Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը՝ Դուք աջակցում եք Թուրքիային․ Բորիս Մուրազի

28/02/2017 schedule12:00

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին բաց նամակով դիմել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, որը նախօրեին խորհրդարանում հայտարարել էր, թե եզդիների հետ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է այլ՝ «որոշակի ջարդեր»: Հայտարարությունում նշվում է.

«2016 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ԱԺ ներկայացրեցին հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվում էր 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախագիծը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ մտավ ԱԺ օրակարգ: Արդեն մի քանի ամիս է, Ազգային Ժողովի մեծամասնությունը ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության անում է ամեն բան, որպեսզի ԱԺ հայտարարության այդ նախագիծը չդրվի քվեարկության: Իշխող ուժը բերում է ամենատարբեր պատճառաբանությունները, որոնք իհարկե հիմնավոր չեն եւ կասկածելի են դրանց դրդապատճառները:

Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս մեկ անգամ հարց բարձրացրեց, թե ինչու հարցը չի դրվում քվեարկության: Պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցություն) հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է, այլ` որոշակի ջարդեր: ԱԺ ղեկավարը հայտարարեց, որ ցեղասպանություն որակումը տալու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի միջազգային հանրության գնահատականը:

Իհարկե, նորություն չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այս կամ այն հարցից` լինելով բանից անտեղյակ: Ի գիտություն Գալուստ Սահակյանի՝ պետք է նկատեմ, որ եզդիների ցեղասպանությանը իր անդրադարձն է կատարել ՄԱԿ-ը: Միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցը խոսելով եզդիների ցեղասպանության մասին հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր: Այս հարցով ՄԱԿ-ի փորձագետների կողմից կազմվել է զեկույց, որը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄՆ կոնգրեսը հենվելով ՄԱԿ-ի վերոնշված զեկույցի վրա քննարկման է դրել մի օրինագիծ, որը տեղի ունեցածը գանահատում է, որպես ցեղասպանություն եւ առաջարկում է ԱՄՆ կառավարությանը այդ դեպքերը եւս գնահատել, որպես ցեղասպանություն: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրված օրինագծի մասին կարող եք կարդալ այստեղ:

Եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է գնահատել նաեւ՝ 2014 թվականին դեռեւս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը այդ կապակցությամբ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որից հետո Իրաքի եզդիաբնակ տարածքներում ԱՄՆ զինված ուժերը հատուկ օդային գործողություններ սկսեցին՝ ցեղասպանված բնակչությանը օգնություն հասցնելու համար: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթը կարող եք դիտել այստեղ:

Եզդիների ցեղասպանության վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ նաեւ Կանադայի Կոնգրեսում. Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գործողությունները գնահատում են, որպես ցեղասպանություն եւ հարցը դրեցին քննարկաման: Այս մասին կարող եք կարդալ այստեղ:

Պարոն Սահակյան իհարկե, եթե դուք բաց աչքերով նայեիք իրականության աչքերին, ապա այս օրինակները բերելու կարիք չէր լինի, քանի որ դուք շատ լավ պետք է տեղեկացված լինեիք, թե այդ նույն միջազգային հանրությունը ինչպես է երկակի ստանդարտներով մոտենում Հայոց մեծ եղեռին: Դուք այդ ժամանակ արդարացիորեն խոսում եք երկակի ստանդարտների մասին եւ հայտարարում եք, որ պետք է Թուրքիան կամ նրա դաշնակից երկրները առերեսվեն պատմության իրական էջերին եւ ընդունեն Օսմանյան Կայսրության տարածքում հայերի հետ տեղի ունեցածը:

Պարոն Սահակյան Թուրքիային, ԱՄՆ-ին եւ այլ պետութուններին արդարության կոչ անելուց առաջ շատ լավ կլինի, որպեսզի դուք եւ ձեր ներկայացրած կուսակցությունը չմեղանչեք Հայոց պատմության եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը, որը տեղի է ունենում 21-րդ դարում, ձեր արժեքները կրող քաղաքական գործիչների աչքի առաջ դուք աջակցում եք Թուրքիային, որը լկտիաբար հերքում է մեր եղբայր հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը»:

Տպել
1420 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»