Երեւանում կայացավ 1 մլն 200 հազար եվրո բյուջե ունեցող «Բրավո վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան

02/03/2017 schedule18:11

Երեւանում կայացավ հայկական կինոարտադրության ամենաթանկ ֆիլմերից մեկի՝ «Բրավո վիրտուոզ»-ի պրեմիերան: Այն տեղի ունեցավ այսօր՝ մարտի 2-ին, «KinoPark»-ում: Աշխատանքը 3 երկրների՝ Հայաստանի («HK Productions»), Ֆրանսիայի («Agat films & Cie») եւ Բելգիայի («Artemis Films») համատեղ արտադրություն է: Ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Ֆրանսիայում բնակվող եւ ստեղծագործող Լեւոն Մինասյանն է: Այսօր ֆիլմի պրեմիերայից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ «HK Productions»-ի հիմնադիր Հրաչ Քեշիշյանը նշեց, որ աշխատանքը, ամենայն հավանականությամբ, հայկական իրականության ամենաթանկ ֆիլմն է:

«Ընդհանուր բյուջեն 1 մլն 200 հազար եվրո է: Կարծում եմ՝ ամենամեծ բյուջեն է, որ եղել է Հայաստանում, իմ հետ կապ ունեցող ֆիլմերից ամենաթանկարժեքն է»,- ասաց նա:

Ֆիլմը պատմում է մի երիտասարդ կլառնետահարի՝ Ալիկի մասին, որն ամեն կերպ փորձում է պահպանել դասական երաժշտություն նվագող իր նվագախումբը: Դրա համար նա օլիգարխների է դիմում հովանավորության համար, սակայն արդյունքում միայն ռեստորանում ռաբիս երաժշտություն նվագողի աշխատանք է գտնում:

Մի օր նա պատահաբար գտնում է մի վարձու մարդասպանի հեռախոս եւ նրա փոխարեն պատվերներ ստանում: Պատվիրատուի ցուցումով գտնում է զենքերն ու փողը, ծախսում է փողն իր նվագախմբի վրա, սակայն մարդ չի սպանում:

Ֆիլմում կա նաեւ սիրային պատմություն: Ալիկը սիրահարվում է իրեն աշխատանք տված օլիգարխի խորթ աղջկան՝ Լառային: Աղջիկը պատմում է, որ խորթ հայրը սպանել է իր մորը եւ ցանկանում է իրեն էլ սպանել՝ իր ժառանգությանը տիրանալու համար, խնդրում է սպանել հորը, սակայն Ալիկն իր մեջ ուժ չի գտնում դա անելու:

Ինչպես նշում է ռեժիսորը, ֆիլմը չարի ու բարու հավերժական պայքարն է, որը նա փորձել է ներկայացնել թեթեւ հումորով: Ըստ նրա՝ բարդ թեմաները մարդկանց համար հասանելի են, երբ ներկայացվում են հումորով:

«Չարի եւ բարու հավերժական պայքարի թեման է: Ես մեծ ցանկություն ունեի դրա մասին խոսելու հումորով, իմ կարծիքով՝ հումորով ավելի հեշտ է մատուցել բարդ թեմաները, քան լացուկոծով, եւ այդ նպատակով մտածեցի ստեղծել մի հետաքրքիր պատմություն, որի մեջ կա եւ՛ հումոր, եւ՛ էմոցիաներ, եւ՛ էքշն պարամետրեր, որպեսզի կարողանանք հանդիսատեսին եւ՛ գրավել, եւ՛ ինչ-որ բան ասել»,- ասաց նա:

Ալիկի դերում հանդես է գալիս «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադեւոսյանը («Կյանք ու կռիվ»-ում՝ Տիգրան): Նա նշում է, որ կերպարի հետ ինչ-որ ընդհանրություններ ունի, օրինակ, սիրային պատմությունը: Սամվելը խոսեց նաեւ ֆիլմում առկա բաց տեսարանի մասին: Նա ընդգծեց, որ որպես դերասան միանգամայն նորմալ է համարում նման տեսարաններում նկարահանվելը:

«Պարզապես հարցն է, թե ինչպիսի ֆիլմում ես նկարահանվում կամ ինչ ռեժիսորի մոտ, արդյոք վստահ ես, որ դա ծիծաղելի չի լինի կամ կներկայացվի այնպես, որ կլինի հետաքրքիր»,- ասաց նա:

Լառային մարմնավորող դերասանուհին ազգությամբ ռուս Մարիա Ախմետզյանովան է, որը նախկինում նկարահանվել է ռուսական «Молодежка» սերիալում: Նա նշում է, որ շատ ուրախ է Լեւոն Մինասյանի հետ համագործակցելու հնարավորության համար:

«Ինձ ուղարկեցին սցենարը, կարդացի, հասկացա, որ այն է ինչ ուզում էի, այն է, ինչին սպասում էի: Լեւոնն ամեն ինչ հիանալի բացատրեց, ասաց, թե ինչպես է տեսնում եւ ինչ առաջադրանքներ ունեմ»,- ասաց նա:

Դերերում, բացի Սամվել Թադեւոսյանից եւ Մարիա Ախմետզյանովայից, հանդես են գալիս նաեւ Արման Նավասարդյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Մկրտիչ Արզումանյանը, Արսեն Գրիգորյանը, Վրեժ Հակոբյանը: Կոմպոզիտորներն են Տիգրան Համասյանը եւ Միշել Պետրոսյանը:

Ֆիլմը հայկական բոլոր կինոթատրոններում կլինի մարտի 3-ից: Աշխատանքը փառատոնային է: Այն արդեն ներկայացվել է Մոնպելյեյի միջազգային փառատոնում եւ կշարունակի մասնակցել այլ փառատոններին: Մինչեւ տարվա վերջ Ֆրասիական տարբեր քաղաքներում տեղի են ունենալու ֆրանսիական պրեմիերաները: Դեռ պարզ չէ, թե երբ «Բրավո վիրտուոզ»-ն կլինի հեռուստաէկրաններին:

Տպել
2332 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին