Ոստիկանությունը պարզաբանում է ընտրողների թվաքանակի աճը

05/03/2017 schedule20:50

Ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ։

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 3-ին հրապարակվել է ՀՀ Ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թվի մասին պաշտոնական տեղեկատվություն՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ, այն է 2 միլիոն 564 հազար 734:

«Ընտրողների թվի աճի վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար տվյալ դեպքում այն անհրաժեշտ է համեմատել 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի հետ. այն կազմել է 2.554.332:

Վերջին երկու համապետական ընտրությունների՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ օրվա դրությամբ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի տարբերությունը կազմում է 10.402:

Համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընտրողների ռեգիստրում ընդգրկված թվով 57.800 ընտրողներ չեն ընդգրկվել 2017թ-ի ցուցակներում` բնակչության պետական ռեգիստրում հաշվառումից հանվելու (սեփականատիրոջ դիմումով, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, զինվորական ծառայության զորակոչվելու, օտարերկրյա պետություններում հաշվառվելու, ազատազրկման դատապարտվելու կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի հասցեով հաշվառվելու հիմքով), այդ թվում մահվան կապակցությամբ (24.738):

2017թ-ի ցուցակներում ընդգրկվել են 68.202 ընտրողներ, որոնք ընդգրկված չեն եղել ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում:

Այսպես. 34.448 ընտրողների` լրացել է 18 տարին, իսկ 33.754-ը ընդգրվել են ընտրողների ցուցակներ` բնակչության պետական ռեգիստրում 2015թ-ի դեկտեմբերի 6-ից հետո հաշվառվելու կապակցությամբ (զինվորական ծառայությունից զորացրվելու, ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու, 2015թ. դեկտեմբերի 6-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված չլինելուց հետո հաշվառվելու հիմքով):

Այսպիսով, ընտրողների ռեգիստրից դուրս եկած ընտրողների եւ նոր ընդգրկված անձանց տարբերությունը կազմում է 10.402 անձ:

Ընտրողների ռեգիստրի աճը բացատրվում է մի շարք հանգամանքներով, մասնավորապես`

ա) 18 տարին լրանալու կապակցությամբ ընտրելու իրավունք ձեռք բերելով,

բ) ՀՀ քաղաքացիություն ընդունելու կապակցությամբ,

գ) բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող անձանց կողմից հաշվառվելու կապակցությամբ:

Ինչ վերաբերվում է ռեգիստրում քաղաքացիների կողմից հաշվառում չունենալու հանգամանքին, ապա մինչեւ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրական, ինչպես նաեւ համակարգչային բազայում կատարված ծրագրային փոփոխությունները (2008թ.) արգելված չէր առանց բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու ՀՀ քաղաքացիներին անձնագիր տալու կամ փոխանակելու գործողությունները, որի արդյունքում որոշակի խումբ ՀՀ քաղաքացիներ թեեւ փաստաթղթավորված էին ՀՀ քաղաքացու անձնագրերով, այնուհանդերձ, բնակչության պետական ռեգստրում հաշվառում չունեին»,-ասվում է պարզաբանման մեջ:

Տպել
3492 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները