Կապանի որակազրկված մարզադաշտի սեփականատերը կարծում է, որ այն նորմալ վիճակում է

01/03/2017 schedule18:40

«Գանձասար մարզական կենտրոն» մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանը համաձայն չէ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման հետ: Անցած շաբաթ ՀՖՖ Արտոնագրման բաժինը տեղեկացրեց, որ մարզադաշտը, որում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Գանձասար-Կապանը», որակազրկվել է, քանի որ ենթակառուցվածքները չեն համապատասխանում սահմանված չափանիշներին. տրիբունաները, խոտածածկը, հանդերձարանները եւ սանհանգույցն անմխիթար վիճակում են: Armtimes.com-ն այս հարցի շուրջ զրուցեց մարզադաշտի սեփականատեր Գագիկ Օհանջանյանի հետ:

«Այս դաշտն ի՞նչ ունի, որ որակազրկել են: Այնքա~ն դաշտեր կան Հայաստանում, որ պետք է որակազրկեն: Բա անցած տարի ինչպե՞ս էին խաղում: Նրանց հետ համաձայն չեմ: 2 անգամ Հայաստանի լավագույն մարզադաշտ է ճանաչվել, ինչպե՞ս կարող է այս դաշտը վատ լինել: Նրանց (խմբ. «Գանձասար-Կապան» ակումբին) ձեռք է տալիս Երեւանում խաղալ, ողջ թիմը երեւանցիներ են»,- ասաց նա:

Գագիկ Օհանջանյանը նշեց, որ մարզադաշտն իր սեփականությունն է դարձել 1996 թվականին: Այդ ժամանակից ի վեր այն պահպանելու համար ներդրումներ է արել, սակայն հիմա այլեւս բիզնեսներ չունի եւ հետեւաբար չունի նաեւ մարզադաշտի վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

«Այն ժամանակ բիզնես ունեի, ալյուր, շաքարավազ էի ներկրում, փող կար ձեռքս, չէի խնայում. Կապանի մարզադաշտն է, ժողովրդի մարզադաշտն է, հետո ի՞նչ, որ սեփականատերը ես եմ»,- ասաց նա:

«Գանձասար-Կապանի» ներկայացուցիչները նշում են, որ պատրաստ են փոխշահավետ առաջարկի դեպքում համագործակցել եւ համատեղ ուժերով ժամանակակից տեսքի բերել մարզադաշտը, սակայն Գագիկ Օհանջանյանը վստահ չէ, որ դա հնարավոր է: Արդյունքում տուժում են «Գանձասարի» տեղի երկրպագուները: Հայ ֆուտբոլասերներին հայտնի է, որ Կապանում տեղի ունեցող հանդիպումների ժամանակ միշտ մեծ թվով երկրպագուներ են սատարում տեղի թիմին: Այժմ «Գանձասարի» խաղերը դիտելու համար նրանք պետք է հոգնեցուցիչ ճանապահ անցնեն հասնեն Երեւան՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, որտեղ 2016-17 մրցաշրջանի մնացած հատվածում կայանալու են թիմի տնային հանդիպումները:

«Ամեն առավոտ գալիս եմ մարզադաշտ ու տեսնում եմ այստեղ հավաքված մարդկանց: Նրանք էլ են ինձանից բացատրություն պահանջում: Ճիշտ են ասում, 3400 մարդ... Հայաստանում այդքան մարդ մարզադաշտում ֆուտբոլ չի նայում, ասեղ գցելու տեղ չի լինում, իսկ Երեւանում խաղերի ժամանակ 10-20 հոգի մարդ է լինում»,- ասաց Օհանջանյանը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17 տուրերից հետո «Գանձասարը» 27 միավորով ընթանում է 4‐րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունի նաեւ «Փյունիկը», որը կապանցիներին գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով ﴾3‐ րդ տեղում է﴿: 2‐րդ տեղում ընթացող երկրի գործող չեմպիոն «Ալաշկերտին» «Գանձասարը» զիջում է 3, իսկ միանձնյա առաջատար «Շիրակին»՝ 7 միավորով: Հայաստանի գավաթի խաղարկությունում կապանցիները դուրս են եկել կիսաեզրափակիչ, որի շրջանակներում ուժերը չափելու են «Շիրակի» հետ:

2016-17 մրցաշրանի գարնանային հատվածի 1-ին հանդիպումը «Գանձասարն» անցկացնելու է «Փյունիկի» դեմ: Հանդիպումը տեղի է ունենալու մարտի 5-ին ժամը 16:00-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խոտածածկով մարզադաշտում: Այս խաղում դաշտի տեր է համարվելու «Գանձասարը»: Հանդիպումը պետք է կայանար «Հանրապետականում», սակայն եղանակային պայմանների պատճառով այնտեղ այս պահին խաղալ հնարավոր չէ:

Տպել
1374 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը