Կրքերը շիկանում են. զինված պայքարը չի բացառվում

28/02/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի փետրվարի 28-ի համարում

Այսօր Երեւանի երգչախմբային ընկերության դահլիճում տեղի է ունենալու Արցախյան ազատամարտի մասնակիցների հանրապետական հավաք, որի պատվիրակները պատրաստվում են սուր քննադատության ենթարկել ներկա իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը եւ նույնիսկ մտադիր են հանդես գալ իշխանափոխություն իրականացնելու մտադրության մասին հայտարարությամբ: Ինչո՞վ է պայմանավորված ազատամարտիկների կողմից վերջին շրջանում դրսեւորվող քաղաքական ակտիվությունը: Մեր հարցերին պատասխանում է ազատամարտի մասնակիցների հանրապետական հավաքի պատվիրակ, Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

- Ազատամարտի բովով անցած մարտիկները միշտ էլ եղել են քաղաքականության մեջ, բայց ոչ իբրեւ առաջին դեմքեր: Նրանք հիմնականում զբաղված են եղել իրենց եւ իրենց ընկերների սոցիալական, առողջապահական եւ այլ խնդիրների լուծմամբ: Սակայն 2003 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը, պատրաստ լինելով եւ ձգտելով իշխանափոխության, նույնիսկ՝ հեղափոխության, չունի այն առաջնորդները, որոնք, փոխանակ կողքի կանգնելու կամ ժողովրդի թիկունքում թաքնվելու, կկարողանան իրականացնել ժողովրդի այդ ցանկությունը:

Եւ այս առումով անհրաժեշտություն առաջացավ, որ այն մարդիկ զբաղվեն քաղաքականությամբ, ովքեր հաղթանակով են վերադարձել պատերազմից եւ չեն տառապում վախի ու սարսափի բարդույթով: Այսինքն, ազատամարտիկների 500 հոգանոց մի ջոկատ ավելի հեշտ կլուծի իշխանափոխության խնդիրը, քան 100 հազարանոց ժողովուրդը՝ միայն երթ կազմակերպելու ընդունակ իր առաջնորդներով: Սա հասկանում են թե իշխանությունները, թե ընդդիմությունը եւ թե իրենք՝ ազատամարտիկները:

- Հնարավո՞ր է, որ այսօր կայանալիք հավաքում վճռվի իշխանափոխություն իրականացնելու կոնկրետ օրը:

- Ջոկատների հրամանատարների եւ այս գործընթացի մեջ ընդգրկված ազատամարտիկների հանդիպումներն ու քննարկումները ցույց են տալիս, որ այդ հարցում ահագին շտապողականություն կա, սակայն՝ թե ինչպիսի վճիռ կկայացնի հանրապետական հավաքը, այս պահին դժվար է ասել:

- Դուք ձեր խոսքի մեջ անընդհատ օգտագործում եք ռազմական արտահայտություններ` հրամանատար, ջոկատ: Կարո՞ղ ենք եզրակացնել, թե չեք բացառում, որ իշխանափոխության համար պայքարը կարող է զուգորդվել զինված պայքարով:

- Նման հնարավորությունը ես չեմ բացառում: 

- Ազատամարտի մասնակիցների մի մասը այսօր գտնվում է սոցիալապես լավ վիճակում եւ սատարում է իշխանություններին: Հնարավո՞ր է՝ նրանք ընդդիմանան ձեր գործողություններին:

- Ազատամարտիկները մեր ժողովրդի մի մասնիկն են, եւ սոցիալական անարդարությունն ու աղքատությունը հավասարապես վերաբերում է նրանց: Չհաշված իշխանությանը սերտաճած այն փոքր խումբը, որը օգտվում է իշխանության բարիքներից, բայց չունի իր տերերին պաշտպանելու վճռականություն:

- Իսկ եթե իշխանությունները ձերբակալությունների շա՞րք սկսեն՝ ձեզ մեղադրելով իշխանության բռնազավթման փորձի մեջ:

- Եթե կարծում եք, որ հնարավոր է միանգամից ձերբակալել 10-15 հազար մարդու, ապա կարելի է չբացառել նաեւ այդ տարբերակը: Բայց իշխանությունների կողմից բռնությունների դիմելը կարող է ճիշտ հակառակ ազդեցությունն ունենալ եւ արագացնել իշխանափոխությունը: Բացի այդ, վերջին փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ այդ ձերբակալելու ցանկությունն իրականանում է: Ինչ վերաբերում է մեզ ներկայացվելիք իշխանության բռնազավթման մեղադրանքին, ապա բռնազավթումը վաղուց արդեն կայացած փաստ է, եւ մենք ընդամենը ցանկանում ենք այդ իշխանությունը վերադարձնել ժողովրդին:

- Դուք բացառու՞մ եք, որ ձեր մատնանշած իշխանափոխությունից հետո ազատամարտիկներն այն չվերադարձնեն ժողովրդին:

- Վտանգը միշտ կա, բայց կարծում եմ, որ հրամանատարական այն կազմը, որը պետք է ղեկավարի իշխանափոխությունը, կկարողանա վեր կանգնել անձնական ամբիցիաներից: Բանակցությունները տանում են նրան, որ օգնելով ժողովրդին իրականացնելու իշխանափոխություն՝ ազատամարտիկները չեն մասնակցելու ընտրական պրոցեսներին, այլ հետեւելու են դրանց արդար անցկացմանը:

- Եթե ազատամարտիկները պատրաստվում են զինված իշխանափոխության, ինչու՞ իշխանություններին չի հաջողվում նրանց մոտ զենք հայտնաբերել:

- Հնարավոր է՝ շատ լավ են պահել:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1721 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին