80-ականների զենքեր՝ հանրահավաք, նստացույց, հացադուլ

03/03/2017 schedule14:10

Հաց բերողի ազատության համար Ազատության հրապարակում արդեն 5-րդ օրն է նստացույց են անում Շահեն Հարությունյանն ու իր համախոհները: 18-20 տարեկան երիտասարդներ են: Սոցցանցում Շահենը առաջարկում է միանալ նստացույցին, ամենօրյա հանրահավաքներին: Անկեղծ լինեմ, ինքս մասնակցել եմ 2 անգամ, 1 ժամից ավելի չեմ կարողացել մնալ՝ երեխայի հետ էի, ցուրտ էր, պարտականություններ՝ աշխատանքի վայրում, տանը: Վերադարձել եմ տաք տուն: Սոցկայքով ստանում եմ լուրեր Շահենի եւ մյուս երիտասարդների մասին, եւ հոգեբանորեն չափազանց բարդ է անգամ ֆեյսբուքով հավանության նշան դնել Շահենի գրառումներին: Հավանել՝ նշանակում է նրան մղել մի քայլի, որը կարող է տանել, ինչպես եղավ Գեւորգ Սաֆարյանի դեպքում, անհեթեթ հիմնավորմամբ կալանքի: Եթե հավանում եմ, խրախուսում նրա եւ մյուս երիտասարդների քայլը, ուրեմն պիտի նույն համարժեքությամբ նրանց հետ Ազատության հրապարակում լինեմ:

Բայց կա մյուս հարցը՝ ինչպե՞ս նստես տանը, ինչպե՞ս քո առօրյայից ոչինչ չփոխվի, եթե բանտերում քաղաքական հայացքների համար ձերբակալվածներ կան, եթե Հաց բերողը 25 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական լուրջ խնդիրներ ունի: Իսկ եթե սադրեն Շահեն Հարությունյանի՞ն, ինչի մասին երիտասարդն արդեն գրել էր ֆեյսբուքյան իր էջում, եթե նրան է՞լ ձերբակալեն: Ընդ որում, եթե Հաց բերողի, ավելի վաղ՝ Գեւորգ Սաֆարյանի, Հայկ Կյուրեղյանի ազատության հարցում պետք է արձանագրենք մեր անզորությունը, ապա անզոր ենք լինելու նաեւ Շահենի եւ նրա ընկերների հարցում: Իմ տագնապը այս պահին, գուցե, անհիմն է հնչում. երիտասարդները ոչինչ անօրինական չեն անում. Ազատության հրապարակում պահում են բոլորիս պատիվը, ցույց են տալիս, որ մեր հասարակության հայրիկը մինչեւ վերջ անիծված չէ:

Բայց գործող իշխանությունները, ինչպես հասցրել ենք համոզվել, ադեկվատ չեն. պատրաստ են ամեն գնով իրենց խաղի կանոնները մերժող մարդկանց մեկուսացնել: Նրանց այդ իրավունքը տալիս են իշխանության լաքեյ պատգամավորները, որոնք անգամ Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու դիմումը չստորագրեցին: Ի՞նչ անեն Շահենը եւ մյուս երիտասարդները, որոնք չեն ուզում անտարբեր մնալ Հաց բերողի կամ մյուս քաղբանտարկյալների հարցում: Սառչելով, կիթառի հնչյունների տակ ասում են, որ մենք չենք կոտրվի, մենք ոչնչից չենք վախենում: Սակայն մենք՝ ավելի հասուն, փորձառու մարդիկս, ոչինչ չունե՞նք առաջարկելու՝ իբրեւ ալտերնատիվ գործողություն: Մենք մեր անզորությամբ մղում ենք մեր երիտասարդներին իռացիոնալ քայլերի, որոնց համար պատասխանատվություն էլ չենք կրում, քանի որ ինքներս՝ իբրեւ քաղաքացիական սուբյեկտ, ոչինչ ենք Սերժ Սարգսյանի ու նրա համախոհների համար:

Եվ եթե այս երիտասարդների գլխից մեկ մազ պակասի, մենք՝ իբրեւ ՀՀ քաղաքացիներ, անզոր ենք նրանց իրավունքները պաշտպանել: Դարձյալ այդ անպտուղ հանրահավաքները Ազատության հրապարակում, նստացույցեր, գուցե ինչ-որ մեկը դարձյալ հացադուլ սկսի: Անգամ քաղաքական որեւէ ուժ՝ ընդդիմադիր կամ իրեն ընդդիմադիր համարող, գիտակցում է, որ բարոյական իրավունք էլ չունի լինել Ազատության հրապարակում, այս երիտասարդների կողքին, որովհետեւ այդ ուժերն էլ են անցել նույն ճանապարհով, ավելի ճկուն դարձել, հարմարվել առաջարկված խաղի կանոններին: Այնպես է ստացվում, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ամենաստոր գործարքի պատրաստ քաղաքական այս գործիչների, կուսակցությունների ներկայությամբ՝ էվոլյուցիոն զարգացում Հայաստանին չի սպասում: Իրադրությունը հեղափոխական ձեւով փոխելու ռեսուրս էլ չկա. կա՜մ շփման գծում, կա՜մ Երեւանում, կորցնում ենք լավագույններին:

Շահենի, նրա ընկերների պես մտածող երիտասարդներն էլ մեկ-երկու տասնյակ են: Մյուսներն էլ են հաշվարկել՝ համակարգի դեմ անզոր են, ու միացել են համակարգին: Հանրապետականներն ամեն տարի բյուջեի հաշվին հանրապետական հակումներ ունեցող երիտասարդներին տանում են «Բազե» կոչվող ճամբարը՝ ինֆանտիլ ժամանցի. երիտասարդները պարան են ձգում, երգում, նորաձեւություն ցուցադրում, խաղում, զվարճանում: Վերջում էլ դեսերտն է՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ամենը համակարգում է երիտասարդության 40-ամյա ստաժ ունեցող Կարեն Ավագյանը: Իշխանություններին հարմար է երիտասարդների էներգիան այսպես փոշիացնել: Իսկ կարելի էր, դիցուք, նրանց եռանդն օգտագործել ամառը ազատագրված տարածքներում տներ կառուցելու վրա:

Գործող իշխանությունների ամենից վտանգավոր ու ոչ գրագետ քայլը երիտասարդների հնարավորությունները սահմանափակելն է, նրանց ինքնագնահատականը նվազեցնելը։ Կան տաղանդավոր, կոսմոպոլիտ երիտասարդներ, որոնք այս կամ այն հիմնադրամի միջոցով գնում են արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու։ Եվ, որպես կանոն, չեն վերադառնում։ Կան կուսակցականացված տարաբախտ երիտասարդներ՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, Օրինացի, ՀՀԿ-ի երիտթեւերում: Ու կան իրենց հայրենակիցների պատվի, արժանապատվության համար իրենց առողջությունը, կյանքը զոհելու պատրաստ երիտասարդներ, որոնց հանդեպ այս համակարգն աններում է: Այս երիտասարդներին արագ ու անմիջապես մեկուսացնում են՝ ամեն գնով, անհեթեթ մեղադրանքով:

Հաց բերողի ազատության եւ, առհասարակ, խնդիրների լուծման ճանապարհն այլեւս Ազատության հրապարակում նստացույց անելը չէ: Դա սպառված, իրեն չարդարացրած ճանապարհ է: Եվ ոչ էլ անգամ հացադուլը: Դա գիտեն հհկ-ականներն ու բհկ-ականները, դաշնակցականներն ու օրինացերկրացիները, երբ իրենց հարցերը լուծում են ուժով: Նրանք պատրաստ են Ազգային ժողով մտնելու համար դանակահարել միմյանց: Սա է իշխանության ուժը՝ ամեն գնով վերարտադրվել: Հասարակության պայքարի զինանոցում «80-ականների զենք» է՝ նստացույց, հանրահավաք, հացադուլ:

Լիլիթ Ավագյան

Տպել
3868 դիտում

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան