Գյումրիում ակտիվ քարոզ է. ՀՀԿ-ի թեկնածուն 2500 ԱՄՆ դոլարի մոնտաժ է պատվիրել. լուսանկարներ

Արդեն երկու օր է, ինչ մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Գյումրիում այն այս անգամ փոքր-ինչ պասիվ է այն առումով, որ քաղաքապետի ընտրության նման քարոզի մեկնարկի առաջին ժամերից իշխանական ուժի պաստառները չողողեցին Գյումրու փողոցները:

Գյումրու կենտրոնական փողոցների գովազդային վահանակները, որոնք համապատասխան ընկերության կողմից ազատվել էին հատուկ նախընտրական քարոզի պաստառների համար, շարունակում են առայժմ դատարկ մնալ: Մեկ-երկու տեղ նկատվում են «Ծառուկյան դաշինքի» պաստառները:

Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ մասնավորապես գյումրեցի ՀՀԿ-ականները եւ կուսակցության ռեյտինգային ցուցակի թեկնածուները ՀՀԿ կենտրոնական գրասենյակից՝ Երեւանի Մելիք Ադամյան փողոցից, հատուկ նախազգուշացում են ստացել՝ չգովազդել սեփական անձը, գովել կուսակցական ծրագրերը, բարձրացնել ՀՀԿ-ի վարկանիշը ընդդիմադիր համարվող գյումրեցիների մոտ:

ՀՀԿ վերնախավի նմանօրինակ պահանջը հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը եւ իր կուսակցությունը գյումրեցիների շրջանում այնքան էլ հեղինակություն չի վայելում: Դա են փաստում նախագահական նախորդ ընտրությունների արդյունքները, երբ Գյումրիում հաղթանակ տարավ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս թեմայի վերաբերյալ armtimes.com-ը զրուցեց ՀՀԿ-ի Շիրակի շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ: Վերջինս նշեց, որ նման պահանջ ՀՀԿ-ի վերնախավից չի իջեցվել, թեեւ շեշտեց, որ առաջնային լինելու է կուսակցության քարոզը. «Նման բան չկա, թեկնածուները զբաղվելու են ե՛ւ իրենց ե՛ւ կուսակցության քարոզով: Լինելու են նաեւ անհատական բուկլետներ»,- ասաց շտաբի պետը:

Նշենք, որ ՀՀԿ-ն Գյումրիում դեռ գովազդային վահանակներին չի տեղադրել իր նախընտրական պաստառները, սակայն Սամվել Նիկոյանը նշում է, որ վարձակալել են յոթ գովազդային վահանակ:

Այն, որ փողոցներում անհատական նկարներով վահանակներ չեն լինելու, փաստ է, բայց, որ ՀՀԿ-ի թեկնածուները անհատապես արդեն գնել են տեղական հեռուստաընկերությունների եթերաժամանակի մեծ մասը՝ վկայում են նրանց մասին պատմող տեսաֆիլմերը:

Ունենք տեղեկություն, որ ՀՀԿ-ի թեկնածուներից մեկը տեսանյութեր պատրաստող ընկերությանը մինչեւ 2500 ԱՄՆ դոլարի միայն մոնտաժային աշխատանքներ է պատվիրել՝ իր գործունեության մասին քարոզչական տեսանյութեր պատրաստելու համար: Այս մասին փոխանցեցին մեր աղբյուրները՝ խնդրելով չհրապարակել պատվիրատուի եւ ընկերության անունը:

Գյումրեցի ու շիրակցի ընտրողների հետ արդեն լայնամասշտաբ հանդիպումներ են ունենում ՀՀԿ-ից Ֆելիքս Ցոլակյանը եւ Մարտուն Գրիգորյանը, հանդիպումների առումով ակտիվ է նաեւ ՀՅԴ-ն, մյուսները դեռ լռում են:

Ակտիվ քարոզչությանը զուգահեռ՝ Գյումրում սկսվել է ձնհալը: կենտրոնական եւ երկրոդական փողոցները ցեխաջրերի մեջ են:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
8390 դիտում

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է

Նոյեմբերի 21-ի դրությամբ` համաներմամբ ազատ է արձակվել 509 դատապարտյալ

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան