Հրայր Անտոնյանը Արաբկիրի դպրոցների տնօրեններին հրահանգել է աշխատել ՍԱՍ-ի Արտակի օգտին

Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը ողջ թափով լծվել է ՀՀԿ-ի օգտին քարոզչություն իրականացնելու գործին: Armtimes.com-ի տեղեկություններով՝ Անտոնյանը, որն Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավարն է, ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույց է հրավիրել վարչական շրջանի մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին եւ հրահանգել է, որպեսզի «աշխատեն» իրենց ենթակաների հետ թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին: Հանդիպումը եղել է փետրվարի 27-ին, օրվա երկրորդ կեսին: Հրայր Անտոնյանի հետ խոսել մեզ չհաջողվեց, քանի որ մեր հեռախոսազանգերին երկու օր է նա չի պատասխանում:

Ի դեպ, ՀՀԿ-ի Արաբկիրի տարածքային կազմակերպության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարկվել, որոնցից ակնհայտ է դառնում, որ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետի տոպրակներով ձեթ, բնական հյութեր եւ այլ մթերքներ են բաժանվում բնակիչներին:

Բոլոր դեպքերում մեր հարցերը գրավոր տարբերակով ուղարկել ենք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ լրատվության բաժին:

Նշենք, որ թիվ 2 ընտրատարածքն իր մեջ ներառում է Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանները: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներն են համապատասխանաբար Արտակ Սարգսյանը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը եւ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր ամուսինն է:

Տպել
3580 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը