Քաջարանի հանքավայրը շահագործող ընկերությունը տարիներով անպատիժ խախտել է ՀՀ օրենքները․ ՀԲՃ

24/02/2017 schedule12:30

ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին դրական եզրակացություն է տվել «Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության (հետագայում ԶՊՄԿ) կողմից շահագործվող Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պաշարների արդյունահանման նախագծի փոփոխություններին։ Ինչպես այսօր տեղեկացրել են ՀԲՃ-ից, հաստատված փոփոխությունների էկոլոգիական բացասական հետևանքներն ակնհայտ են։ Սակայն այսօր ուզում ենք ձեր ուշադրությունը բևեռել մի այլ դրվագի վրա, որը լիովին բացահայտում է այս ոլորտում պետական լիազոր մարմինների տրված եզրակացությունների և թույլտվությունների ձևական բնույթն ու վերահսկողության իսպառ բացակայությունը։

Նախարարության կողմից տրված այս դրական եզրակացության համաձայն Քաջարանի հանքավայրից տարեկան կթույլատրվի արդյունահանել մինչև 22 միլիոն տոննա հանքաքար՝ մինչև այժմ թույլատրված 12,5 միլիոնի փոխարեն։ Տարեկան մինչև 12,5 միլիոն տոննա հանքաքար արդյունահանելու իրավունքն ու փորձաքննական դրական եզրակացությունը ԶՊՄԿ-ին տրվել էր դեռ 2007 թվականին, ինչը վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հանքը շահագործող ընկերությունն իրավունք չունի արդյունահանել պետական լիազոր մարմինների կողմից թույլատրված ծավալներից ավել հանքաքար։

Սակայն Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը պետական մարմիններին ուղղված հարցումների արդյունքում ստացված տեղեկություններից պարզել է, որ ԶՊՄԿ-ն դեռ 2010 թվականից սկսել է ապօրինաբար ավելացնել իր արդյունահանման ծավալները, իսկ վերջին հինգ տարիների ընթացքում դրանք հասցրել է արդեն տարեկան մինչև 17-19 միլիոն տոննայի։

Ստացվում է, որ վերջին յոթ տարիների ընթացքում ԶՊՄԿ-ն թույլատրվածից 29,7 միլիոն տոննա ավել հանքաքար է արդյունահանել ու վերամշակել, ինչի արդյունքում նույն չափով լրացուցիչ հանքահարստացման թափոններ են տեղադրվել Արծվանկի պոչամբարում՝ մեծացնելով տարբեր ճանապարհներով բնական միջավայրի աղտոտման ծավալները։ Բնականաբար համապատասխան չափով մեծացել են նաև դատարկ ապարների լցակույտների, ֆլոտացիայի ժամանակ կիրառվող տարբեր քիմիական ռեագենտների, մթնոլորտային օդի և ջրերի մեջ տարաբնույթ արտանետումների ծավալները։

Այս ամենը մինչև 2014 թվականի օգոստոսի 9-ը գործող «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի բացահայտ և կոպիտ խախտում է։ Այդ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետում հստակ գրված է հետևյալը․ «Նախատեսվող գործունեության իրականացման ընթացքում փորձաքննական եզրակացության պայմանները խախտելու դեպքում լիազորված մարմինը պարտավոր է մասամբ կամ ամբողջովին փակել, կասեցնել կամ արգելել նախատեսվող գործունեության իրականացումը մինչև փորձաքննական եզրակացության համար համապատասխան պայմանների ապահովումը»: Չի գործել նաև դրանից հետո ուժի մեջ մտած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի հետևյալ պահանջը․ «Փորձաքննական դրական եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում, եթե գործունեությունն իրականացվում է փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջների շեղումներով»։

Բացի այդ ԶՊՄԿ-ն խախտել է նաև 2012 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ «Ընդերքի մասին օրենսգրքի» 59-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հետևյալ պահանջը․ «Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան»։

Այս խախտումներն այնքան բացահայտ են եղել, որ ՀՀ բնապահպանության և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություններն ուղղակի չէին կարող դրանք չտեսնել։ Իսկ այսպիսի պարզ խախտումը տեսնելն ու ընդհանրապես ոչ մի քայլ չձեռնարկելը նշանակում է, որ անիմաստ է խոսել ավելի լուրջ վտանգների ու խախտումների մասին, որոնք կատարվում են Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում։ Ամբողջովին անիմաստ է դառնում պետական բնապահպանական փորձաքննության ողջ գործընթացը։ Հերիք չէ, որ գրեթե չի իրականացվում էկոլոգիական և առողջապահական վտանգների մասնագիտական գնահատում, մի բան էլ հետագայում չեն վերահսկվում նույնիսկ տնտեսվարողին տրված դրական եզրակացության մեջ նշված պարզագույն պայմանները։ Եվ, ի վերջո, ի՞նչ նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություններ տալու մասին կարող է լինել խոսքը նման անհեթեթ կառավարման պայմաններում։

Ամեն դեպքում ցանկալի կլիներ լսել պետական լիազոր մարմինների պարզաբանումները, ինչպես նաև Քաջարանի հանքավայրը շահագործող ԶՊՄԿ-ի և նրա 60 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» (CRONIMET Mining) ընկերության ղեկավարության կարծիքը։ Բնական հարց է առաջանում, թե արդյո՞ք գերմանական ընկերությունն իրեն թույլ կտար նույն կերպ վարվել օրենքների և բնության հետ Գերմանիայում՝ ինչպես դա անում է Հայաստանում։

Տպել
1504 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա