Լեռնանիստում դասերը վերսկսվել են. Գազպրոմը պատասխանատվություն կկրի՞ 2 կանանց մահվան համար

06/03/2017 schedule20:30

Մի քանի օրվա որոնումներից հետո հայտնաբերվել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում ստորգետնյա խողովակից գազի արտահոսքի աղբյուրը: Այսօր արդեն գյուղում վերականգնվել է գազամատակարարումը, դպրոցում վերսկսվել են դասերը: Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վտանգը վերացել է:

- Պարոն Հայրապետյան, գյուղում այլեւս անվտա՞նգ է:

- Գազի վարչությունից վստահեցրել են, որ ստուգել են գծերը, որեւէ վտանգ չկա: Գազամատակարարումն արդեն միացվել է, դպրոցում այսօր դաս է եղել:

- Փլուզված խանութի տակ գազի խողովակի վրա հայտնաբերված 30 սանտիմետրանոց բացվածքը վերացվե՞լ է:

- Այդ հատվածը մեկուսացրել են, տեղափոխել են իրենց մոտ ուսումնասիրելու: Նոր մոնտաժ են արել, ավելացրել են խողովակի այդ հատվածը:  

- Երեխաները չե՞ն վախեցել դպրոց գնալ, բացականեր շա՞տ են եղել:

- Երեխաների համար բան չի եղել, որ վախեցած լինեն: Ապահովության համար էինք որոշել դադարեցնել դասերը: Հիմա էլ ապահով է՝ որոշեցինք դպրոցը բացել:

- Պարոն Հայրապետյան, ի՞նչ եք կարծում՝ որեւէ մեկը կպատժվի՞ տեղի ունեցածի համար:

- Ինչ եք կարծում՝ ես կարո՞ղ եմ ասել՝ կպատժեն, թե՞ ոչ: Մենք ցանկանում ենք, որ պատժեն, բայց...

- Ըստ ձեզ, ո՞վ կամ ո՞ր կառույցը պետք է պատժվի:

- Քննչական կոմիտեն պետք է պարզաբանի, թե գազի հիմնարկը ինչքանով է պատասխանատվություն կրելու: Մենք շահագրգռված ենք, որ եթե մեղք կա, որը մարդկանց կյանքից զրկելու պատճառ է հանդիսացել, մեղավորը պատժվի:

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում,  փլուզվել  էին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի միջնակարգ դպրոցի հարեւանությամբ գտնվող առեւտրի սրահի պատերն ու տանիքը, ինչի հետեւանքով գյուղի բնակչուհիներ Ալմիդա Մեսրոպյանն ու Անուշ Սարգսյանը մնացել էին փլատակների տակ եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության շրջանակներում Լեռնանիստ գյուղում փլուզված շինության հարակից տարածքում մարտի 1-ին «Գազպրոմ» ՀԲԸ  «Կոտայք» ԳԳՄ-ի մասնաճյուղի աշխատակիցների մասնակցությամբ եւ համապատասխան սարքավորման կիրառմամբ կատարվել էր տեղանքի զննում՝ ստորգետնյա գազատար խողովակից հնարավոր գազի արտահոսքի ստուգման նպատակով: Արդյունքում պարզվել էր, որ փլուզված շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:

Հաշվի առնելով, որ նշված տարածքում գտնվում են բնակելի տներ, ինչպես նաեւ գյուղի միջնակարգ դպրոցը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի հանձնարարությամբ` գյուղի դպրոցի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել էին։ Հնարավոր վտանգավոր հետեւանքներից խուսափելու համար գրություն էր ուղարկվել «Կոտայք» ԳԳՄ-ի ղեկավարին՝ տվյալ տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցնելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ մասնագետներ տրամադրելու՝ նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու եւ տեղում վերացնելու նպատակով:

Մարտի 4-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ հայտնաբերվել է Լեռնանիստ գյուղում ստորգետնյա գազատար խողովակից գազի արտահոսքի աղբյուրը։  

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մասնագետների մասնակցությամբ  ստորգետնյա գազատար խողովակները մաքրելու եւ զննելու արդյունքում հայտնաբերվել է 30 սմ բացվածք՝ երկու խողովակների միացման հատվածում։ Նշանակվել է հետքաբանական փորձաքննություն»,- մասնավորապես, ասվում էր տարածված հաղորդագրությունում։

Տպել
3216 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել