Խոչընդոտներ. «Զվարթնոցում» հանցախումբ է գործում

04/03/2017 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մարտի 5-ի համարում

«Սուտ է, տղամարդկանց հանրապետությունից դուրս գալու հարցում որեւէ արգելք չկա»,- երեկ մեզ այսպես պատասխանեց «Զվարթնոց» օդանավակայանի՝ ուղեւորների հաշվառում անցկացնող աշխատակիցը, երբ մենք նրանից հետաքրքրվեցինք, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ արդեն մի քանի օր է՝ պահեստազորային տարիքի (մինչեւ 45 տարեկան) տղամարդկանց թույլ չեն տալիս մեկնել Հայաստանից: Նման արգելքի գոյությունը կտրականապես հերքելուց բացի, օդանավակայանի աշխատակիցը նաեւ նկատեց, որ վերջին մի քանի օրերին շատերն են այս նույն հարցով իրենց դիմում, եւ ակնհայտ է, որ ինչ-որ մեկը փորձում է պոտենցիալ ուղեւորների շրջանում խուճապ առաջացնել:

Մեր զրուցակցի խոսքերով, եթե իրականում նման արգելանք լիներ, ապա «Զվարթնոցից» իրականացվող չվերթերի մեծ մասը ընդհանրապես չվացուցակից պետք է հանվեր, քանի որ դրանց կարիքն այլեւս չէր լինի. այդ չվերթերից օգտվում են հիմնականում հենց վերը նշված տարիքային կատեգորիայի մեջ մտնող տղամարդիկ, որոնք մեկնում են արտագնա աշխատանքի: Սակայն, ինչպես նկատեցիք, օդանավակայանի աշխատակիցը խնդրի մասին առաջին անգամ չէր լսում: Մյուս կողմից, վերջին օրերին քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որոնց հեղինակները պնդում են, թե իրենց հարազատին մեծ դժվարությամբ է «հաջողվել» «Զվարթնոցում» նստել օդանավ եւ լքել հանրապետությունը: Հարց է ծագում՝ այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, եւ այդ ովքե՞ր են տարիքի հետ կապված պահանջներ ներկայացնում ուղեւորներին:

Երեւույթի էությունը եւ օդանավակայանում ստեղծված իրավիճակը մեզ առավել հասկանալի դարձավ «Զվարթնոցի» անվտանգության ծառայության պետ Արտակ Մնացականյանի հետ զրույցի արդյունքները եւ մեզ ահազանգողների պատմածները համադրելուց հետո: Տվյալ դեպքում գործ ունենք ուղեւորներից դրամի շորթման երեւույթի հետ, որի հեղինակներին փնտրում է նաեւ «Զվարթնոցի» անվտանգության ծառայությունը: Ա. Մնացականյանի խոսքերով, վերջին օրերին իրեն եւս դիմել են բազմաթիվ մարդիկ. նրանք ցանկացել են ճշտել՝ իրո՞ք պահեստազորային տարիքի տղամարդկանց թույլ չեն տալիս հանրապետությունից մեկնել, եւ ինքը ստիպված է եղել բոլորին պարզաբանել, որ նման բան գոյություն չունի: Սակայն, նա նաեւ տեղյակ էր բուն երեւույթի մասին, որի հեղինակներին փնտրում են:

Իսկ որպեսզի առավել հասկանալի դառնա, թե ինչի մասին է խոսքը, փորձենք նկարագրել ողջ գործընթացը: Այն պահից, երբ ուղեւորը մուտք է գործում օդանավակայանի տարածք, հայտնվում է այդ, այսպես կոչված, «շուստրի տղերքի» ուշադրության կենտրոնում: Նրանք գործի են անցնում միայն այն պահից, երբ հայտարարվում է ուղեւորներին օդանավ ընդունումն սկսելու մասին: Այսինքն, պոտենցիալ զոհը արդեն գրանցվել եւ հանձնել է իր ուղեբեռը ու ետդարձի ճանապարհ չունի, հակառակ դեպքում նրա ուղեբեռը կարող է թռչել առանց նրա: Մինչ ուղեւորը մուտք կգործի օդանավ ընդունող ծառայությունների փակ տարածք, «տղերքը» մոտենում են նրան՝ ներկայանալով որպես օդանավակայանի անվտանգության, իսկ երբեմն նաեւ՝ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ ուղեւորին հրավիրում են «մի կողմ»:

Այնուհետեւ պահանջում են ներկայացնել փաստաթղթեր: Մոլորված ուղեւորը նրանց է հանձնում իր փաստաթղթերը, որից հետո սկսվում է «աֆյորայի» ամենակարեւոր մասը: «Տղերքը» լուրջ հայացքով զննում են փաստաթղթերը, այնուհետեւ տեղեկացնում, որ նա չի կարող թռչել, քանի որ մի քանի օր առաջ հրաման է եղել, որ 30-40 տարեկան տղամարդկանց թույլ չտան հանրապետությունից դուրս գալ: Խեղճացած ուղեւորները, որպես կանոն, աղմուկ չեն բարձրացնում եւ սկսում են համոզել «տղերքին»: Վերջիններս էլ միամիտ չեն եւ խնդրին առավել սրություն հաղորդելու համար առաջարկում են իրենց հետ գնալ «բաժին»՝ տեղում ամեն ինչ պարզելու: Ուղեւորն ավելի է խառնվում իրար եւ սկսում է «լուծումներ» փնտրել:

Իսկ «լուծում» միշտ էլ գտնվում է. այն արժե 10-20 դոլար, որը խաբված ուղեւորը դնում է «տղերքից» մեկի գրպանը, դրանից հետո նրանք վերադարձնում են փաստաթղթերը, երբեմն նաեւ՝ զոհին ուղեկցում են մինչեւ ուղեւորներին ինքնաթիռ ընդունող տարածքի սահմանագիծը՝ իբր «տիրություն անելու» համար: Այս ամենից հետո ուղեւորը շտապում է րոպե առաջ նստել օդանավ, եւ երբ անձնագրային եւ սահմանապահ ռեժիմներով անարգել անցնում է, նա վստահ է, որ իր 10 կամ 20 դոլարով, երբեմն նաեւ 500-1000՝ ռուսականով կարողացել է անել անհնարինը՝ շրջանցել «հրամանը» եւ մեկնել հանրապետությունից: Մեր տեղեկություների համաձայն, վերը նկարագրված «աֆյորայի» գործող անձանց մեջ կան նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնք օդանավակայանի ազատ գոտում ծառայություն են իրականացնում, ձեռքի հետ էլ՝ մարդկանց օգնում «շրջանցել հրամանը»:

Վահագն Հովակիմյան

Տպել
2106 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա