Թալանել միայն լենինաբար

03/03/2017 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 4-ի համարում

«Կոմկուսը իր պարտքն է համարում մասնակցել իշխանափոխության միտված համաժողովրդական պայքարին, արժանի ավանդ ունենալ այդ պայքարում»,- այսպիսի արտահայտություն կա Հայկոմկուսի հայտարարությունում, որը հրապարակվեց երեկ՝ կոմկուսի ղեկավարության ասուլիսի ժամանակ: Մոտ մեկ տարվա լռությունից հետո այս ասուլիսն առաջին դեպքն էր, երբ ինչ-որ խնդրի վերաբերյալ իր տեսակետներն է արտահայտում նաեւ ՀԿԿ-ն: Այնուամենայնիվ, ինչպես է ՀԿԿ-ն պատկերացնում իշխանափոխությունը:

Այս առնչությամբ հայտարարությունում ասված է. «Սահմանադրական եղանակով եւ համաժողովրդական կամքի թելադրանքով պետք է կատարել իշխանափոխություն, երկրում հաստատել ժողովրդավարություն, անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ ընտրության իրավունքը վերապահելով ժողովրդին, որպես իշխանության միակ աղբյուր»: Ըստ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, «սահմանադրական ճանապարհ» ասելով՝ կոմկուսը նկատի ունի իշխանությունների ինքնակամ հրաժարականը: «Իշխանությունները, հասկանալով երկրում տիրող իրադրությունը, պետք է ինքնակամ հեռանան»,- ասում է Ռ. Թովմասյանը:

Վերջինիս խոսքերով, իրենց կուսակցությունը դեմ է ուժային մեթոդներով իշխանափոխությանը. իրենք երբեք չեն գնա առճակատման եւ բախումների ու դատապարտում են նման մեթոդները: Իսկ ավելի պարզ, ՀԿԿ ղեկավարի կարծիքով, իշխանություններին պետք է համոզել, որ նրանք հասկանան, թե իրենք ինչքան վատն են եւ հեռանան: Իսկ եթե իշխանությունները չհամոզվեն կամ չհասկանան, որ իրենք պետք է հեռանան, այս դեպքում կարելի է ենթադրել, որ կոմկուսը ոչնչով չի կարող օգնել: ՀԿԿ կենտկոմի հայտարարության հաջորդ ուշագրավ պահը ընդդիմադիր մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցելու պատրաստակամությունն է: «ՀԿԿ-ն պաշտպանում է ընդդիմադիր ուժերի բոլոր քայլերը, եթե դրանք միտված են համակարգի փոփոխությանը եւ ոչ թե մի անհատին մեկ ուրիշով փոխարինելուն:

Ընդդիմության այն հատվածը, որը կընդունի սոցիալիստական գաղափարախոսության հիմնական հենասյուները, մենք նրանց հետ կհամագործակցենք»,- ասաց ՀԿԿ առաջին քարտուղարը: Բնական հարց է առաջանում՝ իսկ արդյոք ՀԿԿ-ն պատրա՞ստ է համագործակցել նաեւ ներկա իշխանությունների հետ, սատարել նրանց, եթե վերջիններս ընդունեն սոցիալիստական գաղափարախոսությունը: Այս հարցին ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը դրական պատասխան տվեց:  Ըստ Թովմասյանի, եթե ոչ լեգիտիմները եւ ալան-թալանով զբաղվող իշխանությունները հայտարարեն, որ դատապարտում են վերջին 15 տարիներին Հայաստանում վարված քաղաքականությունը, ժողովրդից ներողություն խնդրեն եւ ազդարարեն, որ վերադառնում են սոցիալիստական կարգերին` կոմկուսը կսատարի նրանց: Այլ կերպ ասած, խնդիրը թալանը չէ, այլ այն, թե ինչ կարգախոսի տակ է դա իրականացվում: Պատմությունից էլ հայտնի է, որ կոմունիստները նախընտրում են սոցիալիստական թալանը:

Վ. Հ.

Տպել
1072 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա