Երեւանը չի պատրաստվում բալիստիկ հրթիռներ արձակելուց առաջ որեւէ մեկից թույլտվություն հայցել

Երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»-ին ասաց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները եւ դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, ռուսաստանցի անկախ, կիսանկախ եւ ոչ անկախ վերլուծաբանները մեկը մյուսի հետեւից կասկածի տակ դրեցին այդ հայտարարությունը: 

Մինչ այդ նրանք ղարաբաղյան ճակատում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ էին կանխատեսում: Դրանից հետո կանխատեսումները փոխվեցին, պարզվեց, որ չկան նախադրյալներ այնպիսի մասշտաբային առճակատման համար, որը հայկական կողմին բալիստիկ հրթիռ արձակելու հիմքեր կտա: Ոմանք ուղղակի, ոմանք անուղղակի վրդովմունք էին արտահայտում, չթաքցնելով, որ ռուսական ականջին հաճելի չեն Երեւանից հնչող այդօրինակ համարձակ հայտարարությունները: 

Սույն հայտարարությունը համարձակ է համարվում, որովհետեւ ՌԴ-ն «Իսկանդեր»-ները Հայաստան է ուղարկել` համոզմունքով, որ հրթիռ արձակել-չարձակելու որոշումը միեւնույն է, ինքն է կայացնելու: Մոսկվան այդպես է արդարացել նաեւ ադրբեջանցի բարեկամների հետ զրույցներում: Եւ հանկարծ Հայաստանի ՊՆ երիտասարդ նախարարը, որն անգամ բանակում կարգին չի ծառայել, ամենայն հանգստությամբ եւ ինքնավստահությամբ հայտարարում է, թե Հայաստանը կորոշի՝ երբ եւ որ ուղղությամբ արձակել «Իսկանդերի» հրթիռները: Ռազմավարական դաշնակցի ցասումը մեծ է: 

Կրեմլի արձագանքը Սարգսյանի հայտարարությանը լավագույնս ներկայացրել էր քաղաքագետ Վադիմ Դուբնովը «168.am»-ի հարցազրույցում: Հարցին`պաշտոնական Երևանը կարո՞ղ է «Իսկանդեր»-ը կիրառել առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու, նա պատասխանել էր. «Այս դեպքում «համաձայնեցում» բառը բավականին նուրբ որակում է, քանի որ խոսք է լինելու թույլտվություն խնդրելու մասին»: 

Եթե միայն Վիգեն Սարգսյանի հայտարարությունով ամեն ինչ ավարտվեր, դեռ կարելի էր մեկնաբանել, թե նոր նախարար է, անփորձ է, չգիտի`ինչ կարելի է ասել, ինչ`ոչ: Բայց նախօրեին կրկին ռուսական հարթակից այս անգամ Բակո Սահակյանը շեշտեց, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը եւ տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն: 

Նրան էլ հաջորդեց Սերժ Սարգսյանը: «Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»,- երեկ ԱԳ նախարարությունում ասաց նա:

Սարգսյանը չարտաբերեց «Իսկանդեր» բառը, բայց խոսեց հենց դրա մասին: Մեր զինանոցում եղած բոլոր հնարավորություններից ամենանշանակալին բալիստիկ հրթիռային այդ համակարգերն են, որ վերջին շքերթի ժամանակ  պտույտ էին կատարում Հանրապետության հրապարակով հանդիսավարի ցնծալի, անհոդաբաշխ բացականչությունների ներքո: 

Ընդ որում, Սարգսյանը նաեւ հստակեցրեց, որ տրամադրված չէ համակարգերը կիրառելուց առաջ ինչ-որ մեկին զանգել` համաձայնեցնելու կամ թույլտվություն վերցնելու համար: Դրանք ժամանակ պահանջող գործողություններ են, մինչդեռ նա հայտարարեց. «Մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի կիրառելու....»:

Իսկ այն հանգամանքը, որ սա ասվեց տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների եւ հյուպատոսների առաջ, նշանակում է, որ Երեւանն իր վճռականության մասին տեղյակ է պահում ոչ միայն ՌԴ-ին եւ Ադրբեջանին, այլեւ աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում նրանց, որոնք պետք է որ շահագրգռված լինեն այս տարածաշրջանի կայունությամբ: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանի նման պահվածքը թերեւս աննախադեպ է: Ապրիլյան պատերազմից հետո նույնպես պաշտոնական Երեւանի եւ Մոսկվայի շփումներում նոր որակ նկատվեց, բայց թվում էր, թե ՌԴ մահացու հարվածները չեն ուշանա եւ ծիլ տվող այդ երեւույթն արագ արմատախիլ կարվի: Պետք է ասել, որ առայժմ դա տեղի չի ունեցել: Այս առումով ամենամեծ մարտահրավերն, իհարկե, ապրիլյան ընտրություններն են: 

Երեկ երեկոյան «Եվրանյուզով» Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի արդյունքներով 6 րոպեանոց ռեպորտաժ էր ցուցադրվում, որում նաեւ ներառված էր Սարգսյանի հետ հարցազրույցը: Հայաստանը ներկայում շատ հեռու է ԵՄ հետաքրքրությունների շրջանակից: Ավելի ճիշտ` հետաքրքիր է այնքանով, որքանով Ռուսաստանի ազդեցության գոտում է: Թեեւ այն պահին, երբ Արեւմուտքի ազդեցության գոտում հայտնվելու շանսեր առաջանան, այդ հետաքրքրությունը մեկ օրում կհազարապատկվի: 

Չենք կարող պնդել, սակայն Սարգսյանի պատասխաններում շատ մշուշոտ նման երանգ նկատվում էր: Առնվազն, ուշագրավ էր, որ նա բաց թողեց հարցը` արդյո՞ք Հայաստանը ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես այլընտրանք Ռուսաստանի տրամադրած անվտանգության համակարգին, թե՞ ոչ: Ուղիղ տրված այս հարցին, Սարգսյանը պատասխանեց. «Երեկ ես հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ և նրան հրավիրել Հայաստան, որպեսզի միասին կարողանանք ի մի բերել այն աշխատանքը, որ կատարել ենք այս 25 տարիների ընթացքում: Մենք որեւէ հակասություն չենք տեսնում այս համագործակցության եւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի հետ մեր համագործակցության միջեւ»: Ոչ ոք հակասության մասին չէր էլ հարցնում, խոսքը այլընտրանքի մասին էր, ինչը, փաստորեն, ժխտման չարժանացավ:

Տպել
22500 դիտում

Անակնկալ ստուգումներ Երևանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետևանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել նոր քննության. Ռոբերտ Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին