«Իմ բիզնեսը խլելուց հետո Բաղմանյանն այն վաճառել է Կարեն Կարապետյանի եղբորը» (տեսանյութ)

01/03/2017 schedule18:04

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը հրապարակեց «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ‐ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ վճիռը: ՀՀ վերաքննիչ դատարանը չբավարարեց քաղաքացու վերաքննիչ բողոքը:

Թաթուլ Բաղդասարյանը դատարանից ակնկալում էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի նոյեմբերի 14-ին կայացրած վճիռը ոչ իրավաչափ ճանաչել եւ այդ գործը ուղարկել նոր քննության:

Դատարանը մինչ վճիռ կայացնելը դատավարութան մասնակիցներին՝ «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ‐ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանին, նրա շահերի պաշտպանին, Վարդենիսի դատախազ Էդիկ Հարությունյանին եւ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Մարատ Ավետիսյանին հիշեցրեց, որ վերաքննիչ դատարանում նախկին նիստերը կայացել են առանց դատախազի եւ քննիչի մասնակցության եւ որ այդ ժամանակ մանրամասն լսել են բողոքաբեր կողմին:

Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դատախազ Էդիկ Հարությունյանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բողոք ներկայացրած քաղաքացին պնդում է՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքի վկայականը, որի վրա գազալցակայան է կառուցված, այլ գծագիր ունի, մինչդեռ քննիչը այդ վկայականը կեղծ վկայականի հետ համեմատելու համար փորձաքննություն չի իրականացրել: Էդիկ Հարությունյանը հայտնեց, որ բազմիցս քննիչը փորձել է Թաթուլ Բաղդասարյանին բացատրել, որ նրա ձեռքի տակ առկա վկայականի բնօրինակը պետք է տրամադրի նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն վերջինս հրաժարվել է: Նույնն ասաց նաեւ քննիչը, սակայն Թաթուլ Բաղդասարյանը հակառակը պնդեց՝ ասելով, որ նույնիսկ քննիչին առաջարկել է գնալ ցանկացած նոտարական գրասենյակ, որպեսզի փոխանցի վկայականի բնօրինակը:

Դատարանը բողոքաբեր կողմին հարցրեց, թե ի՞նչ է ակնկալել առաջին ատյանի դատարանից եւ տեղեկացավ, որ Թաթուլ Բաղդասարյանը ցանկացել է ընդամենը գործի օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, որի առկայության դեպքում իրեն պատկանող գազալցակայանը չէր անցնի ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանի տնօրինմանը:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Թաթուլ Բաղդասարյանն ասաց, որ իր համոզմամբ Հայկազ Բաղմանյանի պատվերն է կատարում վերաքննիչ դատարանը, քանի որ հակառակ դեպքում այլ որոշում կլիներ: Armtimes.com-ի հարցին՝ որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը, նա ասաց, որ այսօրվա դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ դատարան է դիմելու, եթե այնտեղ էլ հաջողության չհասնի, ապա կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Խոսելով իր կորցրած գազալցակայանի մասին՝ նա ասաց. «Այդ պայթյունավտանգ օբյեկտը պատկանում է Հայկազ Բաղմանյանին, որը նա հետո վաճառել է ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմներին: Անհնար է դատարաններով գնալ եւ հաղթահարել դա: Այսքանը կարող եմ ասել, անօրինականություն է»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ նկատի ունի «Հայռուսգազարդ»-ում վարչապետի աշխատած տարիներին Կարապետյանի տեղակալ Նիկոլայ Գաբրիելյանին: «Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ գազալցակայանը պատկանում է Տրանսգազ ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանին, իր տեղակալ Ալբերտ Խաչատրյանին եւ Վովա Կարապետյանին»,- ասաց «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ‐ի տնօրենը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը 2016 թվականի սեպտեմբերին հայտարարեց, որ իր բիզնես գազալցակայանը խլել է Հայկազ Բաղմանյանը, այնուհետեւ հայտարարեց, որ Հայկազ Բաղմանյանը բանակային կորպուսի իր աշխատավայրը վերածել է բիզնես-գրասենյակի: Այս հայտարարություններին զուգահեռ ընթացող դատական նիստում էլ Գեղարքունիքի դատախազը հայտարարել էր, որ Հայկազ Բաղմանյանը զանգահարել է Կադաստրի տարածքային գործակալության ղեկավարին եւ ասել, որ կեղծիք կատարի: Դատարանում Թաթուլ Բաղդասարյանը բողոքում էր դատախազի եւ քննիչի որոշումների դեմ, սակայն Գեղարքունիքի դատարանը նրա հայցը չբավարարեց:

Տպել
13150 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին