ ճոխություն է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով, հայկական երկու պետությունների ինստիտուցիոնալ զարգացման տարբերությունները Երեւանը կարող է օգտագործել բանակցություններում Արցախի՝ որպես առանձին խաղացողի, դերի ու նշանակության ընդգծման եւ բարձրացման համար: «Դիվանագիտության տեսանկյունից սա հնարավոր է, սակայն այս հնարավորությունն օգտագործելու ցանկություն է պետք: Հայաստանը կարող է ասել, որ Արցախը պատերազմող երկիր է, ինքնուրույն որոշումներ է կայացնում եւ ինստիտուցիոնալ զարգացման իր ուրույն ուղին է որդեգրել: Ուստի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում էլ վերջնական որոշում կայացնողն Արցախի իշխանությունները եւ ժողովուրդն են: Այնպես որ, ցանկության պարագայում, Հայաստանում եւ Արցախում կառավարման համակարգերի տարբերության այս կոնտրաստը կարող է օգտագործվել բանակցություններում ԼՂ-ի դերի բարձրացման համար»,- եզրափակեց նա:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը, սակայն, չի կարծում, որ Արցախի կառավարման համակարգում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունները կարող են հանգեցնել բանակցությունների ֆորմատի փոփոխության: «Արցախի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության համար Ալիեւի ռեժիմը երես փրկելու խնդիր կունենա, որն ապագայում այդքան էլ իրատեսական չէ: Նման փոփոխություն կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներից գոնե մեկի դիրքորոշման հստակ փոփոխության պարագայում: Իրականում, այս պահին Արցախի կառավարման համակարգի փոփոխությունը նպաստելու է Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ կոնսուլտացիաների գործընթացի դյուրացմանը, որը պակաս կարեւոր չէ արտաքին խաղացողների հետ բանակցություններում»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Մարտիրոսյանը:

Տպել
8019 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ