Հարություն Մերդինյան. նոր ուժերով նորից կսկսեմ

28/02/2017 schedule20:46

2015 թ. աշխարհի բրոզնե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի չեմպիոն, Ռիո 2016-ի մասնակից մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը պատրաստ է նոր մրցաշրջանին: Մարտի 1-5-ը նա մասնակցելու է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում կայանալիք Հայաստանի առաջնությանը: Սա նրա 1-ին մրցաշարն է լինելու Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերից հետո: Ռիոյում նա մեդալ նվաճելու իրական հնարավորություններ ուներ, սակայն ինչ-ինչ պատճառներով եզրափակչում վարժությունը չստացվեց, եւ նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Armtimes.com-ի հետ հարցազրույցում մարզիկը խոսեց Ռիո 2016-ի եւ նոր նպատակների մասին

-Հայաստանի առաջնությունն Օլիմպիական խաղերից հետո առաջին մեկնարկդ է:

-Օլիմպիական խաղերից հետո հանգստանում էի, ուժերս էի վերականգնում: Հիմա սկսվել է նոր մրցաշրջանը, պատրաստվում ենք Հայաստանի առաջնությանը: Նորմալ մարզավիճակում եմ: Օլիմպիական խաղերից հետո մրցումների չեմ մասնակցել, եւ այս մրցաշարը վստահություն կտա, նորից ուժերս կփորձեմ, որպեսզի աշխարհի գավաթի խաղարկությունում եւ Եվրոպայի առաջնությունում կարողանամ լավ հանդես գալ:

-Շատ մարզիկների համար Օլիմպիական խաղերն ինչ-որ շրջադարձային երեւույթ են. մտածում են՝ եթե ստացվի այսպես կշարունակեմ կարիերաս, չստացվի այնպես.... քեզ համար Ռիո 2016-ը շրջադարձային նշանակություն ունեցե՞լ է:

-Ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում: Տարբերություն չկա: Միշտ առաջին հերթին անհրաժեշտ է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ պետք է անես առաջիկա մրցումների ժամանակ, հետո նոր մտածես Օլիմպիական խաղեր են, Եվրոպայի առաջնություն, թե աշխարհի առաջնություն:

-Հաճա՞խ ես մտածում Օլիմպիական խաղերի ընթացքում տեղի ունեցածի մասին ու ի՞նչ ես մտածում:

-Չեմ մտածում ընդհանրապես: Անցել է, հիմա ոչինչ չես կարող հետ բերել: Ճիշտ է՝ դժվար է, բայց պետք է առաջ նայես, առաջ շարժվես, նոր նպատակներ դնես: Պետք է մտածես գալիք մրցումների մասին, որպեսզի դրանցում լավ, պատշաճ մակարդակով հանդես գաս: Ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, դրանք արդեն հետեւում են մնացել, այլեւս ոչինչ փոխել չի լինի, ցավոք:

-Ի՞նչ հոգեւիճակում էիր Օլիմպիական խաղերից հետո:

-Դե, դժվար էր: Գնում ես այդպիսի լուրջ մրցումների՝ Օլիմպիական խաղերի, որը 4 տարին մեկ է տեղի ունենում: Արդեն ինքն իրենով լարված մրցումներ են, կուզեիր ինքդ էլ լավ հանդես գալ, բայց սպորտ է, սպորտում ամեն ինչ էլ պատահում է:

-Այն ժամանակ մտածու՞մ էիր, որ գալու ես, ու սկսելու են հարցեր տալ՝ ինչու, ինչպես... Ի՞նչ բացատրություններ էիր մտածում լրագրողների, ընտանիքիդ, ընկերներիդ համար:

-Ո՛չ, ինչ-որ բացատրություններ, պատրվակներ չեմ փնտրել, չեմ մտածել, թե ինչ պետք է ասեմ: Մտերիմներս, ծնողներս, ընկերներս հարցեր չէին էլ տալիս, որովհետեւ նույն հոգեւիճակում էլ նրանք էին, նույն կերպ էլ նրանք էին տխրում, որ ինձ մոտ չստացվեց:

-Լրատվամիջոցների հրապարակումները կարդում էիր, հետաքրքրվում էիր՝ ինչ են գրում:

-Չէի կարդում: Եթե ինչ-որ բան ընկնում էր աչքիս, հնարավոր է՝ կարդայի, բայց աշխատում էի չծանրաբեռնել ինքս ինձ ու չմտածել՝ ով ինչ գրեց կամ ինչ ասաց, որովհետեւ ինձանից շատ վերջիվերջո ոչ ոք չի մտածում ու չի ցավում տեղի ունեցածի պատճառով: Ընդհանուր առմամբ, իհարկե, բոլորի համար էլ ցավալի է, բայց ինձ թվում է՝ ինձանից ու իմ մարզիչներից ավելի շատ մտահոգվող չկա:

-Ռիո 2016-ից հետո ինչպե՞ս հանգստացար, վերականգնվեցիր:

-Ազատ ժամանակս ընկերներիս, ծնողներիս էի տրամադրում, փորձում էի լիցքաթափվել, մոռանալ ամեն ինչը: Աշխատել եմ հնարավորինս լավ անցկացնել ժամանակս: Նոր տարի է, ու նոր ուժերով նորից կսկսեմ:

-Ինչպե՞ս վերսկսեցիր մարզումներդ:

-Օլիմպիական խաղերից հետո էլ էի գալիս մարզադահլիճ, թեեւ զուտ փորձում է ֆիզիկականս, ընդհանուր մարզավիճակս պահպանել: Ընթացքում էլ մարզիչների հետ խորհրդակցեցի, հարցնում էին՝ կմնաս սպորտում, թե ո՛չ, ինձ վրա էին թողել այդ բարդ որոշումը:

-Ու որոշեցիր մնալ...

-Այո՛: Խորհրդակցեցինք հասկացա, որ դեռ ուժերս բավականացնում են: Նոր տարում կրկին կսկսեմ նույն կերպ մարզվել, որպեսզի կարողանամ մրցումների մասնակցել: Նպատակս է յուրաքանչյուր մրցաշարի ընթացքում անել իմ հնարավորությունների սահմաններում առավելագույնը: Եթե ստացվի, ավելի կբարելավեմ արդունքներս թե՛ աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնությունում: Ամեն ինչ անելու եմ, որ լավ մասնակցեմ:

-Եթե այլ մարզիկների դեպքում մարդիկ հաճախ քննադատում են անհաջողության համար, քո դեպքում հակառակն էր. քո փոխարեն բացատրություններ էին փնտրում, թե ինչու չստացվեց՝ վնասվածքը, հոգեւիճակը.... ի՞նչ ես կարծում, ինչի՞ց է սա:

-Հնարավոր է՝ մեր մարզումային պայմանները տեսնելով էլ մարդիկ այդպիսի մեկնաբանություններ անեն: Եթե լավ պայմաններ լինեին, ինձ թվում է՝ ավելի լավ կլիներ: Չեմ ասում՝ լավ կլիներ կոնկրետ Օլիմպիական խաղերում. ընդհանրապես մրցումներն ավելի թեթեւ կանցնեին:

-Եվ այս պայմաններում ինչպե՞ս է հնարավոր այդքան բարձր արդյունքների հասնել միջազգային ասպարեզում: Ինչի՞ հաշվին ես կարողանում դա:

-Դա միայն ինձանից չէ, իմ մարզիչներից էլ է: Նրանց եւ իմ քրտնաջան աշխատանքն է, նվիրվածությունը: Միշտ վստահ ենք եղել, որ կարող ենք մեդալների հավակնել ու ոչ մի դժվարության առաջ կանգ չենք առել: Միշտ առաջ ենք շարժվել, փորձել ենք անելով ապացուցել, որ կարող ենք, ու պետք է մեր մարզաձեւին էլ ուշադրություն դարձվի: Փորձել ենք ամեն ինչ անել, որ ապացուցենք, որ մեր մարզաձեւում էլ կարող են մեդալներ լինել:

-Քո մեդալներից յուրաքանչյուրը պատմանակ է հայկական մարզմնամարզության համար: Օրինակ, Հայաստանի Հանրապետության համար աշխարհի առաջնության մեդալ նվաճեցիր 32 տարվա դադարից հետո, Եվրոպայի չեմպիոն չէինք ունեցել 1955 թվականից: Հետադարձ հայաք գցելով հպարտություն զգու՞մ ես:

-Միանշանակ զգում եմ, ու այս դժվար պայմաններում, որ կարողացել եմ թեկուզ աստիճանաբար արդյուքների հասնել, հենց աշխատանքի, չարչարանքի, մարզիչներիս, բոլորի շնորհքն է, որ ոչ մի բանի պատճառով հետ չենք կանգնել: Ու ինձ թվում է՝ կարեւոր չէ՝ ինչ տարիքում ես արդյունքների հասնում կամ ինձ կերպ, կարեւորը՝ քո աշխատանքի շնորհիվ նպատակներդ իրականացնում ես, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ անձնական մարզչիս՝ Սոս Սարգսյանին, եւ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին: Այս ամենը նրանց աշխատանքի արդյունքն է, նրանք են ամեն ինչ ճիշտ կազմակերպում, ընտրում տարրերը, վարժությունները, դրա համար էլ արդյունքները լավն են լինում: Շատ շնորհակալ եմ, որ կան ու ոչ միայն սպորտում են աջակցում ու մարզիկի կողքին լինում, այլեւ ընդհանրապես կյանքում:

-Ալբերտ Ազարյանի շնորհիվ հիմա մյուս գործիքների համեմատ ավելի շատ օղակների վարպետներ ունենք: Քո շնորհիվ կավելանա՞ն նժույգթափերի վարպետները: Ի՞նչ ես կանխատեսում:

-Չեմ կարող ասել, բայց կան երիտասարդներ, որոնք փորձում են աշխատել, ավելի լավ են զգում այդ գործիքը, քան մյուսները, փորձում են ուժեղանալ, կատարելագործվել հենց այդ գործիքի վրա: Եթե խնդիրներ չլինեն, ինձ թվում է՝ տարեցտարի կկարողանան բարելավել թե՛ ընդհանուր պարապմունքները, թե՛ բարդացնել վարժությունը, ու ընթացքում էլ կերեւա:

-Քե՞զ նայելով են ընտրում այդ գործիքը:

-Դե, նայում են, տեսնում են, որ հասանելի է, որ իրենք էլ կարող են հաջողությունների հասնել: Երբեմն ինչ-որ բարդ տարր եմ կատարում, նստած են լինում, տեսնում են՝ ինչպես եմ անում, նրանց էլ է հետաքրքրում, հարցնում են, փորձում եմ օգնել, խորհուրդներ տալ, բացատրել այդ տարրի գաղտնիքները, թե ինչպես կարող են կատարել, որ հեշտ լինի: Ես շատ ուրախ կլինեմ, որ իմ՝ մեծ սպորտը թողնելուց հետո նժույգթափերի վրա հանդես եկող մարզիկները միշտ մեդալներ նվաճեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, միջազգային այլ մրցումներում:

Մեր հարցազրույցի ընթացքում Ալբերտ Ազարյանի անվան դպրոցում մարզվող փոքրիկ Արմանը, թեւ ամաչում էր, բայց Հարությունի հետ լուսանկարվելու ցանկություն հայտնեց

-Եվրոպայի առաջնությունն է մոտենում...

-Դա արդեն ընթացքում. Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունից առաջ այնտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնենք, հավաքի ժամանակ կքննարկենք՝ ինչ տարր ավելացնենք, որ եւ՛ վարժությունը բարդանա, եւ՛ կանոնակարգի նոր փոփոխություններին համապատասխան լինի: Ամեն ինչն ըստ հերթականության կլինի:

-Իսկ հոգեբանորեն ինչպե՞ս կլինի Եվրոպայի առաջնությանը որպես գործող չեմպիոն մոտենալը:

-Դժվար է, բայց, եթե մտածես այդ մասին ու սկսես լարվել, կխանգարի: Եվրոպայի չեմպիոն ես դարձել, բայց դա արդեն անցյալում է, հիմա պետք է կենտրոնանաս քո առջեւ դրված առաջադրանքի վրա, մրցումներին մոտեաս նույն հոգեբանությամբ, ինչ մինչեւ չեմպիոն դառնալը: Այլապես, եթե մտածես՝ վայ Եվրոպայի չեմպիոն եմ, կարող ես ավելի լարվել: Ինձ թվում է՝ մրցումների շրջանում լավ չէ, որ մտածես այդ մասին:

-Այս տարվա հետ կապված ուրիշ ի՞նչ անելիքներ ունես:

-Այս տարի, դե, աշխարհի գավաթներն են, հավաքներ, Եվրոպայի առաջնություն, դրանից հետո աշխարհի առաջնություն: Ընդհանուր կանոնակարգն է մի փոքր փոփոխվել: Փորձում ենք տարրերը, վարժությունները մի փոքր փոխել, որ նորից բարդ, միջազգային ստանդարտներին համապատասխան վարժություններ լինեն, որպեսզի նորից կարողանանք մեդալների համար պայքարել: Պետք է շարունակեմ աշխատել, նորից Օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Գիտեք՝ մեր մարզաձեւում Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելը շատ բարդ է. 4 տարվա մեջ 1 վարկանիշային մրցում կա՝ աշխարհի առաջնությունը: Պետք է նորից տեղ գրավեմ, որ կարողանամ մասնակցել Տոկիո 2020-ին: Իհարկե, հիմա դեռ շուտ է խոսել այդ մասին. դիմացը դեռ բազմաթիվ կարեւոր մրցումներ կան, բայց աստիճանաբար կփորձենք բարդացնել, կատարելագործել, մաքրել վարժությունները բարձր գնահատականներ ստանալու համար:

 

Տպել
2108 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)