Դաշնակցությունն է ձեր կուսակցությունը․ Աղվան Վարդանյան

05/03/2017 schedule16:17

«Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ իրավունքի Հայաստանն է, մենք դրան հասնելու ենք», - այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարեց Դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

Ըստ Վարդանյանի՝ մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, իրենք այդ փոփոխություններն անում են եւ արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ են դրել։

«Այս ընտրություններին բացի դաշնակցությունից չորս դաշինք եւ չորս կուսակցություն է մասնակցում, ուշադիր նայե՛ք եւ ասե՛ք, արդյո՞ք այդ չորս կուսակցությունները դաշինքներ չեն՝ իրենց կազմով, խայտաբղետությամբ, ներքին հակասություններով։ Արդյո՞ք միակ իրական կուսակցությունը Դաշնակցությունը չէ։ Երկրորդ՝ ուշադիր նայե՛ք՝ մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ, երրորդ՝ ո՞ր ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում եւ աշխարհի 30-ից ավելի երկրներում եւ ամենուր հայության շահերի պաշտպանության հարցում ազդեցություն ունի։ Չորրորդ՝ ո՞ր ուժն է, որ հետեւողական է, չի շեղվել իր սկզբունքերից, ամբոխավար չէ, միաժամանակ մարմնավորում է եւ՛ հայ զինվորին, եւ՛ հայ աշխատավորին, եւ՛ հայ մտավորականին»-ասաց Վարդանյանը՝ խնդրելով մտքում պատասխանել այս հարցերին եւ ըստ Վարդանյանի՝ ընտրությունն ակնհայտ կդառնա՝ «Դաշնակցությունն է ձեր կուսակցությունը, Դաշնակցության գաղափարները հաղթելու են, հաղթելու է Հայաստանը»։

ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի առաջին օրը ներկայացրեց այն ծրագիրը, որով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։

Ըստ ծրագրի՝ ՀՅԴ-ն առաջարկում է տնտեսական աճի արդյունքներն արդարացի բաշխել հասարակության բոլոր անդամների միջեւ, քաղաքացիներին հնարավորություն տալ իրացնել աշխատանքի իրենց իրավունքը։

Ծրագիրն անդրադառնում է նաեւ առողջապահական ոլորտին, միգրացիային, հայրենադարձությանը, կոռուպցիային եւ այլն։

Հատուկ կարեւորվում է Հայաստանի ու Արցախի ռազմա-քաղաքական համագործակցության ամրապնդումը, բանակցություններին որպես լիիրավ կողմ Արցախի մասնակցության համար ջանքեր գործադրելը։

Նշվում է նաեւ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, որոնք բխում են ազգային շահերից, արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելով նրանով, որ հայկական պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ ամբողջ հայության սեփականությունն է։

Տպել
2104 դիտում

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակության գործով հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորված են

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել