Հարցում. ֆրանսիացիների 70%-ը ցանկանում է, որ Ֆրանսուա Ֆիոնը հեռանա ընտրապայքարից

05/03/2017 schedule11:30

Ֆրանսիացիների ավելի քան 70%-ը ցանկանում է, որ խոշորագույն ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցության նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆանսուա Ֆիոնը լքի ընտրապայքարը: Ընտրողների նման տրամադրություների պատկեր է արձանագրում Journal du Dimanche թերթում տպագրված սոցիոլոգիական հարցման արդյունքները:

«Հարցումը ցույց է տալիս, որ ֆրանսիացի ընտրողների 71%-ը ցանկանում է, որպեսզի Ֆիոնը հրաժարվի ընտրապայքարից», - ասված է հաղորդագրության մեջ: Փետրվարի կեսերին անցկացված համանման հարցմանն ընտրապայքարից Ֆիոնի հեռացմանը կողմ էին արտահայտվել ընտրողների 65%-ը: Ֆրանսիական RMC ռադիոկայանի պատվիրած այլ հարցման արդյունքներով ընտրողների միայն 25% է ցանկանում, որպեսզի Ֆիոնը շարունակի մասնակցել ընտրապայքարին:

Ֆրանսուա Ֆիոնի ռեյտինգը շարունակում է անկում ապրել վերջինիս մասնակցությամբ պետական միջոցների մսխման վերաբերյալ շարունակվող քննարության ֆոնին: Ավելի վաղ ոստիկանությունը ստուգումներ էր իրականացրել Ֆիոնի եւ նրա կնոջ բնակարաններում: Ինքը՝ Ֆրանսուա Ֆիոնը, չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքները կամ կասկածները:

Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կնոջ՝ Պենելոպե Ֆիոնի դեմ: Նա կասկածվում է ապօրինի եղանակներով 500 հազար եվրո ձեռք բերելու մեջ: Նշվում է, որ նա, աշխատելով որպես պատգամավորի խորհրդական, աշխատավարձ է ստացել պետական բյուջեից` առանց աշխատանքային պարտականությունները կատարելու:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին:

Տպել
2042 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին