Սամվել Ալեքսանյանի անունից անվճար բուժօգնություն են առաջարկում, բացի սրտի վիրահատությունից

Ազգային ժողովի ընտրությունները մոտենում են, ինչը մեր օրերում նշանակում է, որ զուգահեռ ակտիվանում են քաղաքացիներին ընտրակաշառք առաջարկողները: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի անդամներն այցելում են տարածքի բնակիչներին` ընտրողների ցուցակներն, իբր, ճշգրտելու համար, հետաքրքրվում առկա ու բացակա քաղաքացիներով, եւ հընթացս տեղեկացնում, որ եթե նրանք բժշկական օգնության կարիք ունեն, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարող են օգնել, բացի սրտի վիրահատությունից:

Ասում են, որ անվճար բուժծառայությունը տրամադրվելու է «Աստղիկ» բժշկական կենտրոնում ու հաստատում, որ դրա դիմաց ակնալվողը քվե է` Սամվել Ալեքսանյանի օգտին: ԱԺ գործող պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Սամվել Ալեքսանյանը նշված վարչական շրջանում առաջադրվել է ռեյտինգային ցուցակով: Նա համարվում է նաեւ նույն «Աստղիկ» բժշկական կենտրոնի սեփականատերը: Իսկ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանն էլ նրա զարմիկն է:

Որպես այդ տարածքի բնակիչ` զանգահարեցինք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ: Համապատասխան աշխատակցի հետ մեր հեռախոսազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Շաբաթ օրը մեր տուն էին եկել թաղապետարանի աշխատողներից ու ասում էին, որ եթե առողջության հետ կապված խնդիր կա, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կարող են օգնել, բացի սրտի վիրահատությունը...

- Այո: Իսկ չե՞ն ասել` ուր գնաք:

- Մենք այն ժամանակ հրաժարվեցինք, բայց հնարավո՞ր է նաեւ կանխարգելիչ հետազոտություն անցնել:

- Հա, ինչքան գիտեմ հետազոտություն էլ են անում: Դուք պիտի մոտենաք ձեր համապատասխան տարածքային նախընտրական շտաբ:

- Ո՞ւմ շտաբ, Ալեքսանյանի՞:

- Որ եկել են, ի՞նչ են ներկայացել իրենք:

- Թաղապետարանի աշխատող:

- Դե, հավանական է, կլինի: ...Նախընտրական շտաբ մոտեցեք, իրենց հարցրեք:

- Իսկ դրա համար ինչ է պետք, անձնագրի տվյալնե՞ր, «քսերո՞քս»:

- Դուք որ մոտենաք իրենց, իրենք ձեզ կասեն` ինչ է պետք:

- Այսինքն` Ալեքսանյանի շտա՞բը պետք է հարցնել, թե Հանրապետական կուսակցության:

- Նույնն է դա, տարբերություն չկա:

 Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Կարապետ Շահինյանից արդեն պաշտոնապես մեկնաբանություն խնդրեցինք «թաղապետարանի» աշխատակիցների տնետուն այցերի վերաբերյալ: Սկզբում նա դա զրպարտություն որակեց, հետո, ըստ էության, չհերքեց:

- Ճիշտն ասած ես այդիսի տեղեկություն չունեմ, եւ իմ կարծիքով դա զրպարտություն է: Վարչական շրջանի աշխատակիցները համայնքային ծառայողներ են, այդպիսի բան անելու իրավունք չունեն:

- Այսինքն` իրենց նախաձեռնությա՞մբ են շրջում, նման հանձնարարություն չե՞ն ստացել:

- Աշխատանքային ժամին իրենք աշխատում են, իսկ աշխատանքային ժամից հետո, դա կլինի վարչական շրջանի աշխատող, կլինի նախարարության աշխատող, թե որեւէ այլ աշխատող, մենք ի՞նչ իրավունք ունենք այդ մարդուն ասել` ինչ անի կամ ինչ չանի: Իսկ աշխատանքային ժամին մեր աշխատակիցները բոլորը աշխատում են իրենց աշխատանքի վայրում:

- Եթե վարչական շրջանի բնակիչները գնան, «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանան, համայնքի բյուջեից դրա դիմաց պետք է փոխհատուցվի՞:

- Ոչ: «Աստղիկ» բժշկական կենտրոնը պարբերաբար մեր վարչական շրջանի բնակիչներին օգնության կարգով օգնում է կամ զեղչեր է անում: Մեր վարչական շրջանը բյուջե չունի, որ դրա հաշվին փոխհատուցի, իսկ Երեւան համայնքի բյուջեից արվում է, թե չի արվում, այս պահի դրությամբ ես այդպիսի տեղեկության չեմ տիրապետում:

Եթե պարզվի, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը համայնքային բյուջեից փոխհատուցում է ստանալու նախընտրական այս ժամանակահատվածում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին տրամադրված բուժօգնության դիմաց, ապա կստացվի, որ Երեւանի բնակիչների վճարած հարկերով ձայներ են գնվում Սամվել Ալեքսանյանի համար: Իրենց քվեն` իրենց իսկ գումարով: Իսկ եթե փոխհատուցում բուժհաստատությունը չի ստանալու, ապա հարց է առաջանում` արդյոք բուժաշխատողները վարձատրվելո՞ւ են լրացուցիչ աշխատանքի համար, ինչը կարող հսկայծավալ լինել:

Երեւանի քաղաքապետարանի կայքում հրապարակված տվայլների համաձայն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների թիվը 142 հազար 600 է: Իսկ դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ կարող են անվճար բուժօգնություն ստանալու ցանկություն հայտնել, անկախ այն բանից, թե հետո ում օգտին են քվեարկելու: «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանից ցանկացանք պարզել` բուժաշխատողները հավելյալ վճարվելո՞ւ են, թե շահագործվելու են` Սամվել Ալեքսանյանի համար քվեներ ապահովելու նպատակով:

Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ասատրյանը սկզբում ասաց, որ ավելի ուշ զանգահարենք, որովհետեւ զբաղված է, հետո արդեն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

Տպել
5739 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ