Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորեր է․ այսօր տոնվում է Բուն Բարեկենդանը

26/02/2017 schedule13:01

Ազգային երգ ու պարով, խաղերով ու ավանդական ուտեստներով այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Բուն Բարեկենդանը։

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրը: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք, այն մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանը նաեւ դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու եւ չարի` գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ պատճառով էլ Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ։

Թեեւ տարիներ շարունակ այս տոնը կարծես մոռացության էր մատնվել, սակայն վերջին տարիներին, հատկապես երիտասարդները, մեծ շուքով են նշում այն։

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց հոգեւոր խորհրդի անդամ Հասմիկ Միրզոյանն armtimes.com-ին ասում է՝ Բարեկենդանը շատ սիրված տոն է եւ նույնիսկ ցուրտը որեւէ կերպ չի խանգարում, որ մարդիկ դուրս գան եւ միանան իրենց։

«ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օգնությամբ եւ անմիջական աջակցությամբ նաեւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն չորս տարի ԱՀԹ երիտասարդները, երիտասարդաց միությունների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի առաջնորդությամբ իրականացնում են Բուն Բարեկենդանին նվիրված զանգվածային միջոցառումներ։ Ամեն տարի տարբեր վայրերում փորձում ենք ազգագրական երգ ու պարով, հայկական դիմակներով շքերթներ իրականացնել եւ ցույց տալ ժողովրդին Բուն Բարեկենդանի ամբողջական տեսքը»,-ասում է Միրզոյանը։

Այս տարի ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց Երեւանի վարչական շրջանների երգի ու պարի ազգագրական խմբերը, շքերթի դիմակներով եւ գունագեղ պաստառներով մասնակիցները քայլելու են դեպի Ազատության հրապարակ։

«Այնտեղ լինելու են տաղավարներ, որտեղ իրականացվելու է Բուն Բարեկենդանն իր ամբողջ կոլորիտով՝ ուտեստներով, երգով, պարով, ազգային խաղերով, անակնկալներով, նվերներով։ Երկու ժամից ավելի կիրականացնենք մեր միջոցառումները, կփորձենք ժողովրդին տներից դուրս բերել ու միացնել այս գեղեցիկ ազգային տոնին»,-ասում է Միրզոյանը։

Իսկ արդեն վաղվանից կմեկնարկի Մեծ Պահքի շրջանը, որը տեւում է 48 օր։ Այս տարի Սուրբ Հարության տոնը կամ Սուրբ Զատիկը կնշվի ապրիլի 16-ին։

Տպել
5592 դիտում

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ