Դատախազությունն 80 հաղորդում է ուսումնասիրել առաջիկա ընտրությունների հետ կապված

04/03/2017 schedule14:53

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը 2017 թվականի մարտի 4-ի դրությամբ ուսումնասիրել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման փուլում տեղի ունեցած 79 ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդում եւ ՀՀ ոստիկանությունում ստացված մեկ անանուն ահազանգ: Տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ուսումնասիրված 80 հաղորդումներից միայն 19-ն են պարունակել առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության վերաբերյալ տեղեկատվություն:

«Նշված 19 հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով, որոնցից 10-ով՝ ստուգմամբ դրանցում նշված փաստերը հերքվել կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են: 19 հաղորդումներից 14-ը վերաբերել են առերեւույթ ընտրակաշառքի, 5-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ արդեն մարտի 5-ից՝ ժամը 09.00-18.00 ՀՀ գլխավոր դատախազությունում գործելու է թեժ գիծ՝ (010) 511-603 հեռախոսահամարով, որի նպատակն է առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալը, դրանց բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների գործողությունների արդյունավետությունը բարձրացնելը։

Քվեարկության օրը թեժ գիծը կգործի շուրջօրյա։

«ՀՀ դատախազությունը հորդորում է շահագրգիռ անձանց առերեւույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունները հայտնել թեժ գծի միջոցով: Տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է»,-նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
1771 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ