«Ֆորպոստարտը» կշարունակի աշխատելԱլեգրովայի հետ, բայց դադարեցնում է գործունեությունը ՀՀ-ում

02/03/2017 schedule19:24

«Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերությունը չի դադարեցնի համագործակցությունը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի հետ: Մարտի 5-ին երգչուհին պետք է ելույթ ունենար Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն փետրվարի 27-ին հայտարարեց, որ համերգը չեղարկվում է տեխնիկական խնդիրների պատճառով: Այսպիսով նա հարվածի տակ դրեց կազմակերպիչ «Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերության հեղինակությունը, որն առանց այդ էլ տուժել էր նրա՝ 2015 թ. հետաձգված համերգի պատճառով: Armtimes.cօm-ի հետ զրույցում «Ֆորպոստարտի» տնօրեն Զառա Մխեյանը նշեց, որ սա չի ազդի կազմակերպության եւ Ալեգրովայի հարաբերությունների վրա:

««Ֆորպոստարտը» կշարունակի համագործակցել Իրինա Ալեգրովայի հետ միշտ»,- ասաց նա:

2015 թ. մարտի 6-ին մարզահամերգային համալիրում կայանալիք համերգն Ալեգրովան հետաձգեց դրանից ժամեր առաջ: Նա նշեց, որ վատառողջ է եւ չի կարող երգել: Խոստացավ վերադառնալ ապրիլի 6-ին, սակայն այդ ամսաթիվն էլ հետաձգվեց, եւ համերգը կայացավ մայիսի 23-ին: Ալեգրովայի հետ կապված հենց այս միջադեպի պատճառով մարդիկ սկսեցին թերահավատորեն մոտենալ «Ֆորպոստարտի» նախագծերին, սակայն սա կազմակերպությանը ետ չպահեց նրան կարճ ժամանակ անց կրկին Հայաստան բերելու փորձ անել:

«Հաջող բիզնես ունենալու համար անհրաժեշտ է գոնե մեկ անգամ ռիսկի դիմել: Եթե ռիսկի չես դիմում, բիզնեսը դառնում է անարդյունավետ եւ հաճույք չի պատճառում: Հեռուն է հասնում միայն նա, ով պատրաստ է ռիսկի դիմել»,- ասաց Զառա Մխեյանը:

Համերգից առաջ օնլայն տոմսարկղերի կայքերում կարելի էր տեսնել, որ շատ տոմսեր չեն վաճառվել: Այն հարցին, կոնկրետ որքան տոմս է վաճառվել եւ հնարավոր է՝ որ քիչ վաճառքն է համերգի չեղարկման իրական պատճառը, Զառա Մխեյանը կոնկրետ պատասխան չտվեց:

«Տոմսերը միայն օնլայն համակարգով չեն վաճառվում, եւ դուք չեք կարող հետեւել վաճառքի ընթացքին: Հայաստանում միշտ մինչեւ համերգը վաճառվում է տոմսերի 40-50%-ը, մոտ 30% էլ վաճառվում է վերջին 2 օրվա ընթացքում»,- ասաց նա:

Ալեգրովայի չկայացած համերգի տոմսերը ձեռք բերած մարդիկ կարող են իրենց գումարները ետ ստանալ այն տոմսարկղերից, որտեղից գնում են կատարել:

Հ. Գ. Վերջում Զառա Մխեյանը հայտնեց, որ «Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերությունը դադարեցնում է գործունեությունը Հայաստանում:

Հայ հանդիսատեսին նա հետեւյալ ուղերձն ունի.

«Իմ թանկագի՛ն հայրենակիցներ,

Այս ուղերձը ձեզ հղելու համար ես ստիպված եղա հաղթահարել ինքս ինձ, դեմ գնալ իմ սկզբունքներին եւ իմ մարդ տեսակին:

«Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերությունը Ռուսաստանի Դաշնությունում գրանցված ընկերություն է, որն արդեն 25 տարի է հաջողությամբ զբաղվում է համերգային գործունեությամբ, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի տարածքում: Մենք դուստր ընկերություններ ունենք եվրոպական երկրներում եւ այնտեղ նույնպես կազմակերպում ենք առաջին մեծության աստղերի համերգներ: Լինելով հայուհի, ես մշտապես կարեւորել եմ իմ հայրենիքում բարձրաճաշակ երաժշտության պրոպագանդումը, հայ հանդիսատեսի գնահատականը, եւ մշտապես ձգտել եմ նշաձողը սահմանել հնարավորինս բարձր: Այսօր, սակայն Հայաստանում միանգամայն այլ իրողություն է: Ցավոք, սոցիալ-տնտեսական այս ծանր պայմանների ֆոնին տուժել է նաեւ երաժշտական արդյունաբերությունը: Մարդիկ կարողանում են հոգալ միայն ամենաանհրաժեշտ կարիքները, եւ համերգներ հաճախելու համար ոչ միջոցներ ունեն, ոչ էլ՝ տրամադրություն, կամ միանգամայն այլ, մեզ համար անընդունելի որակի երաժշտություն են նախընտրում:

Արդյունքում, 2015 թվականից սկսած մենք աշխատում ենք վնասով, եւ վարկերի հաշվին փորձում էինք կարգավորել իրավիճակը: Նույնիսկ այդ պայմաններում, այն համերգները, որոնց անմիջական կազմակերպիչը մենք էինք, մեր միջոցների հաշվին, այնուամենայնիվ, կայացան: Սակայն իրավիճակն ավելի բարդացավ, որովհետեւ չեղարկվեցին համերգներ, որոնց կազմակերպիչը մենք չէինք, այլ հանդես էինք գալիս որպես գործակալ: Մեր ֆինանսական վիճակն առավել վատթարացավ:

Գտնվեցին մարդիկ, ովքեր շահարկելով այդ համերգների չեղարկումները, փորձեցին ստվեր նետել մեր հեղինակությանն ու բարի համբավին: Հավատացեք, դա շատ ցավոտ է: Եվ դա այն դեպքում, երբ մեր ընկերությունն առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվելով երեւանյան համերգներին, ձգտել է յուրաքանչյուր համերգը հայ հանդիսատեսի համար վերածել տոնի: Նույնիսկ ֆինանսական այդ ծանր պայմաններում 2015 եւ 2016 թվականերին մենք կազմակերպեցինք Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի արքաները» սառցե շոուն, ինչպես նաեւ ամանորյա մանկական սառցե շոուն՝ նպատակ ունենալով Հայաստանում վերածնել գեղասահքի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, զարգացնել այդ սպորտաձեւը Հայաստանում, իսկ Երեւանի Ի. Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաների համար կազմակերպել վարպետության դասեր օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ:

Ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ մեր գործունեության անբաժան մասն է եղել բարեգործությունը, որի մասին, սակայն երբեք չեմ բարձրաձայնել:

Սակայն, ինչպես ցանկացած բիզնես, շոու բիզնեսը նույնպես ունի իր կանոնները, որոնք թելադրում են իրենց պայմանները: Սակայն այդ կանոնները Հայաստանում, ավաղ, ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Փաստացի, 2015 թվականից մենք համերգներ ենք կազմակերպում ի վնաս մեր ընկերության եւ աշխատում ենք միայն մեր բարի համբավն ու հեղինակությունը պահպանելու համար: Քանի որ համերգային արտադրությունն անդադար զարգանում է, նոր նպատակների իրագործումը եւ նոր մարտահրավերները օրախնդիր են դառնում շուկայի բոլոր մասնակիցների համար, ներառյալ՝ կատարողների, նրանց մենեջերների եւ պրոմոուտերների: Այսօր Հայաստանում լրջագույն խնդիր է գտնել վստահելի եւ արհեստավարժ գործընկերներ, որոնք կունենան անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ, համապատասխան կադրեր եւ ռեսուրսներ:

Լինելով մշակութաստեղծ եւ գեղեցիկն ու բարձր արվեստը գնահատող ազգ, մեզ համար եւս ցավալի մի փաստ ենք արձանագրել: Այսօր մեր համերգասրահներում, ընդ որում լեփ-լեցուն դահլիճներում, կայանում են համերգներ, որոնց ընթացքում հնչում է, մեղմ ասած, կասկածելի որակի երաժշտություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի արվեստի հետ: Թող ինձ ներեն եւ՛այդ երաժիշտները, եւ՛ նրանց երկրպագուները, սակայն չնշել դա ես չէի կարող:

Ահա չեղարկվեց նաեւ ս/թ մարտի 5-ին նախատեսված՝ Իրինա Ալլեգրովայի համերգը, որտեղ մենք հանդես ենք գալիս որպես գործակալ, եւ ոչ թե կազմակերպիչ: Երգչուհու ադմինիստրացիան հայտարարեց, որ համերգը չեղարկվում է տեխնիկական պատճառներով, առանց մանրամասների:

«Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերությունն էլ տեղեկացրեց, որ Իրինա Ալլեգրովայի` մարտի 5-ին նախատեսված եւ երգչուհու Ադմինիստրացիայի կողմից չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: Ընկերությունը հայտարարեց, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ ս/թ մարտի 5-ը:

Այս ամենից հետո ինձ ոչինչ չի մնում անելու, քան հայտարարել, որ «Ֆորպոստարտ փրոդաքշըն» ընկերությունը դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանում: Սա ես գրում եմ սրտի մեծ ցավով, կարելի է ասել, արցունքների միջից: Որտեղ էլ ես ապրեմ, որտեղ էլ ծավալեմ իմ գործունեությունը, Հայաստանն ինձ համար առանձնահատուկ է բոլոր առումներով: Եվ դա բնական է: Սակայն բնական չէ, որ ես հե՛նց այստեղ եմ դադարեցնում իմ ղեկավարած ընկերության գործունեությունը: Դա ավելի քան խոսուն փաստ է առ այն, որ մեր երկիրը լուրջ վերափոխումների կարիք ունի:

Վերջում ուզում եմ կիսվել Ձեզ հետ ինձ համար շատ նվիրական գաղափարով:

Կյանքի նպատակը, իմ ընկալմամբ, գործունեության ցանկացած ոլորտում ամենաօգտակարի եւ ամենալավի ստեղծումն է, որը կմնա որպես օրինակ: Հաճախ, մենք մեր նպատակներին հասնելիս այն բավարարվածությունը չենք ունենում, ինչ ակնկալում էինք ձեռքբերման ընթացքում: Կարծում եմ, պատճառն այն է, որ մենք նպատակը դիտարկում ենք որպես վերջնական արդյունք: Վստահաբար կարող եմ ասել, հիասթափություններից խուսափելու համար պետք է նպատակը դիտարկել որպես նոր նպատակի իրականացման միջոց:

Իմ նպատակն է ստեղծել հայկական, ազգային արվեստի արտադրանք, որը կդառնա ապրանքանիշ եւ ճանաչելի կլինի ամբողջ աշխարհում: Սակայն դրա համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Մեր համերգների կազմակերպումից գոյացած միջոցներն ուղղում ենք այդ հավակնոտ գաղափարին: Ասում են. «Զբաղվիր նրանով, ինչ սիրում ես, ինչ կարողանում ես եւ ինչը ստացվում է, եւ փողերը կգան»: Ես այդպես էլ անում եմ. Զբաղվում եմ նրանով, ինչը սիրելի է ինձ: Գլխավորը բիզնեսն ազնվորեն, բարեխղճորեն, առանց վախի եւ առանց ուժերը խնայելու վարելն է:

Վերջը դա նորի սկիզբն է: Որպեսզի ինչ-որ նոր բան սկսվի, ինչ-որ հին բան պետք է ավարտվի:

Սիրով եւ լավագույն մաղթանքներով Զառա Մխեյան»:

Տպել
3653 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում