Գալիս են խաղաղություն հաստատելու․ տեղի է ունեցել ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քարոզարշավի մեկնարկը

05/03/2017 schedule15:04

«Մենք գալիս ենք խաղաղություն հաստատելու, խաղաղությունն առաջ տանելու ծրագրով։ Սա սովորական նախընտրական ծրագիր չէ, սա մեր ժողովրդին ճշմարտությունն ասելու ծրագիր է»,- այսօր «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավի մեկնարկին՝ ներկայացնելով իրենց ծրագիրը, հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ՀԺԿ ընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լեւոն Զուրաբյանը։

Ըստ Զուրաբյանի՝ տարիներ շարունակ պետական պրոպագանդան զբաղվել է ճշմարտությունը թաքցնելով եւ հեքիաթներ մատուցելով։

«Մեզ մատուցել են հեքիաթներ, որ իբր Ղարաբաղի հարցը լուծված է, որ իբր մեր անվտանգությունն ապահովված է, բայց անցել է 18 տարի այդ բոլոր հեքիաթները փուչիկի նման տրաքում են։ Մենք միշտ սրա մասին խոսել ենք, բայց այս ընտրարշավը, շատ լավ հնարավորություն է՝ վերջապես ճշմարտությունը հասցնելու ժողովրդին, եւ մենք այս ամբողջ քարոզարշավը նայելու ենք հենց այդ տեսանկյունից՝ ո՛չ թե միավորներ ձեռք բերելու, ո՛չ թե տպավորություն թողնելու, այլ վերջապես ճշմարտությունը ժողովրդին հասցնելու հնարավորությունն ենք օգտագործելու, - ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է վերածել լրիվ նոր տիպի պետության,-Թե ի՞նչ տիպի պետություն է դա լինելու, դրա մասին կխոսենք, բայց անվտանգության եւ խաղաղության հարցում մեր ասելիքը հետեւյալն է՝ մենք պետք է դուրս գանք այն վիճակից, որում այսօր գտնվում ենք, մի երկիր, որը խեղդվում է շրջափակումներից, այս հակամարտություններից, որը զրկված է զարգանալու բոլոր հնարավորություններից։ Մենք պետք է կարգավորենք եւ տեսնում ենք, թե ինչպես է դա պետք անել՝ կարգավորենք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, լուծենք Լեռնային Ղարաբաղի խնդիրը, այնպես, որ ապահովվի եւ՛  Լեռնային Ղարաբաղի, եւ՛  Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաեւ, որը շատ կարեւոր է, ապահովվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ (ՀԺԿ) Ստեփան Դեմիրճյանը նույնպես իր խոսքում կարեւորեց երկրի անվտանգության հարցը։

Ըստ Դեմիրճյանի՝ իրենց հիմնական նպատակներից է երկրի անվտանգության ապահովումը, տնտեսական, սոցիակական բարգավաճման համար նպաստավոր պայմանների ապահովումը։

«Երկրի ծանր վիճակը չի կարելի պայմանավորել Արցախի խնդրով, այլ որ մարդկանց մի խումբ յուրացրել է իշխանությունը ու կեղեքում է ժողովրդին»,-ասաց Դեմիրճյանը։

Արամ Մանուկյանի կարծիքով էլ իրենց դաշինքն ամենաինտելեկտուալն է։

«Մեր ցուցակում ամենաշատ մշակույթի, արվեստի գործիչերն են, գիտնականներ, հայտնի հասարակական քաղաքական գործիչներ եւ նույն տրամաբանությամբ մեր ծրագրում ամենածավալունը գիտություն, կրթություն, մշակույթ բաժիններն են։ Մենք շատ խիստ, շատ հանգամանորեն ենք կազմել այս ծրագիրը, այն հավակնոտ է, այն համարձակ է եւ կարող է լինել ավելի համարձակ, եթե մենք կարողանանք Հայաստանում հաստատել խաղաղություն»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ երկրի հիմքը կրթությունն է, հանրակրթությունը և ցավոք մենք այս ոլորտում ունենք մեծ խնդիրներ։

Տպել
2077 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում