Նարե Արղամանյանի մասնակցությամբ եզրափակվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը

01/03/2017 schedule15:49

Փետրվարի 28-ին կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի եզրափակիչ երեկոն։ Փառատոնն այս տարի նվիրված էր հայ կոմպոզիտորական արվեստի երևելի կոմպոզիտորներից մեկին՝ Հարո Ստեփանյանին, և կրում էր Հարո Ստեփանյան-ֆեստ խորագիրը։ Փառատոնի երկու շաբաթ տևող համերգների ընթացքում երաժշտասեր ունկնդրին են ներկայացվել Հարո Ստեփանյանի սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Դրան զուգահեռ, արտացոլվել են հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդ՝ հայաստանաբնակ և սփյուռքի։

Փառատոնի փակման համերգի ծրագրում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են հատվածներ Վաչե Շարաֆյանի «Երկրորդ լուսինը» բալետից, Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը, համաշխարհային պրեմիերա, մենակատար՝ Նարե Արղամանյան (Ավստրիա), Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան «Մարդու ճակատագիրը», որը նվիրված է Էդվարդ Միրզոյանին:

Դաշնակահար Նարե Արղամանյանը նշում է, որ ուրախությամբ է կատարում մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Էդուարդ Հայրապետյանի Դաշնամուրի կոնցերտը։ Դաշնակահարուհու տեղեկացմամբ՝ 2016-ի հունիսին հանդիպել է կոմպոզիտորի հետ, տեսել Դաշնամուրի կոնցերտի նոտաները և որոշում կայացրել, որ այն պետք է անպայման կատարի։ Եվ առիթն ընձեռվեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը համախմբում է մեր լավագույն կոմպոզիտորներին և մենակատարներին։ Ըստ մաեստրո Սմբատյանի՝ երաժշտական այս նախաձեռնության ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ժամանակակից կոմպոզիտորները ստեղծագործություններ են գրում հատուկ այս փառատոնի համար։ «Փառատոնն անցկացվում է հանրապետության Նախագահի հովանու ներքո, ինչը մեզ վստահություն է ներշնչում, որ այն գործը, ինչին մեզ նվիրել ենք, անհրաժեշտ է մեր երկրին»,- ասում է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում անցած 7 տարիներին թվայնացրել են 50-ից ավելի հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրել են ավելի քան 200 ստեղծագործություններ, իրականացել են հայ կոմպոզիտորների՝ 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ:

Հիշեցնենք, որ Հայ կոմպոզիտորական արվեսի փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։ Փառատոնի նպատակն է ձայնագրել, տեսագրել, թվայնացնել, պահպանել և զարգացնել մեր երաժշտական ժառանգությունը։

Հարո Ստեփանյան-ֆեստի փակման համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է հանրահայտ LiveList.com կայքը։ Առցանց այս ռեսուրսը երաժշտասերներին է ներկայացնում միայն լավագույն համերգները՝ դասականից մինչև փոփ (Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Զուբին Մեթա, Սերժ Թանկյան, Ադել, Սելին Դիոն, Maroon 5 և այլն):

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման համերգի տեսագրությունը կարող եք դիտել այստեղ.

 

Տպել
1597 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին