Ապրիլ ամսին ռազմական գործողությունների հիմքեր չկան. Ալեքսանդր Սկակով

Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալիները ե'ւ Մոսկվայում են, ե'ւ Բրյուսելում, ե'ւ Վաշինգտոնում, ե'ւ Փարիզում, եւ իհարկե, Երեւանում ու Բաքվում: Սակայն եթե Վաշինգտոնի եւ Բրյուսելի համար հակամարտության կարգավորումն այդքան էլ կարեւոր չէ՝ հեռավորության պատճառով, Մոսկվայի համար ամեն ինչ մի փոքր այլ է: Այսօր կայացած տեսակամուրջի ժամանակ նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

«Մոսկվան հատուկ հարաբերություններ ունի ինչպես Երեւանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հայաստանը Ռուսաստանի համախոհն է, Ադրբեջանը՝ միայն գործընկերը: Սրանով հանդերձ՝ Մոսկվան որոշ պահերի բավական դժվար կացության մեջ է հայտնվում: Երբեմն ասում են, որ Ռուսաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, բայց Արցախի անկախությունը չի ճանաչել նաեւ Երեւանը»,- ասաց նա:

Ալեքսանդր Սկակովի խոսքով, տարածաշրջանային ռազմականացվածությունը պետք է հավասարակշռվի, ինչն էլ Ռուսասատանը փորձեց անել՝ Հայաստանին «Իսկանդերներ» վաճառելով:

Անդրադառնալով հակամարտության շփման գոտում անցկացվող պարբերական մոնիթորիգներին՝ քաղաքագետը շեշտեց, որ դրանք, որպես օտար աչք, գոնե այս պահին ձեռնտու չեն ոչ Բաքվին, ոչ Երեւանին, ոչ էլ Ստեփանակերտին: Բայց մշտադիտարկումներն անհրաժեշտություն են, եթե կողմերը խաղաղություն են ցանկանում:

Հարցին՝ հնարավոր համարում է, որ ապրիլին Ադրբեջանը կրկին պատերազմ հրահրի, Սկակովը պատասխանեց՝ ապրիլ ամսին ռազմական գործողությունների հիմքեր չկան: «Որ հարձակում կլինի, դա հաստատ է, սակայն երբ՝ այլ հարց է: Ադրբեջանը մեծ, անհամաչափ կորուստներ է ունեցել ձեռք բերած 2 բարձունքների դիմաց եւ ռազմական նոր գործողությունների ապրիլին դժվար գնա:

Անդրադառնալով ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության հարցին՝ քաղաքագետը նկատեց, որ այն վատ նախադեպ էր, սակայն այս ամբողջ պատմությունը բլոգերի համար հավանաբար լավ կավարտվի՝ Ադրբեջանի իշխանություններից ներողություն խնդրելուց հետո:

Տպել
8140 դիտում

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով