Երիտասարդ դեմքերով է մեկնարկել իր քարոզարշավը ՀՎԿ-ն

«Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) նախընտրական քարոզարշավի մեկնարկն այսօր տվեցին երիտասարդ թեկնածուները՝ ներկայանալով մամուլի ասուլիսով:

ՀՎԿ ռեյտինգային թեկնածու Արթուր Միսակյանն ասաց, որ իրենք որոշել են քարոզարշավի մեկնարկն ազդարարել նոր ու երիտասարդ դեմքերով` փորձելով թարմություն բերել իրենց հետ:

«ՀՎԿ-ն վիթխարի աշխատանք ունի իր թիկունքում, հինգ խորհրդարանական ընտրություններին մենք կենսունակ ծրագրեր ենք առաջարկել ու հնարավոր ամեն ինչ արել, որ մեր խոստումներն իրականացնենք: ՀՎԿ-ն հանդես է գալիս նոր մոտեցումներով  ու գաղափարներով, վստահ եմ, որ հերթական անգամ մեր հանրությունը՝ հավատալով մեր քաղաքական ուժի առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, իր վստահության քվեն տալու է մեզ»,-ասաց Միսակյանը։

Պատգամավորի թեկնածուն հավելեց, որ առաջիկայում ոլորտ առ ոլորտ իրենց մասնագետների միջոցով ներկայացնելու են ՀՎԿ ծրագրի հիմնական դրույթները։

«Դրանք 30 կետեր են, կոնցեպտուալ կետեր են, որոնց իրականացումը նոր ու լուսավոր ապագայի կբերի»,-ասաց Միսակյանը։

ՀՎԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ միայն 2013 թվականի ընթացքում 1,8 միլիարդ դոլար Հայաստանից ապօրինի ֆինանսական հոսքեր են եղել:  

«Սա արդեն լուրջ հիմք է մեր նախանշած ծրագրերի մեծ մասն իրականացնելու համար: Ապօրինի մաքսազերծումների խնդիր էլ կա, ՀՀ մտնող 1,5 միլիարդ դոլարի հասնող ապրանքներ մաքսազերծման ճանապարհով չեն անցնում, դրանց միայն հարկային ու մաքսային մուտքերը կազմում են 500 միլիոն դոլար: Մեր պետական բյուջեից միայն 120 միլիարդ դոլար 2016 թվականի համար հատկացվել են սուբսիդիաներին, ծագումը այդ աղբյուրների հայտնի է, բայց թե ում են տալիս, ինչի համար, դրանք հարցեր են:  Այդ միջոցները պետք է ուղղվեն սոցիալական ծրագրերին»,-ասաց Խաչատրյանը։

Թիվ երկու ընտրատարածքում առաջադրված փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ խոսելով իրավական ոլորտի խնդիրներից՝ նշեց, որ Հայաստանում օրենսդրությունն իրավապաշտպան չէ։

«Դրա ապացույցն է՝ բանկերի հայցադիմումներն ընդդեմ քաղաքացիների մեծ թիվ են կազմում, բռնագանձում են մեր քաղաքացիներին: Մեր  առաջիկա գործը լինելու է համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով  սահմանափակել բանկերի հնարավորությունները, որ չկարողանան քաղաքացիների բնակարանները բռնագանձել»,-ասաց Սարգսյանը:

Տպել
2296 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը