Հաշվետվություն. ասք խեղճ Ֆելիքսի մասին

03/03/2017 schedule14:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 4-ի համարում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը երեկ լրագրողներին ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության 2003թ. գործունեության հաշվետվությունը: Ընդհանրապես, ՀՀ-ում տնտեսական մրցակցոթյունն, ինչ խոսք, պաշտպանության կարիք ունի: Բայց այդ պաշտպանությունն, արդյոք, կարո՞ղ է իրականացնել նման մի հանձնաժողով այն դեպքում, երբ իշխանությունները իրապես մրցակցային, ազատական տնտեսություն ունենալու քաղաքական կամք չեն դրսեւորում: Պատասխանն ակնհայտ է՝ ոչ: Ահավասիկ հանձնաժողովի հաշվետվությունը: Ըստ տնտեսական մրցակցության օրենսդրության, հանձնաժողովն իրավունք ունի տուգանելու այդ օրենսդրությունը խախտող ընկերություններին:

Եւ ահա, անցած տարվա ընթացքում, այդ տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է 11,7 մլն դրամ: Նշենք միայն, որ նախորդ տարի հանձնաժողովը 10 միլիոն դրամ տուգանել է միայն «ԱրմենՏելին»: Մեկ այլ ցուցանիշ եւս՝ անբարեխիղճ մրցակցության դրույթները խախտած ընկերությունները պետք է բյուջե փոխանցեն այդ խախտումների արդյունքում ստացած շահույթը: Եւ ինչ եք կարծում, որքան շահույթ են ստացել հայաստանյան ընկերությունները անբարեխիղճ մրցակցության արդյունքում՝ ընդամենը 1 մլն 680 հազար դրամ: Համենայնդեպս, այդքան է հայտնաբերել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Պրն Փիրումյանն էլ է համարում, որ սա շատ փոքր թիվ է, այնքան փոքր, որ հաշվետվության մեջ չի ներառել: Այս ցուցանիշները ուշագրավ են նրանով, որ խոսքը 2003 թվականի մասին է:

Դա այն տարին էր, երբ մրցակցության այնպիսի ակնհայտ խախտումներ եղան, որ տուգանիր՝ ինչքան ուզես: Դա այն տարին էր, երբ կտրուկ բարձրացան մի քանի ապրանքների գներ: Դրանցից, իհարկե, ամենատպավորիչը ցորենի եւ սեղմված գազի գների բարձրացումն էր: Պրն Փիրումյանը, վկայակոչելով իր ղեկավարած գերատեսչության կատարած ուսումնասիրությունների արդյունքները, պնդում է, թե, օրինակ, ՀՀ-ում ցորենի ներկրմամբ զբաղվում են 19 ընկերություններ, եւ դրանցից ոչ մեկը շուկայում չունի գերիշխող դիրք. այսինքն՝ չի ներկրում ընդհանուր ծավալի 1/3-ից ավելին: Իսկ թե ինչպես պատահեց, որ այդքան ներկրողների առկայության պայմաններում ցորենի գինը բարձրացավ մեկ օրվա ընթացքում, պրն Փիրումյանի բացատրությունները հետեւյալն էին՝ ցորենի գինը աճում էր Ռուսաստանում, որտեղից Հայաստան է ներկրվում ցորենի հիմնական մասը:

Բայց թե ինչու գինը բարձրացավ հենց մեկ օրում, այդպես էլ անհայտ մնաց: Փիրումյանը միայն ենթադրեց, որ նման իրավիճակ կարող էր ստեղծվել այն ժամանակվա գյուղնախարար Դավիթ Զադոյանի հայտարարությունից հետո, երբ վերջինս կանխատեսեց, թե Ռուսաստանում ցորենի գինը կարող է աճել: Իսկ հավանականությունը, թե ներկրող ընկերությունները կարող էին հակամրցակցային համաձայնության գալ, պրն Փիրումյանը կարծես թե բացառում է: Համենայնդեպս, երեկ նա մի շարք հիմնավորումներ էր ներկայացնում, որպեսզի հերքեր նման համաձայնության հնարավորությունը: Իսկ նման համաձայնությունը մրցակցության տեսակետից շատ ավելի վտանգավոր երեւույթ է, քան մենաշնորհը:

Լավ, ցորենի դեպքում համարենք հերքված, չնայած ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանն է մի քանի անգամ հրապարակավ կասկած հայտնել, թե Հայաստանում ցորենի գնի աճը այնքան էլ պայմանավորված չէ Ռուսաստանում գների բարձրացումով: Բա սեղմված գազը: Անցած տարի մարտի 31-ի կեսգիշերին ամբողջ Հայաստանի տարածքում բոլոր գազալցակայանները սեղմված գազի գինը բարձրացրին ուղիղ 30%-ով: Այս դեպքում է՞լ հակամրցակցային համաձայնություն չէր կայացվել: Փիրումյանն այստեղ էլ հիմնավորումներ բերեց, բայց ապարդյուն: Այսպես. հանձնաժողովի նախագահի ասելով՝ այդ տարի տեղի էր ունեցել այդ գազալցակայանների հարկերի փոփոխություն: Իրոք՝ տեղի էր ունեցել, բայց փոփոխությունն ուժի մեջ էր մտել 2003-ի հունվարի 1-ից, իսկ գինը բարձրացվել էր ապրիլի մեկին:

Փիրումյանը սա բացատրեց նրանով, որ հարկային պարտավորությունները ընկերությունները պետք է կատարեին եռամսյակի ավարտին: Իսկ ինչո՞ւ բոլորը բարձրացրին ուղիղ 30%-ով: Կարող էր չէ՞ նրանցից մեկը բարձրացնել 29%-ով, մյուսը՝ 33: Մանավանդ որ, հարկային փոփոխությունները ընկերությունների վրա ազդում էին՝ կախված վաճառված գազի ծավալներից, ինչը տարբեր ընկերությունների մոտ տարբեր է: Այս հարցն արդեն պատասխան չուներ:    Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, թե հանձնաժողովի նախագահը ավելի շատ ցանկանում է ոչ թե պաշտպանել տնտեսական մրցակցությունը, այլ բոլորին ապացուցել, թե մրցակցությունը պաշտպանվում է: Այս դեպքում հանձնաժողովի գործունեությունից շոշափելի արդյունքներ ակնկալելն անիմաստ է: Եւ դա երեւի հանձնաժողովի մեղքը չէ: Երբ ամբողջ տնտեսությունը կենտրոնացված է իշխանավորների ձեռքում, տնտեսական իրական մրցակցության մասին երազելն  անգամ ավելորդ է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1493 դիտում

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան