Մեր հոգսերի գարնանամուտը. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

04/03/2017 schedule14:37

Նախընտրական շրջանում բառերը չափազանց շատ են լինում։ Ընդ որում, մեզ հետ խոսում են որպես փոքր երեխայի հետ, որն արդեն սկսել է հասկանալ ինչ-որ բաներ, բայց մանրամասներից դեռ գլուխ չի հանի։ Բոլորը բաժանում են ընտրակաշառքը տարիների ու օրերի ու հաստատ գիտեն, որ ձայնը վաճառելու գինը օրական 11 դրամ է, ընդամենը 11 դրամ ու կրկնում են հաղորդումից հաղորդում։ Մի ուժ ժամանակին խոստանում էր 100 քայլ անցնելով փրկել հայրենիքը, հիմա ուժերն ավելի ինքնավստահ են, խոստանում են 30 քայլով երկիրը դուրս բերել փոսից, անգամ 15 քայլով, եթե 30-ն էլ է շատ թվում։ Ընտրողը գիտի, որ ընտրությունից հետո պարզվելու է, որ կախարդական փայտիկ չունեն ու հարցն այսքանով վերջանալու է, գնա։ Այս ամենի ֆոնին սահմանից ամեն օր մտահոգող լուրեր են հասնում ու մի մարդ՝Հաց բերողը, հանդարտ ու անծպտուն սպանում է իրեն հացադուլով։

Հաղթողը

Հացադուլը վաղուց մեզ համար դարձել է սովորական բան, դեռ այն օրերից, երբ քաղաքական գործիչները ինչ-որ պահանջ ներկայացնելով՝ հացադուլի էին նստում, որ տեւում էր հաշված օրեր, անգամ կար մեկը, որ ամեն օր որոշակի ժամի էր հացադուլ անում, կամ կուսակցական ընկերներով փոխարինում էին իրար, որ շատ չսովածանան։ Հետեւողական քայլերով պայքարի այս ձեւը արժեզրկվեց այնքան, որ դրան այլեւս որեւէ մեկը լուրջ չէր վերաբերվում։ Այնքան, որ դրա մասին անգամ մտածել չարժե, ինչպես ծնողը չի մտահոգվում երեխայի կապրիզով՝ կսովածանա կուտի։ Հիմա հայտնվել է մեկը, որ հրաժարվում է տեղի տալ։ Արթուր Սարգսյանը արդեն ապացուցել է, որ իր կամքի ուժն անսահման է։ Ինքը 2 անգամ արդեն «խարխլել է պետության հիմքերը», երկու անգամ պետական մեքենային դեմ է գնացել ու հաղթել, ինչպես փոքրիկ պտուտակը, որը հրաժարվում է աշխատել, ու հսկայական մեքենան շարքից դուրս է գալիս։

Ինքը հաղթեց պետական մեքենային, երբ հաց հասցրեց օրենքից դուրս հայտնվածներին։ Երկրորդ անգամ հաղթեց, երբ ստիպեց հարգել իրեն՝ հասարակ քաղաքացուն, եւ հաշվի նստել իր որոշման հետ։ Այս հաղթանակները Սերժ Սարգսյանն ու այն, ինչ կոչվում է ՀՀ արդարադատության համակարգ, նրան չեն ներելու։ Հիմա դրանք ծանր դրության մեջ են։ Եթե տեղի են տալիս եւ ազատում են, ստացվում է, որ խոստովանում են իրենց պարտությունը։ Չեն զիջում՝ շատ հնարավոր է, որ Հաց բերողը ի վերջո կմեռնի սովից։ Որովհետեւ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ հացադուլից մահացել են՝ Հայա Լիվշիցը՝ 49 օր, Ջադինդրանատ Դասը՝ 63 օր չուտելուց հետո, ուսանող Հոյլգեր Մայնսը, Ֆրենք Ստեգը՝ 62 օր, անգամ մասսայական հացադուլից միանգամից 10 մարդ է մահացել 1981թ. հյուսիսիռլանդական Մեյզ բանտում։

Հաց բերողի առողջական վիճակն ու համառությունը հակադարձ համեմատական են, եւ Սերժ Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը լուրջ մտածելու բան ունեն։ Բայց այս ամենի մեջ ամենազարմանալին հայկական ալիքների պահվածքն է, որ շարունակում են լռել հացադուլի ու դրա առիթով Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների մասին, բացառությամբ «Այբ-Ֆե»-ի, որը դրան անդրադարձավ նստացույցի առաջին օրը։ Տարօրինակ է, որ Ալեքսանդր Լապշինի դեպքով այդքան մտահոգ լրագրողները, որ ռեպորտաժներ են նվիրում Ադրբեջանում քաղբանտարկյալների վիճակին ու Մեհրիբան Ալիեւայի՝ փոխնախագահ նշանակելուն, հիմա այսքան լուռ են։ Ասես էլ, կարդարանան, ի՞նչ մի հարց է, երբ մարդիկ մի երկու քայլ անելով սպառնում են փրկել երկիրը։ Նախընտրական խոստումները թողնեն, ինչո՞վ զբաղվեն։ Միհրան Պողոսյանին թողնեն, անդրադառնան Հաց բերողի՞ն։

Նենգատիվ

Միհրան Պողոսյանին թողնել չի կարելի, որովհետեւ նա որոշել է գալ ԱԺ։ Քանի որ պանամական սկանդալը, որ «մութ ուժերն» էին հրահրել, չհաստատվեց, քանի որ հիմա արդեն լրիվ պարզ է, որ դա դավադրություն էր իր դեմ, որը պայքարում էր բացասական դրսեւորումների դեմ եւ հենա-հենա համակարգից լրիվ արմատախիլ էր անելու կոռուպցիան ու հովանավորչությունը, այն էլ այդպիսի դավադիր, կեղծ նյութեր հրապարակվեցին, որոնք այդպես էլ իրենց հաստատումը չստացան։ Տեսա՞ք, որ չստացան։ (Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք)։ Ու հիմա ինքը այդպես ազնիվ, այդպես պարզ ճակատով կանգնած ընտրողի առաջ, խնդրում է թույլ տալ իրեն մի քիչ էլ վիզ դնել իր՝ ընտրողի բարեկեցության համար։

Ամեն ինչ, ըստ երեւույթին, պիտի չափ ու սահման ունենա, անգամ մարդկային անամոթությունը, բայց նախընտրական ելույթների մի տեսակ կա, որ լսելուց հետո լվացվելու ցանկություն են առաջացնում։ «Ռ-էվոլյուցիայի» հերթական թողարկումը այս շարքից էր։ Միհրան Պողոսյանը հպարտ է, այո՛, որ աշխատել է որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարող եւ եղել է պահանջատիրոջ շահերի դրոշակակիր, հպարտ է, որ 20 տարեկանում կողք-կողքի տարել է թեորիան ու պրակտիկան ու ուսանող լինելով հիմնել է մի ընկերություն, որը տարիներ շարունակ բանանով ու նարինջով է ապահովել ժողովրդին, ինքը հպարտ է, որ իր հարազատների ու ընկերների մեծ մասը ինչ-որ ընկերություններ են հիմնել ու աշխատատեղեր են ապահովել։

Հետո, երբ «շատ մարդիկ եկան, եւ արդեն խանգարում էին մենեջմենթին, ինքը ստեղծեց մի այլ կազմակերպություն, որ մարդկանց ուղղորդի այնտեղ»։ Մի խոսքով ինքը էլի հպարտ է, որ 20 տարի իր ուժերն ու գիտելիքները օգտագործել է ի շահ պետության ու հիմա էլի է։ Ժողովուրդը կգնա ընտրության ու կորոշի՝ թույլ տա՞ Միհրանին շարունակել, թե՞ առայժմ ասել՝ շնորհակալություն։ Միհրանը վստահ է, որ թույլ կտա։ Որովհետեւ հիմա արդեն պարզ է, որ պանաման իր դեմ ներհայաստանյան մութ ուժերն էին սարքել, հավանաբար, որ կոռուպցիան հարկադիր կատարման համակարգից մինչեւ վերջ չհասցնի արմատախիլ անել։

Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ

«Հայկական ուրբաթի» տաղավարում մտավորականները քննարկման էին դրել հարցը՝ գնա՞լ ընտրության, թե՞ ոչ։ Վիոլետ Գեւորգյանն ու Վահրամ Մարտիրոսյանը կարծում էին, որ ո՛չ, Ռուբեն Բաբայանը համոզված էր, որ գնալն է ճիշտ, Հրանուշ Խառատյանի տեսակետը մի քիչ բարդ ընկալելի էր։ Վտանգավորն այս հաղորդման մեջ այն էր, որ բանախոսների մի մասի մոտ ընտրակաշառքը գրեթե օրինականացվում էր, համարվելով առաջարկի տեսակ այն պայմաններում, երբ առաջարկելու այլ բան չկա։ Հետաքրքիրն այն էր, որ ընտրություններին չմասնակցելու կոչ անելով՝ Վիոլետ Գեւորգյանն առաջարկում էր հույսը դրանից կտրել, փակել այդ մի դուռը եւ էներգիան ուղղել ավելի խելամիտ ելքեր փնտրելուն, Վահրամ Մարտիրոսյանը ուղղակի նշում էր ելքը՝ փողոց, համարելով, որ այս անգամ ընտրությունները կարելի է եւ բաց թողնել։

Ռուբեն Բաբայանը պնդում էր, որ եթե անգամ սցենարը գծվել է, կարելի է խաղալ այդ սցենարով ու ընթացքում սցենարը փոխել քո օգտին, Խառատյանը վստահ էր, որ երբ քաղաքականապես հասուն, կիրթ մարդը հրաժարվում է գնալ ընտրության, դրանով այդ ընտրությունները ավելի են խուլիգանանում, դառնում ռազբոռկա։ Տխուր եզրահանգումը՝ «գնամ էլ, օգտագործվում եմ, չգնամ էլ, օգտագործվում եմ, չեմ ուզում, որ իմ վրա վարժվեն կեղծել, չեմ ուզում փորձաճագար լինել։ Սա իմ անձնական բոյկոտն է»։ Հաղորդման մասնակիցներից ցանկացածի հետ կարելի է համաձայնել, ցանկացածի ասած մտքի դեմ կարելի է հակափաստարկներ գտնել, կարեւորը քննարկումներ սկսելն է, որովհետեւ այնքան անմիտ բաներ ենք քննարկում, իսկ կարեւորի մասին հապաղում ենք խոսել ու չխոսելը հանգեցնում է հետագա պայթյունների։

«Կին-Յան» Ь

Չորեքշաբթի օրվա այն ժամին, երբ «Կլոր սեղան» հաղորդման տաղավարում ամեն շաբաթ նման քննարկումներ պիտի ծավալվեին, իրար պիտի բախվեին քաղաքական ու հասարակական գաղափարներ ու կրքեր, «Երկիր Մեդիան» նախընտրական այս շրջանում որոշել է նոր հաղորդաշար սկսել՝ «Կին-Յան», որը հաղորդավար Գոհար Հայրապետյանի բերանում ռուսական այբուբենից հավելյալ «ь» է ստանում։ Սա «Ապոկալիպտիկայի» ոճի կլիշեներով համեմված քննարկում է, վարողի առատ ժեստիկուլյացիայով ու տրիվիալ մտքերով լեցուն (հայ կինը չպետք է խաչասերվի օտարազգիի հետ)։ Որպես անդրանիկ հաղորդման թեմա ընտրվել էր հայու գենի պատմությունը՝ Մարաշլյան ստուդիայի լուսանկարի հետ կապված։

Սկսենք նրանից, որ այս թեմայով ամիսներ առաջ արդեն ամեն ինչ ասվել էր, լարված սահմանների ու նախընտրական թոհուբոհի այս պայմաններում այն բոլորովին տեղին չէր, եւ անգամ հյուրերն էին այն կարծիքին, որ գլոբալիզացիայի մեր օրերում խառնամուսնության մասին խոսելը նոնսենսային է։ Բայց եկել էին հաղորդմանը։ Քանի որ լուրջ թեմաներից խոսելու արանքում հասարակությանը լիցքաթափում է պետք՝ նման հաղորդումների, հնդկական սերիալների, ծանծաղ երաժշտության ու նախընտրական քարոզների տեսքով, որոնք լսելիս սկսում ես հավատալ, որ եւս մի քանի քայլ՝ եւ հասնելու ենք դրախտին կամ նվազագույնը՝ Շվեյցարիա։

Ռուզան Ազիզյան

Տպել
3010 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին