Կինոակադեմիա. «Օսկար». թվով 76-րդը

28/02/2017 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 28-ի համարում

Վաղը Լոս Անջելեսում կմեկնարկի կինեմատոգրաֆի բնագավառում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը. «Կոդակ Թեաթըր» դահլիճում կհրապարակվեն ամերիկյան կինոակադեմիայի 76-րդ «Օսկար» մրցանակաբաշխության մրցանակակիրների անունները: Այսպիսով, 24 կատեգորիաներում «Օսկարի» են հավակնում 160 կինոգործիչներ: Իհարկե, այն աշխատանքն ու ապրումները, որոնցից հետո այդ մարդիկ հնարավորություն են ստանում հայտնվելու նոմինանտների ցուցակում, հաղթելու եւ հարյուր միլիոնավոր հեռուստադիտողների առաջ իրենց ծնողներին շնորհակալություն հայտնելու, լրիվ արդարացվում են: Անգամ պարտության դեպքում նոմինանտներն այնպիսի բարոյական հաճույք ու թանկարժեք նվերներ են ստանում, որ հայ դերասաններն ու ռեժիսորները երազում անգամ չեն տեսնի:  Օրինակ, անցյալ տարի դերասան Իեն Մակկելենը («Մատանիների տիրակալը», Գենդալֆ) 2 ժամացույց է նվեր ստացել, որոնցից միայն մեկի վրա 170 ադամանդ է եղել:

Այս տարի, սակայն, ադամանդներն ավելի շատ կլինեն, քանի որ «Օսկարի» նվերների    զամբյուղի արժեքը կհասնի մինչեւ 110 հազար դոլարի: Ընդ որում, նվերները բավական տարբեր են՝ սկսած մահճակալի ներքնակներից, Միջերկրական կամ Կարիբյան ծովով յոթօրյա ուղեւորության տոմսից, մի քանի հազար դոլար արժողության զարդերից, վերջացրած բիզնես կլասով Լոս Անջելես-Օուքլենդ ուղղությամբ ինքնաթիռի տոմսով, որտեղ «Օսկարի» նոմինանտները հնարավորություն կունենան խոնարհվելու այն սուրբ տեղերում, ուր նկարահանվել է «Մատանիների տիրակալը» տրիլոգիան եւ այլն: Պակաս հետաքրքիր չեն նաեւ նոմինանտների համար բարձրակարգ հյուրանոցներում պատվիրված «լյուքս» համարները եւ ռեստորաններում 1,5 հազար դոլար արժողության սեղանները: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է 1,5 հազար դոլարի բան ուտել միանգամից, սակայն նվերը մնում է նվեր:

Ինչեւէ, այս տարի ամենաշատը նոմինացիաներում ներկայացված է «Մատանիների տիրակալը» ֆիլմը (11 նոմինացիա): «Լավագույն ֆիլմ» նոմինացիայում նրա հետ «Օսկարի» համար պայքարելու են  նաեւ «Արքայի վերադարձը», Սոֆի Կոպոլայի «Թարգմանության բարդությունները», Պիտեր Ուիրի «Ծովերի տիրակալը. երկրի ծայրին», Խելգելանդի «Խորհրդավոր գետը» եւ Գերի Ռոսի  «Ֆավորիտ» ֆիլմերը: «Լավագույն ռեժիսոր» տիտղոսին հավակնում են Ֆերնանդո Մեյրելեսը իր «Աստծո քաղաքը» ֆիլմով, Պիտեր Ջեքսոնը իր «Մատանիների տիրակալով», Սոֆի Կոպոլան՝ «Թարգմանության բարդություններով», Պիտեր Ուիրը՝ իր «Ծովերի տիրակալով» եւ Քլինթ Իսթվուդը իր «Խորհրդավոր գետը» ֆիլմով: Եթե նկատում եք, այս նոմինացիայում առաջադրված է նաեւ ամերիկյան դասական Քլինթ Իսթվուդը, որը վերջին անգամ մրցանակ է ստացել 93 թվականին: Նրա նոր աշխատանքը կրիմինալ դրամա է: Իր ոչ ստանդարտ այս ֆիլմում Քլինթ Իսթվուդը շոշափում է ոճրի եւ պատժի թեման: Հետաքրքիրն այն է, որ ամերիկյան կինոգետների մի մասը կանխատեսում է, որ հենց Իսթվուդն է արժանանալու լավագույն ռեժիսորի «Օսկարին»:

«Լավագույն ադապտացված սցենար» նոմինացիայում առաջադրված են Ռոբերտ Պուլչին եւ Շարի Սպրինգեր Բերմանը՝ «Ամերիկյան հրաշագեղություն» ֆիլմի սցենարի համար, Բրաուլիո Մանտովանին՝ «Աստծո քաղաք»-ի համար, Ֆրեն Ուոլշ, Ֆիլիպ Բոյենս եւ Պիտեր Ջեքսոն  եռյակը՝ «Մատանիների տիրակալի» համար, Բրայան Հելգելանդը՝ «Խորհրդավոր գետի» համար եւ Գերի Ռոսը՝ «Ֆավորիտի» համար:   Կինոգետները հուսով են, որ այս նոմինացիայում  «Օսկարը» կհասնի Բրաուլիո Մանտովանիին: Նրա «Աստծո քաղաքը»  Ռիո դե Ժանեյրոյի աղքատ մի գետտո է, որտեղ բնակվում են չքավորագույն մարդիկ: Այստեղ տիրում է բռնությունը, եւ էկրանի վրա երեխաները սպանում են երեխաներին:

«Լավագույն դերասան» նոմինացիայում այս տարի համաշխարհային կինոյի միանգամից մի քանի սիրելիներ են ներկայացված: Խոսքը մասնավորապես Շոն Փենի («Խորհրդավոր գետը») եւ Ջոնի Դեփի («Կարիբյան ծովի ծովահենները») մասին է: Այս նոմինացիայում «Օսկարի» են հավակնում նաեւ Բեն Քինգսլին («Տուն ավազից եւ մշուշից»), Ջուդ Լոուն («Սառը լեռ») եւ Բիլ Մյուրեյը («Թարգմանության բարդությունները»): Գոնե հանդիսատեսի համակրանքը այս նոմինացիայում Շոն Փենի կողմն է: Նրա տաղանդն ու համակրանքը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում, ուստի նրա ընտրությունը որպես տարվա լավագույն դերասան՝ լիովին տրամաբանական կդիտվի:

«Երկրորդ պլանի լավագույն դերասանի» տիտղոսի համար կպայքարեն Թիմ Ռոբինսը («Խորհրդավոր գետը»), Ալեք Բոլդուինը («Արգելակ»), Բենիսիո դել Տորոն («21 գրամ»), Ջիմոն Խոնսուն («Ամերիկայում»), Կեն Ուատանեյբը («Վերջին սամուրայը»): «Լավագույն դերասանուհի» նոմինացիայում «Օսկարի» համար պայքարելու են Կեյշա Կեսլ-Խյուզը («Կետերի հեծյալը»), Դայան Քիթոնը («Սեր՝ օրենքով... եւ առանց»), Սամանտա Մորտոնը («Ամերիկայում»), Շարլիզ Թերոնը («Հրեշը») եւ Նաոմի Ուոթսը («21 գրամ»):

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» նոմինացիայում առաջադրված են ծնունդով իրանցի Շոխրեն Աղդաշլուն («Տուն ավազից եւ մշուշից»), Պատրիսիա Քլարքսոնը («Ապրիլի բեկորները»), Մարշա Գեյ Հարդենը («Խորհրդավոր գետը»), Հոլլի Հանտերը («13-ամյաները»), Ռենե Զելվեգերը («Սառը լեռը»): «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» նոմինացիայում «Օսկարի» համար պայքարում են կանադացի ռեժիսոր Դենի Արկանի «Բարբարոսների հարձակումը» ֆիլմը, շվեդ ռեժիսոր Միքայել Հալֆստրյոմի «Չարիքը», Ճապոնացի Յոձի Յամադիի «Մթնշաղի սամուրայը», հոլանդացի Բեն Սոմբոգարտի «Երկվորյակ քույրերը», չեխ Օնդրեյ Տրոյանի «Զելարին»:   Այս նոմինացիայում կանխատեսելի է համարվում «Բարբարոսների հարձակումը» ֆիլմի հաջողությունը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1356 դիտում

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների