Առանց մեկնաբանությունների. պետդեպը հրապարակել է տարեկան զեկույցը

25/02/2017 schedule17:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 27-ի համարում

Փետրվարի 25-ին ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին է ներկայացրել աշխարհի 196 երկրներում մարդու իրավունքների վիճակին վերաբերող իր ամենամյա տարեկան զեկույցը: Այս զեկույցի հիման վրա է ԱՄՆ կոնգրեսը որոշում որոշ երկրներին հատկացվելիք ֆինանսական օգնության չափը եւ սահմանում նրանց նկատմամբ տարվելիք քաղաքականության ստրատեգիան: Զեկույցի պատրաստման, հավաքած տվյալների ճշտման եւ վերլուծության վրա մի հսկա ապարատ է աշխատում: Այն ընդգրկում է մարդու անձնական, քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ողջ սպեկտրը: Հատկապես կարեւորվում է մարդկանց կողմից խաղաղ ճանապարհով  իշխանությունը փոխելու, խոսքի, գաղափարների, հավաքների, միավորվելու, դավանանքի, տեղաշարժման ազատությունը:

Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցը հատկապես այդ իրավունքներին է անդրադառնում: 2003-ին եւս ինչպես Հայաստանը, այնպես էլ Հարավային Կովկասի մյուս երկրները գտնվել են ԱՄՆ պետդեպարտամենտի ուշադրության կենտրոնում: Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածն, ինչպեսեւ սպասվում էր, մեծամասամբ նվիրված է ընտրությունների չարաբաստիկ թեմային: Կարծում ենք, առաջիկա 4 տարում այդ թեման անընդհատ կարծարծեն (այսինքն՝ Հայաստանի երեսով կտան) բոլոր տարեկան զեկույցներում: Ընտրությունների գնահատականներին մենք հիմնականում ծանոթ  ենք՝ Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի եւ ԱՄՆ իշխանությունների անցյալ տարվա հայտարարություններից:

Պետդեպարտամենտը փաստորեն կրկին հիշեցրել է. «Հայաստանում տեղի ունեցած ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները նշանակալիորեն չէին համապատասխանում միջազգային չափանիշներին, գրանցվեցին լուրջ խախտումներ, նախագահական ընտրությունների 2 փուլերի միջեւ ընդդիմության կողմնակիցներին ձերբակալեցին՝ Խորհրդային ժամանակների վարչական օրենսգրքի հիման վրա»: Ապա զեկույցում նկարագրված է գարնանը Հայաստանում տիրող իրավիճակը. այն, որ ընդդիմությունը բազմիցս դիմել է իշխանություններին՝ միտինգներ կազմակերպելու հարցով, նրանց մերժել են, ապա՝ չարտոնված միտինգներին մասնակցելու համար մարդկանց կալանավորել:

Վարչական կալանքի մասին որոշումները կայացվել են խախտումներով, ոմանց անգամ դատարան չեն տարել: Թերեւս, այս ամենի արդյունքում է, որ զեկույցի նախաբանում կոշտ գնահատական է տրված մեր դատական համակարգին. «Սահմանադրությունը նախատեսում է անկախ դատական համակարգ, սակայն պրակտիկորեն դատավորները գտնվում են գործադիրի եւ գործադիր իշխանության ազդեցության տակ, կոռուպցիան այստեղ լուրջ խնդիր է»: Դատական համակարգի կախյալ վիճակին անդրադարձը սրանով չի ավարտվում. նշված է նաեւ, որ ՀՀ նախագահն է նշանակում դատավորներին, Արդարադատության խորհրդի 14 անդամներին եւ Սահմանադրական դատարանի 9 անդամներից 4-ին: «Այս իշխանությունը նախագահին դոմինանտ դեր է ապահովում բոլոր մակարդակի դատավորների նշանակման եւ ազատման հարցում»,-եզրափակում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Ընտրությունների հետ կապված մի փաստ էլ է նշված. «Նախագահական ընտրությունների առաջին փուլի համեմատ երկրորդ փուլում խախտումները 13 %-ով ավելի էին»: Պետդեպարտամենտը նաեւ արձանագրել է, որ ընտրախախտների նկատմամբ պետությունը պատժիչ գործողություններ չձեռնարկեց: Մամուլի ազատության բաժնում պետդեպարտամենտը հատկապես անդրադարձել է հեռուստատեսությանը՝ որպես ավելի մեծ ազդեցության միջոցի, արձանագրելով, որ նախագահական ապարատը շարունակում է վերահսկել հեռուստատեսային լրատվությունը եւ ոչ միայն հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող, որը երբեւէ չի քննադատում պաշտոնական ատյաններին, այլեւ մասնավոր հեռուստաընկերությունների:

Իսկ այնտեղ, որտեղ ազատ խոսքի նկատմամբ ճնշում չկա՝ գործում է լրագրողների ներսում նստած ինքնաքննադատությունը՝ «հալածանքների չենթարկվելու մտավախությամբ», գրում է պետդեպարտամենտը: Մամուլի ազատության բաժնում անդրադարձ կա «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանի նկատմամբ կատարված հարձակմանը: Ընդգծված է, որ բռնացողները չպատժվեցին: Իսկ ամենամեծ բաժինն, անշուշտ, նվիրված է «Ա1+»-ին, որը 2002-ին իր կապուղին կորցնելուց հետո դիմել է դատական ատյաններին՝ այս ընթացքում մասնակցելով 7 մրցույթի եւ ՀՌԱ հանձնաժողովի կողմից 7 անգամ էլ մերժում ստանալով: Զեկույցում արձանագրված է, որ հիմնական կապուղիները զբաղեցված են, եւ եթեր վերադառնալու հաջորդ հնարավորությունը «Ա1+»-ը կստանա առնվազն 5 տարի անց:

Զեկույցում կարեւորվել են նաեւ Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցի նկատմամբ կիրառված բռնությունները՝ ընտրություններից հետո նրա 15-օրյա կալանքը, գրասենյակի հրդեհումը: Ընդհանրապես, ԱՄՆ պետդեպարտամենտն այս տարի շատ քիչ մասնավոր գործերի է անդրադարձել: Անդրադարձ կա Մուրադ Բոջոլյանի գործին եւ հիշատակված է Եհովայի վկա Զեմֆիրա Ոսկանյանի գործը, որին կրոնական հայացքների համար հեռացրել էին աշխատանքից, ապա դատարանը վերականգնել էր: Եւ վերջ: Զեկույցում տող անգամ չկա Արմեն Սարգսյանի մասին. փոխարենը հիշատակված է, որ «քաղբանտարկյալների մասին տեղեկություններ չեն ստացվել»: ԱՄՆ պետդեպարտամենտի ուշադրությանն են արժանացել ինչպես Եհովայի վկաները, այնպես էլ ազգային փոքրամասնությունները:

Ամենաբարդն, ըստ զեկույցի, եզդիների վիճակն է, որոնք ազգային խտրականության բազմաթիվ փաստեր են ներկայացրել՝ անարդար դատական որոշումներ, ծեծ, բռնություններ՝ հատկապես բանակում: Բռնություններ կիրառողները, որպես կանոն, չեն պատժվում՝ նշել են զեկույցում: Եզդիները հատկապես բողոքել են նախագահի՝ ազգային հարցերով խորհրդականի  վերաբերմունքից (խոսքը Ռազմիկ Դավոյանի մասին է, որ նախորդ տարեվերջին ազատվեց այդ պաշտոնից): Ըստ զեկույցի հեղինակների, Հայաստանի բնակչության 50,9%-ը աղքատության սահմանից ցածր պայմաններում է ապրում՝ օրական մինչեւ 1160 դրամ եկամուտ ունի, 15,9%-ը առանձնապես աղքատ է՝ օրական մինչեւ 1 դոլար՝ 580 դրամ եկամուտով: Ընդհանրապես՝ «օտարեկրյա օգնությունը եւ արտասահմանից դրամական փոխանցումները երկրի տնտեսության մեջ մեծ դեր են խաղում»:

Ըստ Կենտրոնական բանկի տեղեկատվության, դա տարեկան մոտ 500 մլն դոլար է կազմում: Մեր ուշադրությունը գրավեց նաեւ այն, որ ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի զեկույցում մի հատված կա՝ նվիրված ղարաբաղյան կոնֆլիկտին. «Չնայած 1994-ին հայտարարված զինադադարին, մանր զինված ընդհարումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում զոհեր կան խաղաղ բնակչության եւ զինվորականների շրջանում: Հայաստանի զինված ուժերը շարունակում են զբաղեցնել Ադրբեջանի տարածքի 16%-ը (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը): Այս հանգամանքը շարունակում է էական դեր խաղալ երկրի (Ադրբեջանի- Ա.Օ.) քաղաքականության մեջ եւ խանգարել դեմոկրատական ու տնտեսական աճին: Ադրբեջանի կառավարությունը ոչ մի կերպ չի կառավարում հայկական ստորաբաժանումների կողմից զբաղեցված  տարածքներում տիրող իրավիճակը եւ շատ անորոշ տեղեկատվություն ունի այդ տարածքներում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ»: Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների:

Արմինե Օհանյան

Տպել
1623 դիտում

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջին․ Հարոյան