«Մարտի 1‐ը սգո օր չէ». «Ելք» դաշինքի քայլերթը դեպի Մյասնիկյանի արձան՝ ի հիշատակ զոհերի

Այսօր մարտի 1-ն է, 2008-ի այդ օրը տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 9-րդ տարելիցը: «Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի մոտից մեկնարկեց «Ելք» դաշինքի նախաձեռնած քայլերթը դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգելու Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակը: Երթն առաջնորդում են դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը:

Լրագրողները երթի մեկնարկին Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին Մարտի 1-ին հավաք անցկացնելու հարցում ՀԱԿ-ի հետ եղած տարաձայնությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ խոսել է այդ մասին եւ ասել, որ իրենք ամեն ինչ արել են, որ Մարտի 1-ը քաղաքական ուժերի մրցակցության հարթակ չդառնա, բայց ՀԱԿ-ը այլ մոտեցում է ունեցել:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18:00-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Մարտի 1-ի առիթով Ազատության հրապարակում հավաք, ապա դեպի Մյասնիկյանի արձան երթ է անցկացնելու:

Արդեն Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ խոսելով 9 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նույնիսկ ամենավատ մղձավանջում դժվար էր կանխատեսել, որ իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդի դեմ կօգտագործի մարտական փամփուշտներ:

«Բայց դուք գիտեք մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի խուզարկությունը, որ իբր մարտական զենք են գտել ընդիմության տիրապետության տակ գտնվող: Հետագա քննությունը ցույց տվեց, որ Ազատության հրապարակում որեւէ զենք չի եղել եւ մինչեւ հիմա էլ որեւէ հիմնավորում չի տրվել այդ խուզարկությանը: Չնայած, հիշում եք, Քոչարյանն ասում էր՝ ամեն ինչ նկարահանված է, ցույց կտանք: Ես համոզված եմ, որ ամեն ինչ նկարահանված է, բայց մենք մինչեւ հիմա այդ նկարահանումները չենք տեսել. կարծում եմ դա գործի շատ կարեւոր մասն է»,- նկատեց Փաշինյանը:

Վերջինս ի պատասխան լրագրողի հարցի ընդգծեց նաեւ, որ իր համար մարտի 1-ը սգո օր չէ. «Այսօր մարտի 1-ն է, մենք եկել ենք զոհերի հիշատակը հարգելու, բայց ես սովորաբար ասում եմ, որ մարտի 1-ը սգո օր չեմ համարում: 2008 թվականի մարտի 1-ի ամենակարեւոր արձանագրումը հետեւյալն է, որ Հայաստանի ժողովուրդը կամք ունի իր իրավունքների եւ իշխանության համար պայքարելու: Դա ինձ համար ամենակարեւորն է»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Հարց հնչեց նաեւ առաջիկա ընտրություններից հետո հնարավոր հետընտրական զարգացումների հնարավորության մասին: Փաշինյանն ասաց, որ այս պահին կարելի է արձանագրել՝ ներքաղաքական իրավիճակը լարված չէ, բայց լարվածության որոշակի պոտենցյալ կա: «Դա առաջին հերթին կապված է Հանրապետական կուսակցության ներքին խմբավորումների միջեւ նկատվող լարվածությամբ եւ քաղաքացիների հաշվառման հասցեները զանգվածաբար փոխելով: Ես երեկ էլ ԱԺ-ում ասացի, որ այդ պրոցեսը պետք է  դադարեցնել, հակառակ դեպքում դա կարող է ներքաղաքական իրավիճակի կտրուկ սրման տանել...Մենք հետեւելու ենք այդ պրոցեսին եւ եթե տեսնենք, որ դա սպառնալիք է ընտրությունների իրական արդյունքների համար, դրանից կարվեն հետեւություններ»,- վստահեցրեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչը:

Ի՞նչ պետք է անի ընդիմությունը, որ մարտի մեկեր չլինեն. այս հարցին Փաշինյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Մենք բոլորս, եւ ընդդիմությունը եւ իշխանությունը, պետք է կարողանանք մի խնդիր լուծել. պայմաններ ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտման համար: Ընդդիմությունը էստեղ նեգատիվ լծակներ չունի, մնում է իշխանությունը»:

2008 թվականի մարտի 1‐ի լուսադեմին՝ 5.30‐ին, ոստիկանության ուժերը հարձակվեցին նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ պայքարող խաղաղ նստացույցի մասնակիցների վրա, դաժան ծեծի ենթարկեցին նրանց, տապալեցին վրանները եւ բռնությամբ ազատեցին Ազատության հրապարակը: Արդեն կեսօրից վճռական տրամադրված, ընդվզող մեծ բազմություն հավաքվեց Մյասնիկյանի արձանի մոտ, սկսվեց մեծ հանրահավաք, որին հետեւում էին առաջատար բոլոր միջազգային լրատվամիջոցները: Իշխանությունը ժողովրդի դեմ հանեց զորք, ծանր զրահատեխնիկայով, գործադրվեցին հատուկ միջոցներ. արդյունքում հրազենային վիրավորում ստացավ շուրջ 50 հոգի, հարյուրավոր մարդիկ բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունքներ՝ անասելի բռնությունների ենթարկվելով, շուրջ հարյուր հոգի բանտարկվեցին: Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Սամվել Հարությունյանը զոհվեցին:

Տպել
7747 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին