Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հակահայ քայլերը չպետք է որակի «զավեշտ» եզրույթով. Արա Պապյան

Ադրբեջանի սպառնալիքները եւ Արցախ այցելած անձնաց «սեւ ցուցակները» ԵՄ երկրների քաղաքացիների վրա դժվար թե լուրջ ազդեցություն ունենա, բայց, օրինակ, պոլսահայերի վրա հաստատ կունենան: Մարդիկ, հավանաբար, կզգուշանան Թուրքիայի եւ Ադրբեջանի սերտ հարաբերություններից եւ կխուսափեն Արցախ այցելել: «Ադրբեջանի որոշումը ԵԽ պատգամավորների նկատմամբ քրգործ հարուցելու վերաբերյալ. որո՞նք պետք է լինեն Հայաստանի հակաքայլերը» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

«Սա խիստ անհատական է՝ նայած թե ով ինչպես է վերաբերում Ադրբեջանի սահմանափակումներին: Մենք պետք է միջազգային հանրությանը հասկացնենք, որ հակամարտության լուսաբանումը բնական գործընթաց է, եւ Ադրբեջանը չպետք է սպառնա լրագրողներին կամ քաղաքական գործիչներին այցելելու Արցախ: Մենք պետք է հասկացնենք, որ Ադրբեջանի այսօրինակ կեցվածքը միայն խոչընդոտում է խնդրի արագ կարգավորմանը»,- ասաց նա:

Արա Պապյանը դժվարացավ հիշել Ադրբեջանի նման երկրորդ պետության, որը անցանկալի անձանց «սեւ ցուցակներ» կբանեցնի՝ համոզմունք հայտնելով, որ սահմանային սադրանքներն ու «սեւ ցուցակները» ջանքեր են Ադրբեջանի կողմից՝ աշխարհին ցոււյց տալու, որ ինքն Արցախի տարածքը համարում է իր սեփականությունը:

Բանախոսն ընդգծեց՝ անձամբ ինքն ԱԳՆ աշխատանքում բազմաթիվ թերացումներ է տեսնում: Նրա համոզմամբ՝ արտաքին գերատեսչությունը պետք է վերանա զգայական մակարդակներից եւ Ադրբեջանի հակահայ քայլերը չորակի «զավեշտ», «հիմարություն», «ապուշություն» եզրույթներով:

Տպել
7089 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին