Ապրիլի 2-ի քվեարկությունը մեկնարկել է. եւ ինչո՞ւ պետք է ընտրողը հավատա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Հայաստանի իշխանությունները անբիծ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդիր են դրել իրենց առաջ: Դրա համար տեղի ունեցան ընդդիմադիր ուժերի հետ հայտնի ձեւաչափերով քննարկումները, պատմական համաձայնություն կնքվեց:

Իշխանությունները նույնիսկ տեղի տվեցին ընդդիմության տասնամյակների պահանջին`ընտրողների քվեարկած ցուցակները բացելու մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ այլ միջազգային դիտորդական կազմակերպությունների աննախադեպ մեծ թվով դիտորդների են հրավիրում` հետեւելու ընտրությունների ընթացքին: Բոլոր տեղական, միջազգային ամբիոններից հայտարարում են, որ վճռական են` կազմակերպել Հայաստանի պատմության մեջ ամենաարդար եւ ամենաթափանցիկ ընտրությունները, ինչի համար ստեղծել են բոլոր տեխնիկական, իրավական, քաղաքական նախապայմանները:

Ընդդիմության հետ պատմական համաձայնությունն ու մնացած բոլոր բարձրագոչ խոսքերը, սակայն, առայժմ չեն հասել (եւ հույսեր էլ չկան, որ կհասնեն) Հայաստանի միջին վիճակագրական ընտողին եւ նրա դուռը թակող համատիրության աշխատակցին: Ընտրողի եւ շենքի լիազորի /գյուղապետի միջեւ տարիներով ձեւավորված կապն այս պահին անքակտելի է: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը 10 հատ էլ պատմական համաձայնագիր կնքեն, ՄԱԿ-ի ամբիոնից էլ հայտարարեն, որ ամենաարդար եւ ամենաթափանցիկ ընտրությունն է լինելու, միեւնույն է ոչ մի արտաքին միջամտություն չի կարող խաթարել հետեւողական ջանքերի շնորհիվ ներդաշնակության բարձրագույն աստիճանի հասցված այդ հարաբերությունները:

Դեռեւս 2-3 շաբաթ առաջ, այսինքն բուն ընտրության օրվանից մոտ երկու ամիս առաջ գործի է դրվել անձնագրի տվյալների հավաքագրման գերճշգրիտ մեխանիզմը: Կարեւոր չէ, թե ինչ սարքեր կդրվեն ընտրական տեղամասերում, քանի դիտորդ կհետեւի պրոցեսին, էլեկտրոնային գրանցման համակարգը կաշխատի, թե ոչ: Կարեւոր չէ նույնիսկ քարոզարշավի ժամանակ որ կուսակցությունն ինչ կասի: Հայաստանում խորհրդարանական ընտրություններն արդեն ընթացքի մեջ են, եւ ընդ որում ոչ թե քարոզարշավի փուլում են, այլ`քվեարկության: Այս փուլում անձնագրի տվյալն է «գցվում», երկրորդ փուլում նյութական խրախուսանքի հանձնումը տեղի կունենա, եւ միայն երրորդ փուլում ամեն ինչ իր տրամաբանական ավարտին կհասնի եւ կամփոփվի քվեաթերթիկում:

Իշխանությունը գնաց պատմական համաձայնությունների ճիշտ այն ժամանակ, երբ զգաց, որ սույն մեխանիզմը կատարելության է հասել: Դրա համար առաջին հերթին պետք էր, որ այն կարծրանա միջին վիճակագրական ընտրողի գիտակցության մեջ: Երկրորդ հերթին, որպեսզի վերջնականապես մշակվեն տեխնիկական ուղիները, ձեւավորվեն ընտրության օրվանից երկու ամիս առաջ քվեարկությունը կազմակերպող օղակները: Տարիների քրտնաջան աշխատանք պահանջվեց, ինչը, սակայն, հերոսաբար արվեց եւ հիմա եկել է պտուղները քաղելու ժամանակը: Ճիշտ է, այս օրերին որոշակի խնդիրներ են հարուցում իշխանական ռեյտինգային թեկնածուները, բայց երբ պարզվի, որ դա կարող է ընդհանուր ֆոնի վրա ազդել, իրավապահ համակարգի միջոցով շատ արագ այդ շերտը կարգի կհրավիրվի:

Եւ կրկին պրոցեսներից հետ են մնում ընդդիմադիր ուժերը, քաղհասարակությունը, միջազգային կառույցները եւ սփյուռքահայ բարեկամները, որոնց համար կարեւոր է, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արդար եւ ազատ ընտրություններ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, սակայն, կարծես թե, սկսել է գլխի ընկնել` ինչ է կատարվում: «Tert.am»-ի այսօրվա հարցազրույցում Միլսն ասել է. «Մեզ հաղորդումներ են հասնում, որ փորձեր են արվում քվեներ գնել, փորձում են մարդկանցից ճշտել, թե ում են տալու իրենց ձայնը: Սրանք ընդունելի չեն, ազատ ու արդարացի ընտրությունների մաս հանդիսանալ չեն կարող: Բոլոր կուսակցություններին, ովքեր նման բան են անում, ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն, դա օրինական չէ: Հայաստանի քաղաքացիներն ու ընտրողներն էլ պետք է այս երեւույթների մասին փորձեն հաղորդումներ ներկայացնել ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը, որպեսզի այս երեւույթները չպահպանվեն, որ ընտրությունները արդար անցնեն, թափանցիկ, իսկ դա բոլորի համար լավ կլինի: Իսկ մինչ այդ, երբ նման հաղորդումներ են մեզ հասնում, կան դրանց վերաբերյալ ապացույցներ, մենք այդ հարցի շուրջ կհրավիրենք իշխանությունների կամ համապատասխան կուսակցությունների ուշադրությունը՝ շեշտելով, որ դա անօրինական է»:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղեկություն է հասել նաեւ, որ միջին վիճակագրական ընտրողը, որին որոշ քաղաքական ուժեր խորհուրդ են տալիս մեկից փող վերցնել մյուսին ընտրել, լուրջ մտահոգություն ունի, որ ընտատեղամասերում տեղադրվող տեսախցիկները ֆիքսելու են իր քվեակությունը: «Նման բան հնարավոր չէ: Սրանք բարձր ճշգրտությամբ տեսանկարահանող սարքեր չեն: Դրանց տեղադրման նպատակը ամենեւին էլ այն չէ, որ տեսնես, թե ում օգտին է քվեարկում ընտրողը: Իմ բոլոր հայ բարեկամներին ուզում եմ կոչ անել, որ այս ընտրություններում ապահովված կլինի նրանց քվեների գաղտնիությունը»,- ասել է դեսպանը: Չենք ուզում վիրավորել դեսպանին, բայց ընտրողը դժվար թե հավատա նրա կոչին: Սա այն դեպքն է, երբ համատիրության աշխատողի զգուշացումը, որ կամերաները ֆիքսելու են քվեարկությունը, շատ ավելի արժանահավատ է հնչելու:

Ինչ վերաբերում է ՄԻՊ-ին կամ ոստիկանությանը հաղորդումներ տալուն, ապա մինչեւ ընտրության օրը հնարավոր է մեկ տասնյակի հասնող այդպիսի հաղորդում լինի, կամ ԶԼՄ-ների միջոցով` ահազանգ: Վստահ ենք՝ դրանք ստվեր չեն գցի ընտրությունների վրա, որովհետեւ գործ ունենք ընտրակեղծարարության մի տեսակի հետ, որն այս պահին անապացուցելի է: Բայց ով գիտե, գուցե մի քանի տասնամյակ հետո ընդդիմության եւ իշխանության միջեւ նոր պատմական համաձայնագիր կնքվի, որով հնարավոր կլինի չեզոքացնել նաեւ այս տեսակը:

Տպել
4315 դիտում

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին

Մեր ֆուտբոլը ընդհանուր է հետ գնացել. Ռոբերտ Արզումանյան

Դաշնակցությունը չի պատրաստվում լքել համաձայնության կառավարությունը, դա ապատեղեկատվություն է. ՀՅԴ

Գործադիրը պետք է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը պահի ուշադրության կենտրոնում. Աշոտյան

Հայաստան կժամանեն Քըրք Քըրքորյանի ազգական Էրիկ Էսրաիլյանը եւ Կալիֆորնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

Armenia! ցուցահանդեսը կկայանա Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Թմրանյութ են հայտնաբերել. Ադրբեջանցի ընդդիմադիր Օրհան Բախըշլըն դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Օբաման Մերձավոր Արեւելքի երկրները ներքաշել է քաղաքացիական պատերազմի մեջ. փորձագետ

Նշանառու կրակոցներ են արձակել. Մարտի 1-ին «Չերյոմուխա-7»-ից վիրավորված քաղաքացին մանրամասներ է պատմում

Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ բնակավայրերը. Հովհաննիսյանը խնդիրը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

Ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, դա չեն արել ՔՊ-ի համար, եղել է ժողովրդի պահանջը

Կրթական համակարգն առաջին հերթին պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը. Սարգսյան

Հեղափոխությունը գայլերի կեր չդարձնել. Սեպտեմբերի 23-ին ձայն տալ «Նոր Հայաստանի» օգտին. կոչ Եվրոպայից

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

Yerevan.today-ում կատարված խուզարկությունից առաջ կայքը հարձակման է ենթարկվել. խմբագիր

Նոր Հայաստանում միակուսակցականության վերադառնալու վտանգ չկա, ինչը վկայում է Փաշինյանի անցած ուղին. Վ. Գերավետյան

ՀՀ-ում մեկնարկել են զորամասերի հետախուզության ծառայության պետերի հրամանատարական հավաքներ