Երևան
12 °C
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ոչ ամբողջական 1 մրցաշրջանի ընթացքում նվաճեց արդեն 2-րդ տիտղոսը՝ Անգլիայի սուպերգավաթին ավելացավ Անգլիայի լիգայի գավաթը, բայց հայ ֆուտբոլիստը այդ 2 եզրափակիչներում անցկացրել է ընդհանուր առմամբ ընդամենը 1 րոպե: 28-ամյա հայ ֆուտբոլիստը 18-րդ տիտղոսը նվաճեց. մինչ այժմ Մխիթարյանը «Փյունիկի» կազմում 4 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր, 1 անգամ էլ Հայաստանի գավաթակիր, Դոնեցկի «Շախտյորի» հետ միասին 3-ական անգամ նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի եւ գավաթակրի կոչումները, 1-անգամ էլ դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր, Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 2 անգամ նվաճել է Գերմանիայի սուպերգավաթը եւ վերջապես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել Անգլիայի սուպերգավաթը եւ լիգայի գավաթը:
Եթե ավելացնենք նաեւ Մխիթարյանի անհատական մեծ քանակի նվաճումները, որոնցից հատկապես նշանակալի են Հայաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստի, Հայաստանի ազգային հավաքականի, Ուկրաինայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի կոչումները եւ վերջապես ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի դեսպանի՝ աշխարհում շատ քիչ մարզիկներին բաժին հասնող կոչումը, ապա կարելի է արձանագրել, որ Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն հայկական սպորտի, ֆուտբոլի մեծագույն աստղերից է, այլեւ ամենահաջողակ մարզիկներից մեկը Հայաստանի պատմության մեջ: Բայց հետաքրքիր է, որ հատկապես գավաթային եզրափակիչները հաշվի առնելով՝ Մխիթարյանին կարելի է համարել ամենաանհաջողակ ֆուտբոլիստներից: Ընդհանուր առմամբ Մխիթարյանի թիմերը գավաթային 16 եզրափակիչներ են անցկացրել, որոնցից Հենրիխը տարբեր պատճառներով (վնասվածք, վատ մարզավիճակ) ամբողջապես մասնակցել է ընդամենը 6-ին, բայց նվաճել է 11 տիտղոս:
Դեռեւս Հայաստանում հանդես գալու տարիներին Մխիթարյանը թեեւ նվաճել է գավաթային 3 տիտղոս, բայց մասնակցել է 2 եզրափակիչ խաղի: 2007 թվականին Հայաստանի սուպերգավաթի համար խաղում չեմպիոն «Փյունիկը» 2-1 հաշվով հաղթել է գավաթակիր «Միկային», եւ 18 - ամյա Մխիթարյանը ամբողջական հանդիպում է անցկացրել: 2008-ին Մխիթարյանը «Փյունիկի» հետ կրկին նվաճել է Հայաստանի սուպերգավաթը, բայց եզրափակիչին չի մասնակցել: 2009 թվականի մայիսի 9-ին Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ «Փյունիկը» նվաճել է Հայաստանի գավաթակրի կոչումը:
1 ամիս անց՝ 2009 թվականի հունիսին Հենրիխը տեղափոխվում է Դոնեցկի «Մետալուրգ» եւս 1 տարի անց՝ Դոնեցկի «Շախտյոր». Ուկրաինայում անցկացրած 4 տարիների ընթացքում Հենրիխի թիմերը 4 անգամ մասնակցել են Ուկրաինայի գավաթի, 2 անգամ էլ՝ սուպերգավաթի եզրափակիչներին: Այդ 6 խաղերից Մխիթարյանը ընդամենը 3 ամբողջական հանդիպում է անցկացրել: Ընդ որում, առաջին 2 եզրափակիչները անհաջող են եղել հայ ֆուտբոլիստի համար. նախ «Մետալուրգի» կազմում Մխիթարյանը պարտվել է Ուկրաինայի գավաթի եզրափակիչում, 1 տարի անց էլ «Շախտյորի» կազմում պարտվել է Ուկրաինայի սուպերգավաթի խաղում: Նույն «Շախտյորը» 3 մրցաշրջաններում անընդմեջ՝ 2011-13թթ., նվաճել է երկրի գավաթը. Մխիթարյանը այդ եզրափակիչներից առաջինում փոխարինման է մտել խաղավարտից 10 րոպե առաջ, 2-րդում՝ փոխարինվել է խաղասկզբից 1 ժամ անց, ամբողջական հանդիպում է անցկացրել 3-րդ եզրափակիչում: Մխիթարյանը մասնակցել է 2012 թվականի Ուկրաինայի սուպերգավաթի «Շախտյոր» - «Մետալուրգ» (2-1) ամբողջ խաղին:
2014-16 թվականներին Մխիթարյանը հանդես էր գալիս գերմանական «Բորուսիա» (Դորտմունդ) թիմի կազմում, եւ այդ ընթացում «Բորուսիան» մասնակցել է 5 եզրափակիչների (3 անգամ գավաթ, 2 անգամ՝ սուպերգավաթ): Հաղթական են եղել սուպերգավաթի համար 2 խաղերն ել, ընդ որում Մխիթարյանը մասնակցել է դրանցից միայն 1-ին: Գերմանիայի գավաթի անհաջող 3 եզրափակիչներից 2-ին Մխիթարյանը մասնակցել է ամբողջությամբ, 1 խաղում էլ փոխարինվել է 60-րդ րոպեին:
Եվ վերջապես Անգլիա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը սուպերգավաթի հաղթական խաղում փոխարինման է մտել խաղի վերջին րոպեին, իսկ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչին չի մասնակցել վնասվածքի պատճառով: Ավելացնեմ, որ Անգլիայի լիգայի ընթացիկ խաղարկությունում Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» անցկացրած 6 հանդիպումներից 3-ին, դարձել 3 գոլային փոխանցումների հեղինակ:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ