Մեր զինվորների աչքերի մեջ անգամ վախի նշույլ չկա. Արշակ Զաքարյան

01/03/2017 schedule22:20

Արցախյան առաջնագծում լարվածությունը այսօր եւս շարունակվել է, եւ ինչպես տեղեկացրել ենք, Ադրբեջանի արկակոծության հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող:

«Այո ևս մեկ հայ է զոհվել, և ցավոք սրտի Նա վերջինը չի... Պատերազմ է և զոհերն անխուսափելի են: Մարտական գործողությունների մասշտաբների և լարվածության աճի հետ աճում է նաև զոհերի թիվը»,- այս կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ Արշակ Զաքարյանը:

Ըստ նրա՝ անտեղի ողբալու փոխարեն պետք է պատրաստ լինել համեմատաբար կարճ ժամանակում և համեմատաբար ավելի շատ զոհերի, որ «էս կռիվը մեր թոռներին ու ծոռներին չթողնենք»:

Փորձեցինք զրուցել նրա հետ եւ պարզվեց, որ Ղարաբաղում է:

- Պարոն Զաքարյան, ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին:

- Տղաները իրենց գործն են անում, մենք էլ ինչով կարողանում ենք՝ օգնում ենք: Մնացած տեղեկությունները ՊՆ-ն հաղորդում է:

- Ի՞նչ նկատի ունեք, երբ խոսում եք պատերազմի եւ զոհերի անխուսափելի լինելու մասին: Պարզ է, որ գնալով մեծանում է հակառակորդի կողմից կիրառվող զենքերի տրամաչափը, բայց հայտարարված պատերազմ չկա: Դուք այլ տեղեկությո՞ւն ունեք:

- 25 տարի է, որ պատերազմն ընթանում է, այն չի ավարտվել: Եթե մեկը մեզ կասի, որ զինադադար կա, ես կընդունեմ, որ պատերազմն ավարտվել է, իսկ քանի որ զինադադար չկա՝ պատերազմը չի ավարտվել: Մենք պետք է դրան պատրաստ լինենք: Ողբալը ոչնչով չի օգնում: Չկա մեկը, որ չի ցավում զոհերի համար, բայց ողբալ-մազեր պոկելը մեզ սազական չեն: Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ  ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա: Ցավոք նրանք ոչինչ անել չեն կարող պատերազմը կանխելու համար: Այս պատերազմը պետք է կանխեն դիվանագետները եւ քաղաքական գործիչները:

- Իսկ ի՞նչ կարող են անել նրանք:

- Զինվորները կռվելու համար են, նրանք պատերազմ չեն կանխում: Քաղաքական գործիչների եւ դիվանագետների գործն է՝ թույլ չտալ, որ կռիվ լինի:  

- Ակնհայտորեն քարոզչական պատերազմ է հիմա. դա ըստ ձեզ ազդո՞ւմ է զինվորների վրա:

- Շատ մեծ տեղեկատվական պատերազմ է, հզոր քարոզչական պատերազմ: Դրա համար ասում եմ՝ պետք չի ողբալ, պետք չի ավելորդ խուճապի մատնել ժողովրդին, չի կարելի ընդհանրապես վախենալ, դա հենց թշնամու նպատակն է: Իրենք այստեղ կոտորվում են տասնյակներով ու այնպես են ներկայացնում, որ իրենց ժողովուրդը ոչ միայն չի ողբում, այլ մտածում է, որ իրոք հաղթանակներ են տանում: Իսկ մենք մեր իրական հաղթանակները չենք կարողանում ճիշտ ներկայացնել:

- Իսկ զինվորների մոտ խուճապ կա՞:

- Խուճապը քաղաքացիների մոտ է: Ես էսօր խանութ եմ իջել, մեկը պատմում է, թե իրեն Երեւանից զանգել-ասել են, որ երեխաներին վերցնի, գնա այնտեղ: Ասացի չի կարելի նման բաներ անել: Ինչ վերաբերում է զինվորներին՝ ես նրանց նկարում եմ, ցույց եմ տալիս հաղորդման ժամանակ: Եթե մեկին կտեսնեք, որ վախի նշույլ կա նրա աչքերի մեջ, այդ հարցին կպատասխանեմ:

Տպել
29158 դիտում

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտացված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել