Հեռուստատեսային խանութների կողմից վաճառվող ապրանքները ոչ միշտ են համապատասխանում գովազդին

24/02/2017 schedule10:30

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա կատարել է ուսումնասիրություն հեռուստատեսային խանութների (TV market), այլ կերպ ասած՝ հեռուսատեսային գովազդի միջոցով վաճառվող ապրանքների շուկայում:

Ինչպես այսօր տեղեկացրել են ՏՄՊՊՀ-ից, ստացված բողոքների համաձայն, նման կերպ իրացվող ապրանքները ոչ միշտ են համապատասխանում գովազդին: Մասնավորապես, ձեռք բերման պայմանները եւ անգամ գնային առաջարկները երբեմն ներկայացվում են ոչ հավաստի՝ մոլորեցնելով սպառողներին: Վերոնշյալ շուկայի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզել է, որ, իսկապես նման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողների գործունեության մեջ կան անբարեխիղճ մրցակցության տարրեր:

Մասնավորապես, հեռուստատեսային գովազդի միջոցով սպառողին տեղեկացվում է, որ տվյալ ապրանքը վաճառվում է 70 տոկոս զեղչված գնով, սակայն պարզվում է, որ զեղչն իրականում շատ ավելի քիչ է: Մեկ այլ դեպքում տնտեսվարողը գովազդում է, որ վաճառվող ապրանքը հնարավոր է ձեռք բերել ընդամենը 19.900 դրամով, այն դեպքում, երբ այդ ապրանքի իրական գինը իբրեւ 115 հազար դրամ է: Սակայն ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ 115 հազար դրամ արժողություն ունեցող ապրանքի անվան տակ գովազդվող ապրանքը մատակարար ընկերությունից հնարավոր է գնել մինչեւ 25 հազար դրամով:

Ստացվում է, որ տնտեսվարողը ուռճացված է ներկայացրել գինը՝ հնարավորինս շատ վաճառք իրականացնելու նպատակով: Խնդրահարույց է նաեւ այն հանգամանքը, երբ տնտեսվարողը գովազդի ժամանակ նշում է. «Շտապեք, զանգահարեք հենց հիմա, քանի որ առաջիկա հինգ րոպեների ընթացքում պատվիրողները կստանան անակնկալ նվերներ», այն դեպքում, երբ ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ ցանկացած դեպքում գնորդներին տրվում են այդ «անակնկալները»: Որոշ դեպքերում էլ ապրանքի բաղկացուցիչ մաս հանդիսացող իրը ներկայացվում է իբրեւ նվեր, մինչդեռ ապրանքի մի մասը վաճառելը իսկ մյուս մասը իբրեւ նվեր ներկայացնելը սպառողներին մոլորեցնելու տարրեր է պարունակում:

Գնորդները դժգոհում են նաեւ, որ հեռարձակվող գովազդներում ապրանքների առաքման համար լրացուցիչ պայմանների, ներառյալ առաքման վճարի մասին տեղեկատվությունը բացակայում է, չնայած այն հանգամանքին, որ ընկերությունները գնորդներից առաքման համար լրացուցիչ գումար են գանձում:

ՏՄՊՊՀ որոշմամբ, տնտեսվարողները պարտավոր են սեղմ ժամկետներում շտկել վերոնշյալ խնդիրները: Ընկերությունների կողմից հեռարձակվող գովազդում պետք է հստակ ներառված լինի էական նշանակություն ունեցող բոլոր պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը: Հետեւապես Հանձնաժողովը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ նման գործելաոճից եւ վաճառվող ապրանքի վերաբերյալ սպառողներին ներկայացնել միայն լիարժեք, հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն:

Ուսումնասիրության ընթացքում որոշ տնտեսվարողների մոտ բարձրացված հարցերն արդեն իսկ շտկվել են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովը լինելու է հետեւողական՝ բարձրացված խնդիրների լիարժեք լուծման հարցում:

Տպել
1292 դիտում

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա