10 անձինք Մարտի 1-ին սպանվել են՝ անհրաժեշտությունից ելնելով. ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն երթ են անում

01/03/2017 schedule19:17

Ազատության հրապարակից մեկնարկել է Հայ ազգային կոնգրես, Հայաստանի ժողովրդական կուսակցությունների համատեղ երթը՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի: Մինչ երթը՝ տեղի ունեցավ հանրահավաք, որի ընթացքում հնչեցին ելույթներ: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չէր մասնակցում:

Հանրահավաքի սկզբում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը թվեց 9 տարի առաջ այս օրը տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված 10 անձանց անունները, որից հետո հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: «Մենք հավաքվելու ենք այնքան, քանի դեռ չի բացահայտվել Մարտի 1-ի ոճրագործությունը, քանի դեռ իշխանությունները ոչինչ չեն անելու դրա բացահայտման համար»,- հայտարարեց Մանուկյանը՝ ընդգծելով, որ եթե Մարտի 1-ը չբացահայտվի, մշտապես լինելու են նմանատիպ իրադարձություններ:

Մանուկյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների կողմից ՄԻԵԴ-ում հարուցված գործն ամբողջությամբ ավարտված է: «Ես խոսել եմ մեր փաստաբանների հետ, կողմերը (զոհերի հարազատներ եւ կառավարություն) փոխանակել են իրենց ամբողջ ինֆորմացիան եւ մնում է գործը քննվի ՄԻԵԴ-ում եւ վճիռ կայացվի: Փաստաբանները վստահեցնում են, որ վճիռը շուտ կլինի»,- տեղեկացրեց Մանուկյանը՝ հավելելով. «Ես ընդամենը մեկ նախադասություն կարդամ, թե կառավարությունը ինչ է ներկայացրել Եվրոպական դատարանին: Ներկայացրել են, որ իրենք այդ սպանությունները կատարել են՝ ելնելով ծայրահեղ անհրաժեշտությունից: Սա լկտիության, ցինիկության գագաթ է»:

Մանուկյանը հույս հայտնեց, որ ՄԻԵԴ վճիռը արդար կլինի՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է բոլորին: «Անցավ 9 տարի, 9 դաժան տարի, այսօր մարտի 1-ն է, ում համար երջանկության օր, մեզ համար սեւ ու սգո օր»,- Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Կոնգրեսի հետ դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խոսեց Մարտի 1-ի պատճառների մասին. «Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները ընտրությունները կեղծելու, իշխանությունը ամեն կերպ պահելու գործելակերպի հետեւանքն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց եւ բողոքում էին ընտրությունների ժամանակ իրականացված կեղծիքների դեմ: Ընդ որում ցույցերը կրում էին խաղաղ բնույթ: Սակայն իշխանությունը, հավատարիմ իր գործելակերպին, դիմեց բռնության: Մարտի 1-ի իրադարձությունները ամենաթողության հետեւանք էին: Մարտի 1-ը չէր լինի, եթե ժամանակին պատժվեին 2004 թվականի ապրիլի 12-ի բռնությունների համար պատասխանատու պաշտոնյաները»,- հայտարարեց Դեմիրճյանը՝ հավելելով, որ նոր մարտիմեկերը բացառելու համար երկրում պետք է անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ:

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խոսեց Ազատության հրապարակում ամեն տարի մարտի 1-ին հավաքվելու նպատակների մասին: Ըստ նրա՝ նպատակներից մեկը իշխանություններին, միջազգային կառույցներին, աշխարհին ցույց տալն է, որ հայ ժողովուրդն այլեւս երբեք թույլ չի տա Մարտի 1-ի նման հանցագործություն, երբ իշխանությունը ձեռք է բարձրացնում սեփական ժողովրդի վրա եւ հեղում նրա արյունը:

«Ազատության հրապարակը կհառնի Հայաստանի քաղաքացիների հոգիներում միայն այն ժամանակ, երբ արդարադատությունը հնարավորինս արագ մատուցվի մեր զոհերի հարազատներին ու մեր ժողովրդին...Մեր երթով ամբողջ ժողովրդին ասում ենք հետեւյալը, որ մենք գնում ենք երթի՝ արդարության վերականգնման համար, մենք գնում ենք երթի՝ ժողովրդավարության վերականգնման համար, գնում ենք երթի՝ Ազատության հրապարակը մեր հոգիներում վերականգնելու համար: Ուրեմն առաջ երթի՝ դեպի արդարություն եւ ժողովրդավարություն»,- իր խոսքում ասաց Զուրաբյանը:

Երթը մեկնարկեց Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար պայքարում նահատակվածների՝ Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված ծափերով: «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան». այս եւ նմանատիպ կարգախոսներ վանկարկելով երթի մասնակիցները հասան Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակը խորհրդանշող արձանի մոտ:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով զոհվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Սամվել Հարությունյանը:

Տպել
3515 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր