Ձգձգումն օգուտ չի բերում. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ պատերազմը չվերսկսվի

28/02/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 28-ի համարում

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԼՂ հարցի շուրջ բանակցությունները երկար տարիների պատմություն ունեն, եւ այդ ժամանակահատվածի ամենամեծ հաջողությունը եղել է զինադադարը, որն այս ամբողջ ընթացքում հաջողությամբ պահպանվել է: Երկու կողմերի շահերից է բխում  զինադադարի պահպանունը: Ես կարծում եմ, որ երկու երկրների կողմից էլ ավելի քան հիմարություն կլինի՝ ԼՂ հարցը լուծելու համար դիմել ռազմական գործողությունների»: Երեկ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ, պատասխանելով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորության մասին հարցին, այսպիսի հայտարարություն արեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդվեյը: Վերջինս շեշտեց նաեւ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց փոքր է, եւ իրենք ամեն ինչ կանեն, որ դա տեղի չունենա:

Պարոն Օրդվեյն ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հավաստիացրեց, որ իրենք կողմերի մոտ  չեն տեսնում հնարավորություններ կամ պատրաստություններ, որոնք կարող են հանգեցնել զինադադարի խախտման: «Պատերազմական գործողությունները վերսկսելու որեւէ հիմք եւ ռազմական պատրաստվածություն չկան, եւ երկու երկրների ՊՆ-ների կողմից նույնպես հայտարարվել է, որ պատերազմի վերսկսումն անհնար է»,- շարունակեց Ջոն Օրդվեյը: Ընդհակառակը, ԱՄՆ-ը թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունների կողմից «նշաններ» է ստացել այն մասին, որ երկու երկրների նախագահները շարունակելու են հավատարիմ մնալ միասին աշխատելու սկզբունքին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից վերջին ժամանակներում հաճախակի հնչող ռազմաշունչ հայտարարություններին, ապա Արեւմուտքում, ինչպես երեկ երեւաց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի խոսքերից, դրանց այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Ըստ Ջոն Օրդվեյի, եթե  իրավիճակն ուսումնասիրենք մի քանի տարիների կտրվածքով, կտեսնենք, որ  եղել են տարիներ, երբ այդ սպառնալիքներն  ավելի շատ են եղել: Ընդ որում, պարոն Օրդվեյն ասուլիսի ընթացքում բազմիցս նշեց, որ այդպիսի սպառնալիքներ հնչել են երկու կողմերից էլ: «Սակայն ես կնախընտրեի լսել ավելի հասուն եւ պատասխանատու ձայներ, որոնք նշում են, որ իրենք պատրաստ են պահպանել զինադադարը եւ չեն ուզում դիմել ռազմական գործողությունների»,- ասում դեսպանը:

Համենայնդեպս, Վաշինգտոնում ՀՀ քաղաքականությունը դեսպան Օրդվեյը ներկայացնում է առանց նման հայտարարությունները հաշվի առնելու, քանի որ. «Հայաստանի քաղաքականությունը շատ հստակ է. ՀՀ-ն ցանկանում է պահպանել զինադադարը, նվիրված է բանակցությունների գործընթացին եւ պատրաստ է անցնել առաջ»: Ջոն Օրդվեյը հայաստանյան հասարակությանը հավաստիացնում է նաեւ, որ այն մարդիկ, ովքեր Վաշինգտոնում զբաղվում են Հայաստան-Ադրբեջան-ԼՂ հարցերով, համոզված են, որ Ադրբեջանի իշխանությունները նույնպես հավատարիմ են զինադադարի պահպանմանը եւ բանակցությունների գործընթացի շարունակմանը:

Բոլորովին վերջերս, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  հայտարարեց, որ ԼՂ հիմնախնդրում պետք  չէ շտապողականություն դրսեւորել, այլ պետք է սպասել: Այս մասին հիշատակմանն ի պատասխան, պարոն Օրդվեյը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ ԱՄՆ-ը բազմիցս արտահայտել է այն տեսակետը, որ ԼՂ հարցում ժամանակը կողմերից որեւէ մեկի օգտին չի աշխատում: «Եռանախագահող երկրներն ուզում են, որ գործընթացը նոր խթան ստանա, եւ մենք հուսով ենք, որ առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը կաշխուժանա»,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:  Այսպիսի լավատեսական մոտեցումների տեղիք են տալիս երկու կողմերից ստացվող «նշաններն» այն մասին, որ բանակցությունները շարունակելու ցանկություն կա: 

Պարոն Օրդվեյը տեղեկացրեց նաեւ, որ այս ընթացքում, անկախ նրանից, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան չեն այցելում, նրանք ոչ պաշտոնապես շարունակում են շփման մեջ մնալ երկու երկրների հետ: «Մենք անընդհատ նոր մոտեցումներ ենք առաջ քաշում, նոր ուղիներ ենք փնտրում, որպեսզի ակտիվացնենք գործընթացը, եւ այն առաջ շարժվի»,- ասում է պարոն Օրդվեյը: Իսկ թե բանակցությունները կոնկրետ որ կետից կսկսեն եւ դեպի ուր կգնան, կողմերը դեռ պետք է հստակեցնեն եւ շուտով այդ մասին կհայտարարեն: Իսկ արդյոք առաջիկայում Քոչարյան-Ալիեւ հանդիպում նախատեսվու՞մ է: Մեր այս հարցին ի պատասխան, Օրդվեյը հույս հայտնեց, որ այդ հանդիպումները կշարունակեն տեղի ունենալ եւ կլինեն ինչպես հատուկ կազմակերպված, այնպես էլ տարբեր միջազգային միջոցառումների շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներ: Ասվածից ենթադրվում է, որ կոնկրետ հանդիպման մասին առայժմ խոսք չկա:

Հ.Գ. Այն հարցին, թե բանակցությունները զրոյից սկսելու Ադրբեջանի փորձերը չե՞ն նշանակում, որ ցանկանում են հարցը տեղափոխել սկզբում տնտեսական, ապա՝ ռազմական դաշտ, պարոն Օրդվեյը պատասխանեց. «Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչու է պետք հասնել ԼՂ հարցի վերջնական կարգավորման: Վերջնական լուծման բացակայության պայմաններում երկու կողմերն էլ փորձում են ինչ-ինչ առավելություններ ձեռք բերել, ինչը բացասաբար է ազդում ողջ տարածաշրջանի վրա»:

Աննա Հակոբյան

Տպել
1334 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել