Եվրոպական կառույցները քթածակ չունե՞ն, թե արբել են խավիարի հոտից եւ մանաթներից. Դ. Բաբայան

Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախօրեին ուշ երեկոյան հայտարարել է, թե քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոհարուսի (Կիպրոս) եւ Յարոմիր Շտետինայի (Չեխիա) նկատմամբ:

Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելն ավելի ուշ հայտարարել է, որ Ադրբեջանի դատախազության այդ որոշումից հետո պատրաստվում է ավելի շատ ժամանակ անցկացնել ազատ Արցախում:

Թե ինչի կարող է հանգեցնել հեռակա այս «մենամարտը», armtimes.com-ի թղթակիցը փորձեց պարզել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից:

- Պարոն Բաբայան, ի՞նչ եք կարծում, միայն անհատ պատգամավորների կողմից նմանօրինակ հայտարարությունները բավարա՞ր են՝ զսպելու Ադրբեջանի հեռահար նպատակները, թե՞ անհրաժեշտ է, որ դատապարտող հայտարարություններով հանդես գան նաեւ եվրոպական կառույցները:

- Կարծում եմ՝ կառույցները պետք է հանդես գան համապատասխան հայտարարություններով: Մենք չնչին իսկ կասկած չունենք, որ Ֆրանկ Էնգելն Արցախ այցելելու մասին սրտանց է հայտարարել: Նա եւ ԼՂՀ այցելած իր մյուս գործընկերները ժողովրդավարության իրական կրողներ են, եւ մենք երախտապարտ ենք նման հայտարարությունների համար: Սա ժողովրդավարության ասպարեզում մի տեսակ մարգարեություն է:

- Ի վերջո, ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լոյալությունը:

- Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ գնված են Ադրբեջանի կողմից: Սա պարզապես կաշառակերություն է: Երբ եվրոպական կառույցները լռում են, դա ինչ-որ ձեւով գոտեպնդում է ագրեսորին՝ տվյալ դեպքում Ադրբեջանին՝ շարունակելու իր հանցավոր քաղաքականությունը: Իհարկե, ադրբեջանական կողմը սուտ է ասում, թե դիմել է Ինտերպոլին՝ մի խումբ գործիչների միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով: Սա զրպարտություն է, բայց հակառակ պատժելու՝ Ադրբեջանում անց են կացվում առաջին համաեվրոպական օլիմպիական խաղերը: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ աշխարհագրորեն, ոչ էլ քաղաքակրթությամբ Եվրոպա չէ: Չեմ հասկանում՝ միջազգային կառույցների որոշ ներկայացուցիչներ քթածակ չունե՞ն, թե՞ արբել են խավիարի հոտից եւ մանաթներից:

- Պարոն Բաբայան, որո՞նք են այն իրավական մեխանիզմները, որոնցով Ադրբեջանը կարող է Արցախ այցելելու համար պատժել եվրոպացի պատգամավորներին:

- Իրավական որեւէ մեխանիզմ Ադրբեջանը չունի: Ադրբեջանն այդ մարդկանց կարող է վնաս տալ միայն կոռուպցիայի եւ հանցագործության միջոցով, ինչպես դա արեց ռուս բլոգեր Լապշինի պարագայում: Ի՞նչ է, Բելառուսն ինչ-որ իրավական հի՞մք ուներ այդ մարդուն ձերբակալելու: Իհարկե, ոչ: Այսինքն՝ այստեղ որևէ իրավական մեխանիզմ չկա: Այստեղ կա իրավական մեխանիզմի խախտում: Վաղը կարող են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նկատմամբ քրեական գործեր հարուցել, մյուս օրը, ասենք, ադրբեջանցի մարզիկների նկատմամբ հաղթանակ տարած հայ մարզիկների: Սա վերջ չունի:

- Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Ղուրբանովան երկրի բնակիչներին սպառնացել է քրեական հետապնդմամբ Լեռնային Ղարաբաղ այցելելու դեպքում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա անթույլատրելի է: Եթե եվրոպացի խորհրդարանականները միայն խավիարի հոտի վրա գնան, սա լավ չի վերջանալու: Նմանօրինակ մոտեցումները պետք է կանխվեն ինչպես բուլղարական կառավարության, այնպես էլ մյուս բոլոր կառավարությունների կողմից: Այս փուլում Ադրբեջանը Եվրոպայի տրամադրություններն է շոշափում, եւ նրա պասիվ արձագանքը, դժբախտաբար, գոտեպնդում է նրան:

Տպել
7383 դիտում

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին

Վեց տարեկան Իրինան շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ. հանգանակությունը շարունակվում է