Պարտադիր է. վեհափառը սոցիալական քարտ կստանա

04/03/2017 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 5-ի համարում

«Սոցիալական քարտերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասն ասում է. «Սոցիալական քարտերը կիրառվում են 1) քաղաքացուն աշխատավարձ, սոցիալական ապահովության եւ ապահովագրության կենսաթոշակ, նպաստ, հատուցում, 2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, 3) պետական եւ ոչ պետական ծրագրեր իրականացնելու ընթացքում բանկային հաշիվ բացելու ժամանակ»: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն, վերոնշյալ գործառույթների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները: Ինչպես հայտնի է՝ վերոնշյալ օրենքն ուժի մեջ է մտել 2003 թվականի հունվարի մեկից, իսկ համաձայն 16-րդ հոդվածի՝ օրենքի 10-րդ հոդվածն ուժի մեջ պետք է մտնի օրենքն ուժի մեջ մտնելուց 18 ամիս անց, այսինքն՝ 2004 թվականի հուլիսի մեկից:

Այսինքն, բոլոր այն քաղաքացիները, ովքեր ուզում են սովորականի նման ստանալ իրենց հուլիս ամսվա աշխատավարձերը եւ սոցիալական քարտեր ստանալու համար դեռ հայտեր չեն ներկայացրել՝ պետք է  անպայման դա անեն առաջիկա 3-4 ամսվա ընթացքում: Նշենք, որ սոցիալական քարտեր ստանալու համար հերթագրված է ՀՀ ողջ կառավարությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ, Ազգային Ժողովը, ՀՀ նախագահի աշխատակազմի այն մասը, ովքեր դուրս են մնացել հոկտեմբերին նախագահի հետ միասին սոցիալական քարտ ստանալու պատվավոր ցուցակից:  Սոցապ նախարարությունից տեղեկացնում են, որ սոցիալական քարտեր ստանալու համար հերթագրված, այսինքն՝ հայտ ներկայացրած ՀՀ քաղաքացիների թիվը հասնում է մոտ մեկ միլիոնի, իսկ մինչ այսօր  տպագրվել է ընդամենը 330 հազար սոցիալական քարտ, որոնց մի մասը, սակայն, հին նմուշի քարտեր են: 

Սակայն վերոնշյալ օրենքում սեպտեմբերին փոփոխություններ մտցնելուց հետո, մասնավորապես՝ «անհատական ծածկագրերը» «սոցիալական քարտերով» փոխարինելուց հետո, մինչ այդ տպագրված քարտերն այլեւս անվավեր են եւ պետք է վերատպվեն:  Ըստ սոցապ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հասմիկ Խաչատրյանի, բնակչության մոտ սոցիալական քարտերի հետ կապված թյուրիմացությունը եւ դրա դրսեւորումները, հիմնականում, տարբեր կարգի հավաքների, բողոքի ակցիաների եւ վրդովմունքի զանգերի ձեւով մնացել են անցյալում, եւ հիմա մարդիկ հիմնականում զանգահարում են ավելի մանրամասն իմանալու համար, թե իրենք ինչ պետք է անեն սոցիալական քարտ ստանալու համար:

Սոցապ նախարարությունում նախատեսում են, որ Մոսկվայից վերադառնալուց հետո, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, Հայաստանի հոգեւոր դասը նույնպես կստանա սոցիալական քարտեր, եւ այդպիսով՝ վերջ կդրվի սատանայության, մարդու մարմնի մեջ տեղադրվող չիպերի եւ այս կարգի այլ խոսակցություններին: Հիշեցնենք, որ սոցիալական քարտ ստանալու համար քաղաքացիները պետք է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա (մինչեւ 16 տարեկան երեխաների դեպքում՝ ծննդյան վկայականների) լրացնեն հայտեր, որոնք կտրամադրվեն ՀՀ  տարածքային կառավարման մարմինների սոցիալական ծառայությունների, ՀՀ զբաղվածության տարածքային կենտրոնների կողմից: Քարտը քաղաքացուն տրվում է հայտը լրացնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում:

Այսպիսով, մինչեւ հուլիսի մեկը այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, սակայն մարդիկ կան, որոնք  իրենց աշխատանքի վայրերում՝ հուլիսի մեկից աշխատավարձ ստանալու համար սոցիալական քարտերի առկայության պարտադիր լինելու մասին ցուցանակներ տեսնելիս խուճապահար են լինում եւ այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Ըստ սոցապ նախարարության լրատվական բաժնի վարիչ Հասմիկ Խաչատրյանի, սակայն, նախարարությունն ամեն ինչ անում է՝ մարդկանց ինչպես հարկն է ինֆորմացնելու համար:  Համենայնդեպս, նախարարության գնահատականներով, քարտեր ստանալու համար քաղաքացիների հայտերի թիվը վերջին ժամանակներում կտրուկ աճել է, իսկ մոտ երկուսուկես միլիոն սոցիալական քարտեր տպագրելու համար մինչեւ հուլիս ընկած ժամանակահատվածը լիովին բավարար է:

Թե ինչ կլինի, եթե մարդը սոցիալական քարտ չունենալու պատճառով չկարողանա աշխատավարձ ստանալ, կամ՝ եթե գործատուներն, այնուամենայնիվ, վճարեն աշխատավարձը՝ անկախ այն բանից, որ տվյալ մարդը սոցիալական քարտ չունի, այս հարցերը դեռ որեւէ օրենքով կարգավորված չեն: Այնուամենայնիվ, ՀՀ բնակչության մի որոշակի հատված զգուշավորությամբ է նայում սոցիալական քարտ ստանալու հեռանկարին՝ այդ հայտերը համարելով սատանայի գերիշխանության մասին կտակարանային մի շարք կանխատեսումների իրականացում:

Աննա Հակոբյան

Տպել
1549 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են