Ովքեր են «Բարսայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին փոխարինողների թեկնածուները

02/03/2017 schedule21:02

Լա լիգայի 25-րդ տուրից հետո հայտնի դարձավ, որ հարոջդ մրցաշրջանից «Բարսելոնան» նոր մարզիչ ունենալու: Երեկ՝ մարտի 1-ին, սեփական հարկի տակ «Սպորտինգին» 6:1 հաշվով ջախջախելուց հետո այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց հենց գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

«Օգտվելով առիթից ցանկանում եմ յուրահատուկ կերպով ավարտել ասյօրվա ասուլիսը: Հաջորդ մրցաշրջանից այլեւս «Բարսելոնայի» մարզիչը չեմ լինի: Սա իմ կողմից շատ բարդ եւ միեւնույն ժամանակ լավ մտածված որոշում է»,- իսպանական Marca-ի փոխանցմամբ ասել էր նա ասուլիսի ժամանակ:

Լուիս Էնրիկեի հեռանալու մասին իսպանական մամուլն արդեն մի քանի ամիս է, ինչ խոսում է: Դեռ 2016-17 մրցաշրջանի սկզբում խոսվում էր, որ նա պատրաստվում է հեռանալ կատալոնական ակումբից: Այդ ժամանակվանից ի վեր նրան փոխարինելու հիմնական թեկնածուն էր Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն: Հաճախ էր քննարկվում նաեւ «Սեւիլիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիի տարբերակը:

Լուիս Էնրիկեի՝ երեկվա հայտարարությունից հետո թեկնածուների թիվն ավելացավ: Իսպանական Marca-ն նշում է Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեի, «ՊՍԺ»-ի նախկին մարզիչ Լորան Բլանի, «Էվերթոնի» մարզիչ Ռոնալդ Կումանի, «Ռեալ սոսեդադի» մարզիչ Էուսեբիո Սակրիստանի, «Ռեդ Բուլ Սալզբուրգի» մարզիչ Օսկար Գարսիայի անունները:

Լուիս Էնրիկեն «Բարսայի» ղեկը ստանձնել է 2014 թ.: Մինչեւ այսօր նա թիմի հետ 2 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 2 անգամ հաղթել է գավաթի խաղարկությունում, 1 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, 1 անգամ հաղթել է Չեմպիոններիլիգայում, 1 անգամ նվաճել է Եվրոպայի սուպերգավաթը, 1 անգամ էլ հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում:

Այժմ լա լիգայում 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 1 միավորով հետ մնացող «Ռեալ Մադրիդը» 1 խաղ պակաս է անցկացրել: Գավթի խաղարկությունում հասել է եզրափակիչ: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այստեղ գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: 1/8 եզրափակչում Լուիս Էնրիկեի թիմը մրցակցի հարկի տակ 4:0 պարտվեց «ՊՍԺ»-ին, ինչը կտրուկ նվազեցրել է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները:

Տպել
1611 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում