«Երեկ իմ երազանքը մահացավ»՝ «Լեսթերի» նախկին մարզիչ Կլաուդիո Ռանիերիի հուզիչ նամակը

Ֆուտբոլային հայտնի մարզիչ, իտալացի 65-ամյա Կլաուդիո Ռանիեին կարիերայի ընթացքում ուղիղ 14 անգամ հեռացվել է աշխատանքից եւ միայն վերջին դեպքում այդ հեռացումը արժանացավ մարզական թոփ իրադարձություն դառնալու պատվին: Անգլիայի դեռեւս գործող չեմպիոն «Լեսթերը» նախօրեին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում իսպանական «Սեւիլիայից» 1-2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկության մասին:

65- ամյա Ռանիերիի համար վերջին մի քանի ամիսները ուղղակի խելահեղ ստացվեցին: 2016 թվականի մայիսին Ռանիերին իր 31-ամյա մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց չեմպիոնական կոչում («Լեսթեր», Անգլիա), 2017 թվականի հունվարի 9-ին ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ, հունվարի 18-ին նրա անունը տեղ գտավ իտալական ֆուտբոլի «Փառքի սրահում», փետրվարի 23-ին էլ հեռացվեց աշխատանքից:

««Լեսթերը» իր 133- ամյա պատմության ընթացքում առաջին անգամ, Կլաուդիո Ռանիերիի գլխավորությամբ, նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը եւ իրավունք ստացավ հանդես գալու Չեմպիոնների լիգայում: Կլաուդիոն «Լեսթերի» պատմության ամենահաջողակ մարզիչն է: Անչափ ցավալի է նման մասնագետից բաժանվելը, սակայն ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած արդյունքները մեզ ստիպում են կտրուկ քայլեր անել: Ակումբի շահերից ելնելով՝ «Լեսթերը» հայտարարում է Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկության մասին»,- մասնավորապես նշված է «Լեսթերի» տարածած հայտարարության մեջ:

Նշեմ, որ 2017 թվականին Անգլիայի առաջնության շրջանակներում կայացած 6 խաղերում «Լեսթերի» ֆուտբոլիստներին դեռ չի հաջողվել գոլ խփել, մրցաշարի ավարտից 13 տուր առաջ թիմը ընթանում է 17-րդ տեղում եւ ընդամենը 1 միավորով է գերազանցում Պրեմիեր լիգան լքող թիմին, արդեն դուրս է մնացել Անգլիայի գավաթի, լիգայի գավաթի խաղարկություններից, պարտվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում: Նման արդյունքները ոչ մի կասկած չեն թողնում գլխավոր մարզչի հեռացման մասին ակումբի որոշման իրավացիության հարցում: «Երբ դու հաղթում ես 3 խաղերում անընդմեջ՝ հերոս ես, իսկ երբ պարտվում ես 3 անգամ՝ հեռացնում են: Մարզիչը իրեն միշտ զգում է լողորդի պես, որի կողքին շնաձկներ են լողում: Այսպիսին է ֆուտբոլը, մարզչի ճակատագիրը»,- սա Ռանիերիի հայտնի մտքերից մեկն է եւ հերթական անգամ նա հայտնվեց «շնաձկների երախում»՝ հեռացված է:

Ռանիերին հաստատապես աշխարհում ամենաշատ հեռացված մարզիչներից մեկն է, այնպես որ հերթական հեռացումը կարող է սովորական համարվել: Ընդ որում, իտալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում ավելի մեծ գումարներ է վաստակել այդ հեռացումների հետեւանքով ստացված փոխհատուցումներից եւ ոչ թե հենց մարզչական աշխատանքում վաստակած պարգեւավճարներից: Բայց կարծես այս վերջինը՝ «լեսթերյանը», աննախադեպ է բոլոր առումներով: Այս թիմի հետ միասին Ռանիերին ստացավ իրոք համաշխարհային ճանաչում, հարգանք, նրա անունը դարձավ ֆուտբոլային հրաշքի, հեքիաթի խորհրդանիշ: Ռանիերիի հեռացման հետ մեկտեղ ավարտվում է «լեսթերյան հեքիաթը», ընդ որում ոչ հեքիաթային՝ «երկնքից ընկավ 3 խնձոր...» լավատեսական վերջաբանով, այլ «գլխավոր հերոսի կորստով»:

Եվ վերջում՝ մի հետաքրքիր օրինաչափության մասին, որը Անգլիայում դարձել է անեկդոտի թեմա: 2010 թվականից հետո Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճած թիմերը հեռացրել են իրենց գլխավոր մարզիչներին հաջորդ մրցաշրջաններում (2010թ. - Կառլո Անչելոտի, «Չելսի», 2012 թ. - Ռոբերտո Մանչինի, «Մանչեսթեր Սիթի», 2013թ. - Ալեքս Ֆերգյուսոն, «Մանչեսթեր Յունայթեդ» (ավարտել է կարիերան), 2014թ. - Մանուել Պելեգրինի, «Մանչեսթեր Սիթի», 2015թ. - Ժոզե Մոուրինյո, «Չելսի», 2016թ. - Կլաուդիո Ռանիերի, «Լեսթեր»): Ահա թե ինչու Արսեն Վենգերը չի ցանկանում, որ իր ղեկավարած «Արսենալը» դառնա երկրի չեմպիոն:

Հ. Գ. Կլաուդիո Ռանիերին հանդես է եկել բավական հուզիչ նամակ հայտարարությամբ: «Երեկ իմ երազանքը մահացավ: Ցանկանում էի հավերժ մնալ «Լեսթերի» հետ՝ թիմ որին սրտանց սիրեցի. ավաղ այն արդեն հնարավոր չէ: Զարմանալի, արկածներով հարուստ տարի անցկացրեցի «Լեսթերի» հետ, ինչի շնորհակալություն եմ հայտնում թիմին, ղեկավարներին, ամբողջ աշխատակազմին, լրագրողներին. միասին կարողացանք ֆուտբոլի մեծագույն պատմություններից մեկը կերտել, որը երբեք չի մոռացվի: Ցանկանում են հատուկ շնորհակալություն հայտնել «Լեսթերի» ֆաներին. դուք առաջին իսկ օրից ընդունեցիք, սիրեցիք ինձ եւ այդ սերը փոխադարձ է: Ոչ մեկը երբեւէ չի կարող մեզնից խլել այն, ինչին մենք հասանք: Հուսով եմ, որ յուրաքանչյուր օր դուք կհիշեք դրա մասին եւ ձեր տրամադրությունը կբարձրանա, կժպտաք՝ ինչպես ես: Ձեզ հետ անցկացրի հրաշքներով եւ երջանկությամբ լի ժամանակաշրջան, որը երբեք չեմ մոռանա: Պատիվ էր ձեր բոլորի հետ միասին չեմպիոն դառնալը», - մասնավորապես գրել է Ռանիերին:  

Տպել
4669 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին